Սուրէն Ստեփանեան
| Սուրէն Ստեփանեան | |
|---|---|
![]() | |
| Ծնած է | 10 (22) Յունիս 1895 |
| Ծննդավայր | Գանձակ, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 29 Դեկտեմբեր 1971 (76 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Ուսումնավայր | Սան Փեթերսպուրկի Համալսարան և Վխուտեմաս? |
| Երկեր/Գլխաւոր գործ | Ալեքսանդր Սպեդիարեանի Անուան Օփերայի Եւ Պալէթի Ազգային Ակադեմիական Թատրոն, Պերճ Պռոշյանի կիսանդրի?, Խաչատուր Աբովեանի Յուշարձան և Աղասի Խանջեանի Յուշարձան |
| Մասնագիտութիւն | քանդակագործ |
| Աշխատավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
| Երեխաներ | Նոնա Ստեփանեան |
Սուրէն Ստեփանեան (10 (22) Յունիս 1895, Գանձակ, Ռուսական Կայսրութիւն[1] - 29 Դեկտեմբեր 1971, Երեւան, Խորհրդային Միութիւն), քանդակագործ, մանկավարժ եւ արուեստագէտ եւ արուեստի տեսաբան։ Եղբայրն է քանդակագործ Արմենակ Ստեփանեանին:
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Ռումանիա։ Նախնական կրթութիւն ստացած է ծննդավայրին մէջ ապա 1915 թուականին ընդունուած է Սեն Փեթերսպուրկի համալսարան: Համալսարանական ուսման կողքին քանդակագործութեան անհատական դասեր ստացած է յայտնի քանդակագործ Լէոնիտ Շերվուտէն:
Համաշխարհային Ա. պատերազմի պատճառով որոշ ժամանակ ուսումը կէս ձգելով մասնակցած է Համաշխարհային Ա. պատերազմին. պատերազմէն ետք՝ 1918 թուականին մեկնած է Թիֆլիս, ուր ուսումը շարունակած է Կովկասեան ընկերութեան գեղանկարչութեան եւ քանդակագործութեան ուսումնարանէն ներս, ուրկէ շրջանաւարտ եղած է 1920 թուականին:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսումը աւարտելէ ետք որոշ ժամանակ աշխատած է զանազան արհեստանոցներէ ներս եւ ապա 1927 թուականին գալով Երեւան աշխատանքի անցած է ճարտարապետ Ալեքսանդր Թամանեանի ղեկավարած արհեստանոցէն ներս:
Ստեփանեան 1945-1971 թուականներուն ուսուցչութեան պաշտօն ստանձնած է Երեւանի Գեղարուեստի եւ թատրոնի կաճառէն ներս։
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստեփանեան 1926 թուականէն սկսած է մասնակցիլ ցուցահանդէսներու. անոր քանդակներէն շատեր մինչեւ օրս կը զարդարեն Երեւանի փողոցները. ինչպէս՝ Դերենիկ Դեմիրճեանի, Պերճ Պռոշեանի, Ստեփան Աղաջանեանի, Յովսէփ Օրբելիի, Արա Սարգսեանի, դերասանուհի Սիրանոյշի եւ այլոց արձանները:
Անոր այլ ժանրի յայտնի գործերէն են․
- «Վերադարձ շուկայից»,
- «Կուժով գեղջուհին»,
- «Երեխային լողացնող մայրը»,
- «Երեխայի լոգանք» եւ այլ աշխատութիւններ:
Քանդակագործին գործերը կը գտնուին Հայաստանի Ազգային պատկերասրահին, Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանին, Մոսկուայի Արեւելքի ժողովուրդներու պետական թանգարանին, ինչպէս նաեւ յայտնի այլ պատկերասրահներու եւ թանգարաններու մէջ:
Կոչումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1947 թուականին ստացած է տոքթորի կոչում,
- իսկ շնորհիւ իր վաստակին, 1950 թուականին արժանացած է Հայաստանի Ժողովրդական նկարիչ կոչումին[2]:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Խաչատուր Աբովեանի յուշարձանը՝ Երեւանի Աբովեան պուրակ։ Քանդակագործ՝ Սուրէն Ստեփանեան[3]
- Պերճ Պռոշեանի յուշարձանը՝ թանգարանին բակը։ Քանդակագործ՝ Սուրէն Ստեփանեան
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Большая российская энциклопедия — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ «Սուրէն Ստեփանեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-09-07-ին։ արտագրուած է՝ 2022-09-07
- ↑ LLC Helix Consulting։ «Ի՞նչ է ուզում ինձանից վարպետը… Սուրէն Ստեփանէան (լուսանկարներ)»։ www.panorama.am։ արտագրուած է՝ 2022-09-07
