Տիթրոյթ
| Տիթրոյիթ | |||||
|
անգլերէն՝ Detroit ֆրանսերէն՝ Détroit | |||||
| |||||
|
| |||||
| Երկիր | Ամերիկայի Միացեալ Նահանգներ ԱՄՆ | ||||
|---|---|---|---|---|---|
| Mayor of Detroit, Michigan? | Mary Sheffield? | ||||
| Օրէնսդրական մարմին | Detroit City Council? | ||||
| Հիմնադրուած է՝ | 1701[1] | ||||
| Տարածութիւն |
370,028011 քմ² քմ² ջրայինը 2,8828 տոկոս | ||||
| ԲԾՄ | 183 մեթր մ | ||||
| Բնակչութիւն | 639 111 մարդ (1 Ապրիլ 2020)[2] | ||||
| Կը գտնուի ափին | Տիթրոյիթ եւ River Rouge | ||||
| Ժամային գօտի | Հիւսիս-ամերիկեան ժամային գօտի | ||||
| Հեռախօսային ցուցանիշ | 313 | ||||
| Փոստային ցուցանիշ | 48201 | ||||
| Անուանուած է | Տիթրոյիթ գետ | ||||
| Մականուն | Motor City, The 313 և The D | ||||
| Հիմնադիր | Antoine de la Mothe Cadillac?[1] | ||||
| Պաշտօնական կայքէջ | detroitmi.gov | ||||
Տիթրոյիթ (անգլերէն՝ Detroit [dɪˈtrɔɪt]), քաղաք ԱՄՆ-ի հիւսիս-արեւելեան մասին մէջ, Միշիկըն նահանգի մէջ։ Քաղաքը կը գտնուի նահանգի հարաւ-արեւելեան անկիւնը եւ տեղակայուած է Տիթրոյիթ գետ-ի ափին։ Քաղաքի հարեւանութեամբ կը գտնուի Քանատայի հետ ԱՄՆ-ի միջպետական սահմանը։ Բնակչութիւնը կը կազմէ 713 777 մարդ (2010 թուականի տուեալներով), արուարձաններու հետ՝ 4,4 միլիոն մարդ։
Անուանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆրանսերէն տեթրուա (Détroit՝ «նեղուց, նեղ անցք՝ անցում, կիրճ») անուանման անգլերէն արտասանութիւնն է։ Անուանումը սկզբնապէս վերաբերած է Սենթ Քլեր եւ Էրի լիճերու միջեւ եղած նեղուցին, ուր կը գտնուի Տիթրոյիթը։ Հիմնադրած են ֆրանսացիները 1701 թուականին՝ Քանատայի հետ սահմանային Տիթրոյիթ գետ-ի ափին։
1760 թուականին բռնագրաւած են անգլիացիները։ 18-րդ դարու վերջը մտած է ԱՄՆ֊ի կազմին մէջ[3]։
Աշխարհագրութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Sentinel-2 արբանեակային լուսանկար մը (Սեպտեմբեր 2021)՝ Տիթրոյիթի եւ անոր շրջակայ մեծ քաղաքային տարածքին, ինչպէս նաեւ գետին միւս կողմը գտնուող Ուինտզորի (Օնթարիօ)։
Մեծ Քաղաքային Տարածք (Metropolitan area)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տիթրոյիթը կեդրոնն է երեք վարչաշրջաններէ բաղկացած քաղաքային գօտիի մը, որ ըստ Միացեալ Նահանգներու 2010-ի մարդահամարին՝ ունի 3,734,090 բնակիչ եւ կը տարածուի 1,337 քառակուսի մղոն (3,460 քմ2) տարածութեան վրայ։ Ան նաեւ կեդրոնն է վեց վարչաշրջան ընդգրկող «մեծ քաղաքային վիճակագրական տարածքի» մը (բնակչութիւնը՝ 5,322,219՝ 3,913 քառակուսի մղոն [10,130 քմ2] տարածքի վրայ), ինչպէս նաեւ ինը վարչաշրջաններէ բաղկացած «միացեալ վիճակագրական տարածքի» մը, որ 2010-ի տուեալներով ունի 5.3 միլիոն բնակիչ՝ 5,814 քառակուսի մղոն [15,060 քմ2] տարածութեան մէջ։
Տիթրոյիթի քոյր քաղաքները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կաղապար:Դրօշաւորում/Չինաստան Չունցին, Չինաստան
Տուպայ (արաբերէն՝ دبيّ), ԱՄԷ- Կաղապար:Դրօշաւորում/Զամպիա Քիթուէ (անգլերէն՝ Kitwe), Զամպիա
- Կաղապար:Դրօշաւորում/Պելառուս Մինսք (պելառուս․՝ Мінск), Պելառուս
- Կաղապար:Դրօշաւորում/Ճափոն Թոյոթա (ճափ.՝ 豊田市), Ճափոն
Թորինօ (իտալ.՝ Torino), Իտալիա- Կաղապար:Դրօշաւորում/Ուքրանիա Չերնիքով (Կաղապար:Lang-ua), Ուքրանիա
Հայերը Տիթրոյիթի մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ՏԻԹՐՈՅԻԹ «Մանուկեան» Մասնաշէնք Արուեստի Դպրոցին Մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]11 Դեկտեմբեր 2008-ին Տիթրոյիթի Արուեստի դպրոցը պատուեց իր երկարամեայ գործընկերներէն՝ 1920ական թուականներուն Միացեալ Նահանգներ գաղթած յայտնի բարերար Ալեք Մանուկեանի որդին՝ Ռիչըրտ Մանուկեանը, թանգարանի ամերիկեան արուեստի նոր մասնաշէնքը կոչելով անոր անունով։[5]
ՏԻԹՐՈՅԻԹ.- ՀՕՄի Տիթրոյիթի մասնաճիւղը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2009-ին, ՀՕՄի Տիթրոյիթի մասնաճիւղը իր հինգ ենթամասնաճիւղերով՝ «Սիպիլ», «Շաքէ», «Ցոլիկ», «Մարօ» եւ «Զապէլ», տօնախմբեց Հայ օգնութեան միութեան հիմնադրութեան հարիւրամեակը՝ աւելի քան 150 հայորդիներու մասնակցութեամբ:
Ձեռնարկը տեղի ունեցաւ Հարիւրամեակի յանձնախումբի անդամներուն կողմէ յղացուած նոր գաղափարով մը: Մասնակիցներուն ժամադրավայրն էր St. Clear Shore-ը, Կիրակի, Յունիս 7ի յետմիջօրէին, իսկ տօնակատարութիւնը տեղի ունեցաւ «Ovation» եռայարկ շքեղ զբօսանաւուն վրայ:[6]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 https://www.britannica.com/place/Detroit
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար — ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո.
- ↑ Հ. Ղ. Գրգեարեան, Ն. Մ. Յարութիւնեան (1987)։ Աշխարհագրական անուններու բառարան։ Երեւան: «Լոյս»
- ↑ (անգլերեն) Detroit, 2026-03-08, https://en.wikipedia.org/w/index.php?title=Detroit&oldid=1342334387, վերցված է 2026-03-10
- ↑ «Մանուկեան» Մասնաշէնք Արուեստի Դպրոցին Մէջ [permanent dead link]
- ↑ «Տիթրոյիթ Նշեց ՀՕՄի Հարիւրամեակը «Ovation» Նաւուն Վրայ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-02-27-ին։ արտագրուած է՝ 2020-07-16
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Lua error in Մոդուլ:Official_website at line 103: attempt to call upvalue 'makeUrl' (a nil value).
- «Մոռացուած Տիթրոյիթ»
- ԱՄՆ ամենաանբարենպաստ քաղաքը
- Ինչպէս մեռնում են մեծ քաղաքները Archived 2016-12-02 at the Wayback Machine.
- Տիթրոյիթ. աւերուած քաղաք
- Քաղաքի պաշտօնական տեսանիւթ
- «Ինչպէս մեռնում են մեծ քաղաքները: Տիթրոյիթը ոչնչացման եզրին է»։ Lenta.ru։ 2012-12-04։ արտագրուած է՝ 2015-02-11
Տիթրոյիթ՝ ուրուական-քաղաք
Տիթրոյիթ՝ դատապարտուածներու քաղաք/ Detroit - The Doomed city
Մարդասիրական աղէտ՝ Տիթրոյիթի հազարաւոր բնակիչներ մնացեր են առանց ջուրի