Ստեփան Ղազարեան (քիմիագէտ)
Այս յօդուածը չի համապատասխանիր Ուիքիփետիայի հանրագիտական ոճի չափանիշներուն: Ցուցմունքներու համար կրնաք այցելել քննարկման էջը: Տե՛ս Ուիքիի ոճական ուղեցոյցը յօդուածը բարելաւելու ցուցմունքներու համար: |
Ստեփան Ղազարեան | |
---|---|
Ծնած է | 6 Յունիս 1879[1] |
Ծննդավայր | Կոջոր, Թիֆլիսի գաւառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 7 Մարտ 1948[1] (68 տարեկանին) |
Մահուան վայր | Մոսկուա, Խորհրդային Միութիւն[1] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Լայփցիկի Համալսարան |
Կոչում | փրոֆեսոր[1] եւ թղթակից անդամ[1] |
Մասնագիտութիւն | քիմիկոս, համալսարանի դասախօս |
Աշխատավայր |
Երեւանի Պետական Համալսարան[1] ԱրմՖԱՆ?[1] |
Անդամութիւն | ԱրմՖԱՆ?[1] եւ Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[1] |
Երեխաներ | Մարիա Ղամբարյան? |
Ստեփան Ղազարեան, Հայաստանի քիմիագիտութեան դպրոցի հիմնադիրը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստեփան Ղամբարեան ծնած է 23 Յունիս, 1879-ին, Թիֆլիսի մօտակայ Կոջոռ աւանին մէջ։ Հայրը՝ պետական պաշտօնեայ, գործի բերումով ընտանիքը փոխադրած է Քիեւ՝ 1884-ին, ապա՝ Վարշաւա ու Փրակ։ 1898-ին, Ղամբարեան աւարտած է Ռիկայի (Լաթվիա) դասական գիմնազիոնը։ Այնուհետեւ, համալսարանական ուսումը ստացած է Գերմանիոյ մէջ (Միւնիխ, Լայփցիկ եւ Հայտըլպէրկ), 1899-1906-ին, եւ շարունակած է խորացնել իր գիտելիքները, հռչակաւոր գերմանացի դասախօսներու օգնական ըլլալով Սթրասպուրկի, Միւնիխի եւ Պերլինի մէջ (1907-1911)[2]։
Վերադառնալով Կովկաս, նախ աշխատած է Պաքուի ռուսական թեքնիք ընկերութեան քիմիական տարրալուծարանին մէջ (1911-1914) եւ ապա Թիֆլիսի գիւղատնտեսական բաժանմունքի քիմիագիտութեան եւ մանրէակենսաբանութեան տարրալուծարանին մէջ (1914-1920)։ Վրացական մայրաքաղաքին մէջ նաեւ դասաւանդած է կանանց բարձագոյն դասընթացքներու մէջ։ Մասնակցած է Համաշխարհային Ա. պատերազմին։
- 1920-ին, Ղամբարեան հաստատուած է Երեւան։
- 922-1937 հիմնած ու ղեկավարած է Երեւանի պետական համալսարանի եւ բժշկութեան, գիւղատնտեսութեան եւ անասնաբուծութեան-անասնաբուժութեան հիմնարկներու օրկանական քիմիագիտութեան ամպիոններն ու տարրալուծարանները։
- 1930-1931 եւ 1936-1937 եղած է Փոլիթեքնիք հիմնարկի քիմիագիտութեան ճիւղի տեսուչ։
- Հիմնած է Երեւանի քիմիագիտական պարբերականներու առաջին գրադարանը։
- 1926-ին, փրոֆեսորի տիտղոսը ստացած է:
- 1935-ին՝ գիտութեան վաստակաւոր գործիչի տիտղոսը ստացած է։
- 1937-ին Խորհրդային Գիտութիւններու Ակադեմիայի հայկական մասնաճիւղի նախագահութեան անդամ եղած է եւ օրկանական քիմիագիտութեան բաժինի վարիչ։
- Գիտութեան բերած նպաստին համար, Խորհրդային Միութեան Բարձրագոյն Որակաւորման Յանձնաժողովը առանց աւարտաճառի պաշտպանութեան դոկտորի տիտղոսը տուած է իրեն։
- 1930-1937 Ղամբարեան «Նայիրիտ» գործարանի հիմնադիրներէն եղած է։
- 1938-ին, հակառակ բոլոր պատիւներուն եւ ծառայութիւններուն, ստալինեան բռնութեան ալիքի զոհ դարձած է, երբ մեղադրուելով իբրեւ հակապետական տարր եւ օտար գործակալ, աքսորուած է Սեմիփալաթինսկի շրջանը։
- 1944-ին, իր գործընկերներու ջանքերուն շնորհիւ, անմեղ յայտարարուած է եւ յաջողած՝ Հայաստան վերադառնալ։ Աշխատանքի անցած է Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի քիմիագիտութեան հիմնարկին մէջ եւ նոյն տարին՝ Ակադեմիայի թղթակից անդամ ընտրուած։
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աքսորի տարիները իրենց բաժինը առած էին առողջութենէն, եւ Ղամբարեան իր մահկանացուն կնքած է 7 Մարտ, 1948-ին, Մոսկուայի մէջ։ Թաղուած է Երեւան, ուր իր կիսանդրին զետեղուած է Երեւանի պետական համալսարանի մուտքի ճեմասրահին մէջ։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Բատիկեան, Ս. Ա. (1969) Ստեփան Պօղոսի Ղամբարեան (Մահուան 20-ամեակի առթիւ). Հայկական քիմիական ամսագիր. 22 (1). pp. 84-90. Archived 2019-08-06 at the Wayback Machine.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ոճի խմբագրման կարիք ունեցող յօդուածներ
- 6 Յունիսի ծնունդներ
- 1879 ծնունդներ
- 7 Մարտի մահեր
- 1948 մահեր
- Մոսկուա մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քիմիագէտներ
- Քիմիական գիտութիւններու դոկտորներ
- ՀԽՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Լայպցիկի համալսարանի շրջանաւարտներ
- Երեւան քաղաքին մէջ թաղուածներ