Մարաթոս, Արքի
Արտաքին տեսք
Կղզիակ | |
---|---|
Մարաթոս, Արքի | |
Μαράθι Αρκιών | |
Արքի կղզեխումբ․ Մարաթոս եւ դիմացը աջին՝ Սփոլաթօ կղզիակը | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Տարածութիւն | 0,355 քմ² |
Բնակչութիւն |
5 մարդ (2011), 10 մարդ (2021), 6 մարդ (2001), 2 մարդ (1991), 26 մարդ (1951)[1] |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Փոստային ցուցանիշ | 855 xx |
Մարաթոս կամ Մարաթի (յուն․՝ Μάραθος կամ Μαράθι), Էգէականի կղզիակ, Արքի, Տոտեքանիսա, Յունաստան։[2][3]
Հակիրճ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արքի կղզեխումբին պատկանող կղզիակ եւ կը գտնուի համանուն կղզիին բնակավայրին դիմացը (արեւմուտքը)։ Բնակուած փոքրիկ կղզիակ է։ Տարածութիւնն է 0,355 քլ․²։ Վարչականօրէն մաս կը կազմէ Փաթմոս քաղաքապետութեան։
Ամառուան շրջանին կղզիին վրայ կը գործեն ճաշարան մը եւ քանի մը վարձու սենեակներ։ Անոնց տէրերը կղզիին մնայուն բնակիչներն են։[4][5]
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արքի կղզեխումբը յայտարարուած է NATURA 2000 Բնապահպանման շրջան։ Կը հիւրասիրէ բազէ (Falco eleonorae տեսակ), Էգէականի ճայ (αιγαιόγλαρος), Միջերկրականեան միհոս ջրահատ եւ կատար ունեցող ջրագռաւ (Phalacrocorax aristotelis) թռչունները։[6]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ http://dlib.statistics.gr/portal/page/portal/ESYE/showdetails?p_id=10095559&p_derive=book&p_topic=10007862
- ↑ Մարաթոս, ծովահէններու կղզին(յունարէն)
- ↑ Յունաստանի 2011-ի մարդահամար(յունարէն)
- ↑ Արքի․ Փաթմոսի քաղաքապետութիւն(յունարէն)
- ↑ «Փաթմոսի քաղաքապետութիւն(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-03-13-ին։ արտագրուած է՝ 2022-04-14
- ↑ NATURA 2000 Բնապահպանման շրջաններ,10-4-2018 (անգլերէն)