Եալի
| Կղզի | |
|---|---|
| Եալի | |
| Γυαλί | |
|
Եալի․ նշմարելի է չեչաքարի հանքը | |
| Երկիր | Յունաստան, էգէական ծով |
| Շրջան | Տոտեքանիսա |
| Տարածութիւն | 4,558 քմ² |
| ԲԾՄ | 180 մեթր |
| Բնակչութիւն | 21 մարդ (2011), 7 մարդ (2021) և 13 մարդ (2001) |
| Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Եալի (յուն․՝ Γυαλί), հրաբխային կղզեակ, Նիսիրոս, Տոտեքանիսա, Էգէական ծով, Յունաստան։ Նիսիրոսին փարոսը։

Հակիրճ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարածութիւնն է 4,6 քմ․²։ Եալի կղզեակը կազմուած է երկու բլուրներէ, որոնք իրարու միացած են նեղ հողատարածքով մը։ Հիւսիսէն հարաւ երկարութիւնն է 5 քմ․։ Կղզիին ամէնէն լայն մասը 2,1 քմ․ է, իսկ ամէնէն նեղ մասը՝ 500 մեթր։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամբողջ կղզին յայտարարուած է Բնական Գեղեցկութեան Վայր։ Ունի երկրաբոյսի եւ անհարթ շոճիի անտառներ եւ կաթնուկներ։ Ծովեզերեայ մասին կ'աճին գիհիի ծառեր։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կը գտնուի Նիսիրոս եւ Քոս կղզիներուն միջեւ եւ մաս կը կազմէ Նիսիրոսի քաղաքապետութեան։ Բնակչութեան թիւն է 21։ Կղզին մաս կը կազմէ հարաւային Յունաստանի հրաբխային գօտիին։ Չեչաքարի (հիւսիսային բլուր) եւ որսիդի (հարաւային բլուր) քարահանքերը փոքրաթիւ բնակչութեան եկամուտի աղբիւրն են։ Հնադարուն հանքային ոբսիդաքարը կը գործածուէր գործիքներու կառուցման համար։
Պատմական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Եալի հնագիտական պեղումները յայտնաբերած են հին գերեզման մը։ Գտնուած են Նոր Քարէ Դարաշրջանի բնակավայրի աւերակներ (Ք․Ա․ 4-րդ հազարամեակ) եւ պղինձի հալոցներ (Ք․Ա․ 6000 - 5300)։ Վերջինները կը վկայեն մետաղագործութեան վաղահաս գործածութիւն։ Հնագիտական պեղումները կը վկայեն նաեւ, թէ կղզիին վրայ բնակութիւնը եղանակային էր, ինչպէս նաեւ անոր հիւսիսային կողմի հանքերէն ոբսիդ կ'արտադրուէր։
Հրաբուխը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եալի կղզին յանգած հրաբուխ է եւ կը գտնուի Նիսիրոսէն 7 քմ․ հիւսիս։ Հրաբուխը կազմուած է երկու հրաբխային խանձաքարերէ՝ հիւսիս-արեւելեան եւ հարաւ-արեւմտեան։ Անոնք իրարու կապուած են նեղուցով մը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Ֆիլոթիս - Եալի․ Բնական Գեղեցկութեան Վայր(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-12-08-ին։ արտագրուած է՝ 2022-04-04
- ↑ «Յունաստանի մետաղներու եւ քարերու հանքերու գործունէութիւն՝ 2012-2013, 18-8-2014, Փեթրոս Ծեֆերիս(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-06-05-ին։ արտագրուած է՝ 2022-04-04
- ↑ Եալի․ հրաբխային կղզի(անգլերէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յունաստանի հրաբուխներ(անգլերէն)