Ալեք Մանուկեան
| Ալեք Մանուկեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 28 Յունիս 1901[1][1] |
| Ծննդավայր | Իզմիր (Զմիւռնիա), Այտըն, Օսմանեան Կայսրութիւն[2] |
| Մահացած է | 10 Յուլիս 1996[1][1] (95 տարեկանին) |
| Մահուան վայր | Տիթրոյթ, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[2] |
| Մասնագիտութիւն | Արդիւնաբերող |
| Աշխատավայր | Մասկո? |
| Վարած պաշտօններ | կազմակերպութեան նախագահ[2] |
| Անդամութիւն | Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն |
| Ամուսին | Մարի Մանուկեան |
| Երեխաներ |
Լուիզ Մանուկեան-Սիմոն Loise Manoogian Simone (ծն.1933) |
Ալեք Թագաւոր Մանուկեան (28 Յունիս 1901[1][1], Իզմիր (Զմիւռնիա), Այտըն, Օսմանեան Կայսրութիւն[2] - 10 Յուլիս 1996[1][1], Տիթրոյթ, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հայ հասարակական գործիչ, մեծահարուստ բարերար, ճարտարագէտ, արդիւնաբերող։ Հայաստանի ազգային հերոս (1994)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1920էն ի վեր ապրած է ԱՄՆ-ի մէջ, 1924-ին հաստատուած է Տիթրոյթ։ 1930էն անդամագրուած է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան մէջ։ 1953-1989 կ'ըլլայ ՀԲԸՄ կեդրոնական Վարչութեան ժողովի նախագահ, 1970-ին՝ նախագահ, իսկ 1989-ին՝ պատուաւոր նախագահ։ 1929-ին հիմնած է սեպհական ձեռնարկութիւն մը, որ վերածուած է ինքնաշարժի մասեր արտադրող Մասքօ (Masco Corp.) միջազգային ընկերութեան։
Մանուկեանի գործունեութիւնն ուղղուած էր սփիւռք-հայրենիք կապերու ընդլայնման ու ամրապնդման։ 1994-ին Մանուկեանին շնորհուած է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն։ Ալեք Մանուկեան մահացած է 10 Յուլիս 1996-ին, Տիթրոյթի մէջ։ 17 Յուլիս 2007-ին Ալեք Մանուկեանի եւ անոր տիկնոջ՝ Մարի Մանուկեանի աճիւնները վերայուղարկաւորուած են Սուրբ Էջմիածնի եկեղեցւոյ բակին մէջ:
Ալեք Մանուկեանի պատուին փողոցներ անուանակոչուած են Երեւանի եւ Գիւմրիի մէջ:
Հայրենանուէր Բարերարը[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1940թ. Մանուկեանը կ'ընտրուի ՀԲԸՄ-ի տնօրէններու խորհուրդի նախագահ, իսկ 1953թ.` ընկերութեան միջազգային նախագահ:
1968թ. Ալեք Մանուկեանը եւ կինը` Մարի Մանուկեանը, կը հիմնեն ՀԲԸՄ-ի Մշակութային ֆոնտը, ոու գործունէութիւնն ուղղուած էր հայկական գրական եւ գիտական աշխատանքներու թարգմանութեանն ու հրատարակմանը, ինչպէս նաեւ հայկական մշակոյթն ամբողջ աշխարհով տարածելուն:
Մանուկեանը (ՀԲԸՄի միջոցով) աշխարհի բազմաթիւ քաղաքներու մէջ սփիւռքահայութեան համար բազմաթիւ հայկական դպրոցներ հիմնած է, որոնք բոլորն ալ կը կրեն Ալեք Մանուկեան անունը: Կառուցած է նաեւ բազմաթիւ եկեղեցիներ, մշակութային կեդրոններ, թանգարաններ, արտերկրի շատ համալսարաններուն մէջ հայագիտութեան ամպիոններ հիմնած է: Մանուկեանն իր բարեգործական աւանդի համար պարգեւատրուած է միջազգային մրցանակներով, Արժանթինի նախագահի մետալով, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա.-ը հայ բարերարին Սբ. Գրիգոր Լուսաւորիչ խաչ նուիրած է:
1994թ-ին Ալեք Մանուկեանին շնորհուած է ՀՀ քաղաքացիութիւն եւ Հայաստանի Ազգային հերոսի բարձրագոյն կոչում։
Հայ մեծ բարերարը մահացած է 1996թ. Յուլիս 10-ին Տեթրոյիթի մէջ: Անոր մահէն յետոյ ՀԲԸՄ նախագահութիւնն անցած է դստեր` Լուիզ Սիմոն Մանուկեանին:
Ալեք Մանուկեանի անունը կրող փողոցներ կան Երեւանի, Մոնրէալի եւ Ստեփանակերտի մէջ:
Ալեք Մանուկեանի շիրիմը փոխադրուած է ՀՀ եւ ամփոփուած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի մէջ:
Կատարած գիւտերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Limited Clover Media (2023-07-11)։ «Ալեք Մանուկյան․ Գյուտարար հերոսի պատմությունը»։ b24.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2025-11-16
- ↑ Պողոսյան Ժաննա։ «Ինչպես Ալեք Մանուկյանը ստեղծեց ջրի միաբռնակ ծորակը»։ 168 Ժամ։ արտագրուած է՝ 2015-12-06
- ↑ «Հայտնագործություններ. ջրի ծորակ»։ www.1tv.am։ արտագրուած է՝ 2015-12-06[permanent dead link]