Լերոս
Կղզի | |
---|---|
Լերոս | |
Λέρος | |
Լերոս | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | [[Տոտեքանիսա]] |
Տարածութիւն | 54,052 քմ² |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 854 00 |
Պաշտօնական կայքէջ | leros.gr |
Լերոս (յուն․՝ Λέρος), հարաւ-արեւելեան Էգէականի կղզի, Տոտեքանիսա, Յունաստան։ Մայրաքաղաքն է Այիա Մարինա։ Կը գտնուի Լիփսիի հարաւը, Քալիմնոսի հիւսիս-արեւմուտքը։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լերոս կը գտնուի Քալիմնոսի հիւսիս-արեւմուտքը։ Տարածութիւնն է 54,052 քլ․², ծովեզրն է 71 քլ․ եւ բնակչութեան թիւը՝ 7 917։ Բարձրագոյն կէտն է Քլիտի 320 մեթր, ուրիշ բարձր կէտեր են՝ Սքուպարտա, Տիափորի (հարաւը) եւ Ափիթիքի (արեւելքը)։ Կղզին ունի բազմաթիւ ծոցեր, խորշեր եւ նաւակայքեր։
Լերոսի քաղաքապետութիւնը կը ներփակէ բազմաթիւ կղզիակներ՝ Արհակելոս, Վելոնա, Ղլարոս, Քինարոս, Լեւիթա, Մաւրա, Մեղալօ Լիվատի, Փիղանուսա, Փլաքա, Սթրոկիլի, Թրիփիթի եւ Ֆարմաքոնիսի։
Այիա Մարինա գլխաւոր բնակավայրն է (ե՛ւ նաեւ մայրաքաղաք) 2 672 բնակիչ։ Ուրիշ բնակավայրեր են՝ Լաքի (1 990), Ալինտա (748), Քամարա (643), Քսիրոքամպոս (514), Թեմենիա (399), Տրիմոնաս (284), Ղուրնա (282), Փլաքես (253), Վրոմոլիթոս, Փարթենի, Պելեֆութիս, Փանտելի, Քրիթոնի, Տիօ Լիսքարիա, եւայլն։
Կանանչապատ կղզի է։ Բնակչութիւնը կը զբաղի երկրագործութեամբ (կղզին ունի անհամար այգեստաններ)։ Կը մշակուին նաեւ թզենիներ, հնդկաթզենիներ, «կաւաֆես» (Լերոսի յատուկ պտուղ), բանջարեղէններ։
Գետակ մը կը ճեղքէ կղզին․ Իմերովիղլիէն Ղուրնայի ծոցը։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լերոսի կղզիակները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լերոս կղզին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Լերոս․ Բերդը, ջաղացքները եւ Փանտելի
-
Լերոս․ ջաղացքները․․․
-
Փանտելի
-
Այիա Մարինա
-
Ալինտա
-
Այիոս Իսիտորոս
-
Այիոս Փեթրոս, Տրիմոնա
-
Փանայիա Քաւուրատենա, Քսիրոքամպոս
-
Սոթիրաս Խրիստոս Փլաթանոսի (Յիսուս Փրկիչի եկեղեցի, Փլաթանոս)
-
Այիա Մարինա
-
Ալինտա, արեւամար
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին բնակիչներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լերոսի առաջին բնակիչները եղած են Քարես, Լելեղես։ Օմիրոս (Հոմերոս) կղզին ընդգրկած է Էգէականի այդ կղզիներուն ցանկին մէջ, որոնք Տրոյեան պատերազմին մասնակցած են։
Ք․Ա․ 5-րդ դար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թուքիտիտիս նշած է Լերոսի ծոցերուն կարեւորութիւնը Պելոպոնեզեան պատերազմի ընթացքին (Ք․Ա․ 431-404)․ Լերոս Աթէնքի կողմնակից էր[1]։ Աթէնքին եւ անոր դաշնակիցներուն պարտութեամբ, Սփարթան (Սփարթի) կ՛ իշխէ Լերոսին։
Այնուհետեւ կղզիին պատմութիւնը կը հետեւի Տոտեքանիսայի պատմութեան։
Ի․րդ դար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1914-ին երբ դիմացի Փոքր Ասիոյ ափերուն յունական բնակչութեան դէմ հալածանքները կը սաստկանան, շատեր Լերոս կ՛ ապաստանին։ Անոնք կը վերադառնան Ա․ Համաշխարհային Պատերազմի աւարտին (1918, Մուտրոսի պայմանագիր)։ Փոքր Ասիոյ Աղէտէն ետք, բազմաթիւ գաղթական ընտանիքներ կղզին կը հաստատուին։
Բ․ Համաշխարհային Պատերազմին ընթացքին, կղզիին ծոցերն ու խորշերը հիանալի ապաստան կ՛ ըլլան դաշնակից ուժերու ռազմանաւերուն համար։ Սակայն այդ պատճառով իսկ Լերոս մեծապէս կը տուժէ իտալական եւ մանաւանդ գերմանական շարունակ ռմբակոծումներէն․ 26 Սեպտեմբեր 1943-ին կը խորտակուին Լաքի խարիսխ նետած յունական «A/T Թագուհի Օլկա D-15» եւ անգլիական խորտանաւերը։ Լերոսի ճակատամարտին ընթացքին գերմանական օդային եւ հետեւակ (ցամաքի) ուժերը կը յաջողին կղզին գրաւել՝ 16 Նոյեմբեր 1943։ Պատերազմի աւարտին կղզին վերստին Յունաստանին կը միանայ։
Աքսորավայր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զինուորական վարչակարգին (բռնատիրութեան) ժամանակ (1967 - 1974), կղզին 4 000-ի մօտ քաղաքական բանտարկեալներու աքսորավայր կը հանդիսանայ։
Հոգեբուժարանը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1957-ին, իտալական ծովակալութեան դատարկ շէնքերը կը վերածուին հոգեբուժարանի․ հոգեկան խանգարումով հիւանդներու համայնք մը, որոնք պիտի զբաղէին նաեւ երկրագործութեամբ։ Սակայն տարիներուն ընթացքին, հիւանդներուն թիւը կը բազմապատկուի, իսկ հոգեբուժներուն թիւը անփոփոխ կը մնայ՝ 2։ Հետեւանքն է հոգեբուժարանը չկարողանայ ծառայել իր առաքինութեան եւ պատսպարուողները ապրին վատ պայմաններու մէջ։ 1982-ին կը դադրի հիւանդներուն փոխադրումը կղզին։
Ներկայիս հոգեբուժարանը կը գործէ արդի եւ լաւ պայմաններու մէջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Յունաստան#Աթէնք՝ դերակատար
- ↑ Լերոսի քաղաքապետութիւն(յունարէն)
- ↑ Լերոս քաղաքապետութեան պաշտօնական կայքէջ(յունարէն)
- ↑ Էգէականի կղզին որ զինուորական վարչակարգէն դժոխքի վայր դարձաւ, Տիմոսթենիս Կաւեաս, 21-4-2015(յունարէն)
- ↑ ΕΡΤ - Յունաստանի Պետական ռատիոհեռասփռման կայան․ Լերոս, Էգէականի դրախտերէն(յունարէն)
- ↑ Լերոս․ Էգէականի Մարթան - Տեսերիզ(յունարէն)
- ↑ «Յունաստանի 2011-ի մարդահամար(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-12-07-ին։ արտագրուած է՝ 2022-04-19
- ↑ Հոգեբուժարանին անընդունելի վիճակը(անգլերէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թագուհի Օլկա խորտանաւ(յունարէն)