Ներոնիսի, Աղաթոնիսի
Արտաքին տեսք
| Ժայռակղզիակ | |
|---|---|
| Ներոնիսի, Աղաթոնիսի | |
| Νερά Αγαθονησίου | |
|
Ներոնիսի․ նկարուած Աղաթոնիսիէին․ դիմացը՝ Թուրքիա | |
| Երկիր | Յունաստան, էգէական ծով |
| Շրջան | Տոտեքանիսա |
| Բնակչութիւն | 0 մարդ (2011) |


Ներոնիսի կամ Ներա (յուն․՝ Νερονήσι կամ Νερά), Էգէականի անբնակ ժայռակղզիակ, Աղաթոնիսի, Տոտեքանիսա, Յունաստան։
Հակիրճ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կը գտնուի Աղաթոնիսիին հիւսիսը, Քաթոլիքու նաւակայքին դիմացը։ Ղլարոս (կամ Քացաղանի) ժայռակղզիակին հետ Աղաթոնիսիին ամենամեծ ժայռակղզիակներն են։
Յայտարարուած է NATURA 2000 բնապահպանման շրջան (ապաստան վտանգուած թռչուններու համար)․ բազէ (Falco eleonorae տեսակ), Էգէականի ճայ (αιγαιόγλαρος), ջրագռաւ (Phalacrocorax aristotelis) եւ Միջերկրականեան ջրահատ (Puffinus yelkouan)։