Մաւրա, Լերոս

Կղզի
Մաւրա
Μαύρα Λέρου
Երկիր Յունաստան, էգէական ծով
Շրջան Տոտեքանիսա
Բնակչութիւն 0 մարդ (2011)
Ժամային գօտի UTC+2 եւ UTC+3։00

Մաւրա (յուն․՝ Μαύρα), հարաւային Էգէականի երկու անբնակ ժայռակղզիակներ՝ Մեղալօ Մաւրօ եւ Փոքր Մաւրօ, Տոտեքանիսա։

Հակիրճ տեղեկութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մաւրա (յոգնակի իմաստով) երկու ժայռակղզիակներ են (Մեղալօ Մաւրօ եւ Փոքր Մաւրօ) եւ կը գտնուին Քալիմնոս եւ Լերոս կղզիներուն արեւմուտքը եւ Ամորղոսին (Քիքլատես) արեւելքը՝ Քինարոս եւ Լեւիթա կղզիակներուն միջեւ։ Մեղալօ Մաւրոյին տարածութիւնն է 0,148 քլ․², իսկ Փոքր Մաւրոյինը՝ 0,132 քլ․²։ Կը պատկանին Լերոսի քաղաքապետութեան։

Բնապահպանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ժայռակղզիակները յայատարարուած են NATURA 2000 Բնապահպանման շրջան․ բազէ (Falco eleonorae տեսակ), Էգէականի ճայ (αιγαιόγλαρος), թռչուններուն համար։

[1] [2] [3] [4]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]