Արմաթիա, Քասոս
Արտաքին տեսք
| Կղզի | |
|---|---|
| Արմաթիա, Քասոս | |
| Αρμάθια Κάσου | |
|
Արմաթիա, Քասոս․ նկարուած Քասոսէն | |
| Երկիր | Յունաստան, էգէական ծով |
| Շրջան | Տոտեքանիսա |
| Տարածութիւն | 2,6 քմ² |
| Բնակչութիւն | 0 (2011-ի մարդահամար) մարդ |
| Կը գտնուի ափին | Քարփաթիօ ծով |
| Փոստային ցուցանիշ | 858 00 |
Արմաթիա (յուն․՝ Αρμάθια), հարաւ Էգէականի կղզի, Տոտեքանիսա, Յունաստան։ Կը գտնուի Քասոսէն 2քլ․ հիւսիս-արեւմուտքը։[1]
Հակիրճ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Արմաթիային տարածութիւնն է 2,6քլ²։ Վարչականօրէն կը պատկանի Քասոսի քաղաքապետութեան։
Ժամանակին, երբ կը գործէին կիրի հանքերը բնակչութեան թիւը 100 էր։ 2011-ի մարդահամարին կղզին անբնակ արձանագրուած է։[2]
Ունի գեղեցիկ ծովափներ որ զբօսաշրջիկներ կը ներգրաւէ։ Անոնցմէ մէկը, Մարմարա, բնութագրուած է որպէս Միջերկրականի ամենագեղեցիկ ծովափներէն։ 2000-էն, կղզիին վրայ հաստատուած է դիտարան մը, որպէսզի բնութասէրները եւ կենսոլորտի մասնագէտները ուսումնասիրեն կղզիին կենսաբանական աշխարհը։[3]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Արմաթիա, Քասոս(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-07-12-ին։ արտագրուած է՝ 2023-07-12
- ↑ «2011-ի մարդահամար, էջ 10842, pdf-ի էջ՝ 368(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2023-07-12
- ↑ Քասոս եւ կղզիները, 11-3-2019(յունարէն)