Ռօ, Մեղիսթի
| Կղզի | |
|---|---|
| Ռօ | |
| Ρω Μεγίστης | |
|
Ռօ կղզիին դիրքը | |
| Երկիր | Յունաստան |
| Շրջան | Տոտեքանիսա |
| Տարածութիւն | 2,6 քմ² |
| ԲԾՄ | 20 մեթր |
| Բնակչութիւն | 0 (2011-ի մարդահամար) մարդ |
| Կը գտնուի ափին | Լիքիօ ծով |
| Պաշտօնական կայքէջ | megisti.gr |
Ռօ կամ Այոս Եորղոս (յուն․՝ Ρω կամ Άγιος Γεώργιος),Տոտեքանիսա, Յունաստան։ Կը գտնուի Քասթելորիզոյին արեւմուտքը եւ 5․600մ․ հեռու թրքական ափերէն։

Հակիրճ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կղզին որպէս դիտարան կ՛օգտագործուէր երբ Ռոտոս 1309-ին կը գտնուի Ասպնջական Ասպետներու Ordo Hospitalis Sancti Johannis իշխանութեան տակ (1309 - 1522)։ Ռօ կղզիին փոքր բլուրի մը վրայ, 4մ․ բարձրութեամբ դեռ կանգուն կը մնայ այդ ժամանակաշրջանին վերակառուցուած ամրոց մը։ Ամրոցը նախապէս կառուցուած է Ք․Ա․ 4-րդ դարուն։ Ռօ ունի երկու ծովաբներ, Այոս Եորղոս եւ Սթրոկիլի։
1982-ին կը մահանայ կղզիին վերջին տասնամեակներուն միակ բնակիչը՝ Տեսփինա Ահլատիոթի։ Ան ծանօթ եղած է «Ռօ»ին Տիկինը անունով, որովհետեւ տասնամեակներ, անվախ, ամէն առտու յունական դրօշը կը բարձրացնէր մինչեւ մահուան օրը։ Անոր յիշատակին կղզիին վրայ զետեղուած է դամբան-յուշարձանը։
Այսոր, կղզիին միակ բնակիչները Յունական Զօրքին փոքր ջոկատ մըն է, որուն պարտականութիւններէն մէկն է շարունակել բարձրացնել ու պահպանել Յունական դրօշակը։ Վառ պահելով այսպէս «Ռօ»ին Տիկինին յիշատակը։