Միշիկըն
Միշիկըն (անգլերէն՝
Michigan), նահանգ ԱՄՆ-ի արեւելեան մասը,Այն բնակչութեան քանակով ութերորդն է՝ մօտաւորապէս 10 միլիոն։
Անուանումը ծագում առած է ֆրանսական միշիկամա բառէն, որ կը նշանակէ մեծ լիճ[6]:
Աշխարհագրական դիրք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]կապուած է Մաքինօ կամուրջով միացուած Վերին եւ Ստորին թերակղզիներէ, ինչպէս նաեւ շարք մը այլ կղզիներէ: Հիւսիսէն եւ արեւելքէն Միշիկընը սահմանակից է քանատական Օնթարիօ շրջանին Հուրոն եւ Վերին լիճերու ջուրերով: Օնթարիոյի հետ սահմանակից չոր հատուածը կ'անցնի Սենթ Քլեր գետի (St. Clair River) ափով, որ կը թափի Սենթ Քլեր լիճը եւ Սենթ Քլերէն սկիզբ առնող Էրի լիճը թափուող Տիթրոյիթ գետի ափով: Հարաւէն սահմանակից է Օհայօ եւ Ինտիանա նահանգներուն: Արեւմուտքէն Ստորին թերակղզին սահմանակից է Միշիկըն լիճի ջուրերուն, Իլինոյ (Illinois (/ˌɪləˈnɔɪ/) եւ Ուիսքանսին (Wisconsin (/wɪˈskɒnsɪn/) նահանգներուն, իսկ Վերին թերակղզին սահմանակից է Վիսքենսին նահանգի ցամաքին եւ Վերին լիճի ջուրերուն:
Ընդհանուր նահանագի ափամերձեան երկարութիւնը կը կազմէ 5,2 հազար քիլոմեթր: Միշիկընի տարածքին կը գտնուին 11 հազար ներքին լիճեր, որոնք կ'ազդեն Միշիկընի կլիմայի վրայ:
Ջրային հարստութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միշիկըն նահանգի 41,3 %-ը կը կազմէ ջրային տարածքը, իսկ ինքը նահանգը կը գտնուի Մաքինօ ջրվէժով բաժնուող Ցած եւ Բարձր թերակղզիներու վրայ, ութ քիլոմեթր լայնութեամբ ջրանցքով, առանձնացուած Հուրոն եւ Միշիկըն լիճերով: Յաճախ կ'ըսեն, որ Ցած թերակղզին ունի ձեռնոցի տեսք: Երկու թերակղզիները առանձնացուած են Մաքինո կամուրջով: Նահանգը ունի ամենաերկար մերձջրեայ ափը բաղդատած աշխարհի վարչական տարածքային միաւորներու հետ, շրջապատուած հինգ Մեծ եւ Սենթ-Քլերի[7] լիճերով: Նահանգի մէջ կան 64980 լիճեր եւ լճակներ[8]:
բնակչութիւն եւ տարածքի կցում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այս տարածքին վրայ բնակած են հնդկական ցեղեր: 18-րդ դարուն ֆրանսական գաղթարարաները եկած են այդ տարածք եւ այն դարձեր է Նոր Ֆրանսայի մաս: 1762 թուականին ֆրանք-հնդկական պատերազմին Ֆրանսայի պարտութիւնէն յետոյ նահանգը անցաւ Մեծ Բրիտանիայի վերահսկողութեան տակ, եւ վերջ ի վերջոյ Մեծ Բրիտանիան զիջեցաւ տարածքը ԱՄՆ-ին` անկախութեան համար պատերազմի մէջ պարտութեան պատճառով։ Պարտութիւնէն յետոյ նահանգը դարձաւ Հիւսիս-արեւմտեան տարածքի մաս: 1800 թուականէն նահանգի արեւմտեան մասը մտաւ Ինտիանայի տարածք։ Միշիկընը, որը ձեւաւորուեր է 1805 թուականին, 1837 թուականի Յունուարի 26-ին այն անցաւ ԱՄՆ-ին, որպէս 26-րդ նահանգ։ Շուտով Միշիկընը դարձաւ առաջատար արդիւնաբերական նահանգներէն մէկը։
մեքենաներու արդիւնաբերութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միշիկընի մէջ կարեւոր բնագաւառ է մեքենաներու արդիւնաբերութիւնը: Նահանգը երեք խոշոր ինքնաշարժ մեքենաներու ընկերութիւններու հայրենիքն է` «Ճենըրըլ մոթըրզ», «Ֆորտ», «Քռեյսլեր», ատոնց հսկողութիւնը այժմ ալ կը գտնուի (Detroit [dɪˈtrɔɪt]) Տիթրոյիթի մեթրոփոլիթի տարածքին` Տիթրոյիթ,(Dearborn County) Տիրպորն եւ (Auburn Hills) Օպըրն-հիլզ քաղաքներուն մէջ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քանի մը հազարամեակներու ընթացքին Միշիկընի տարածքին ապրած են հնդկացիական ցեղեր: Մինչեւ եւրոպացիներու յայտնուիլը անոնք եղեր են այդտեղի բնակիչները: Առաջին եւրոպացին, ով եղեր է Վերին թերակղզիի մէջ, Էթիէն Պրիւլերն էր Étienne Brûlé's (1662): 1668 թուականին միսիոներ Ժաք Մարքեթը (Père Jacques Marquette) այստեղ հիմներ է առաջին բնակավայրը` (Sault Ste. Marie, Michigan) Սու-Սենթ-Մերի: 1672 թուականին Ռոպեր տա լա Սալլը (Robert Cavelier, Sieur de la Salle) իրականացուցած է առաջին եւրոպական առագաստանաւի կառուցումը Վերին լճի մէջ: 1701 թուականին ֆրանսացի սպայ եւ հետազօտող (Antoine de la Mothe Cadillac) Անթուան Քատիլաքը հիմնեց Տիթրոյիթ ֆորթը (Fort Pontchartrain) Փոնչարթրէյն ֆորթի մօտ: XVIII դարու ֆրանսացիներէն անցաւ անգլիացիներուն ֆրանս-հնդկական պատերազմի հետեւանքով: Ամերիկեան պատերազմէն յետոյ անկախանալու համար Միշիկընը անցաւ Հիւսիս-արեւմտեան տարածք: 1794 թուականի ճակատամարտին ամերիկեան զօրքը ջախջախեց հնդիկներուն եւ ըստ (Jay Treaty) Ճէյի պայմանագրին վերահսկողութիւն ստացաւ շարք մը հողատարածքներու վրայ: 1805 թուականին ստեղծուեցաւ Միշիկընի շրջանը: Անգլո-ամերիկեան պատերազմի ընթացքին (1812-1815 թուականներուն) այն ժամանակաւորապէս յայտնուեցաւ անգլիացիներու ձեռքի մէջ: 1830-ական թուականներուն այստեղ սկսաւ վերաբնակիչներու զանգուածային հոսք, որը կապուած էր Էրի ջրանցքի, ճանապարհային ենթակառուցուածքի ստեղծմամբ, ինչպէս նաեւ գիւղատնտեսութեան եւ արտադրութեան զարգացմամբ: 1835 թուականին ստեղծուեցաւ նահանգի սահմանադրութիւնը, սակայն Օհայօյի հետ տարածքային վէճի պատճառով մտաւ Միութեան մէջ միայն 1837 թուականի Յունուարի 26-ին: Նահանգի առաջին նահանգապետ դարձաւ Սթիվընս Մեյսընը 1835 թուականին: Քաղաքացիական պատերազմի ժամանակ հիւսիսի բնակիչներու կողմէ մասնակցեցաւ Միշիկընի արական բնակչութեան 23%-ը (աւելի քան 90 հազար մարդ), անոնցմէ մօտաւորապէս 14 հազարը զոհուեցաւ: 1903 թուականին Հենրի Ֆորտի գործարանի մէջ հիմնուեցաւ (conveyor) փոխադրիչ մեքենաներու արտադրութիւն: 1926 թուականին Ճեներըլ Մոթըրզ ընկերութիւնը ճիւղային ցուցանիշ սահմանեց, տարեկան ընդհանուր վաճառքը հասցնել
Ցեղային կազմ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- սպիտակամորթներ - 78.9 %
- գերմանական ծագման - 22.3 %
- իրլանտական ծագման - 11.9 %
- անգլիական ծագման - 10.1 %
- լեհական ծագման-9%
- ֆրանսական եւ ֆրանս-քանատական ծագման - 6.7 %
- հրլանդական ծագման - 5.1 %
- իտալական ծագման - 4.7 %
- ափրիկ-ամերիկացիներ - 14.2 %
- հնդիկիներ - 0.6 %
- ասիացիներ - 2.4 %
- այլ ցեղեր - 1.5 %
- խառն ցեղեր - 2.3 %
Իրադարձութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամէն տարի Միշիկընի մէջ տեղի կ'ունենայ Woodward Dream Cruise ինքնաշարժի շքերթը, ուր կը մասնակցին աւելի քան 40 հազար ոչ սովորական եւ չհանդիպող ինքնաշարժներ: Այն աշխարհի ամենամեծ միօրեայ ինքնաշարժի շքերթն է:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միշիկըն դարձաւ Արցախի անկախութիւնը ճանչցող Ամերիկայի 8-րդ նահանգը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միշիկըն նահանգի Ծերակոյտը Հինգշաբթի՝ 29 Սեպտեմբեր 2017-ին, բացարձակ մեծամասնութեամբ հաստատեց թիւ 99 բանաձեւը, որ կոչ կ՛ուղղէ Միացեալ Նահանգներու կառավարութեան՝ Արցախի Հանրապետութեան հետ տնտեսական եւ մշակութային կապ հաստատելու եւ տարածաշրջանին մէջ խաղաղութեան ու կայունութեան հաստատման ուղղուած ճիգերուն զօրակցելու: Միշիկընի Հայ Դատի Յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Արցախի անկախութիւնը ճանչցող այս բանաձեւը ներկայացուած է Միշիկընի թիւ 5 ընտրաշրջանի ժողովրդավար ծերակուտական Տէյվիտ Քնեզէքի կողմէ:[9]
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ archINFORM — 1994.
- ↑ (unspecified title)
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 Michigan Counties List — Միշիկըն.
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / խմբ. ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո
- 1 2 Determine the time zone for Michigan? — Միշիկըն.
- ↑ Michigan in Brief: Information About the State of Michigan . Library of Michigan. State of Michigan (July 2011)
- ↑ Coastal Management ProgramState of Michigan
- ↑ James E. Breck. Compilation of Databases on Michigan Lakes: Fisheries Technical Report 2004-2. — Fisheries Division, Michigan Department of Natural Resources, 2004. — P. 5. — 46 p.
- ↑ Միշիկըն ճանչցաւ Արցախի անկախութիւնը
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Michigan.gov – Պաշտօնական կայք