Յովսէփ Օրբելի
| Յովսէփ Օրբելի | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 8 (20) Մարտ 1887[1][2][3] |
| Ծննդավայր | Քութայիս, Ռուսական Կայսրութիւն[4][3] |
| Մահացած է | 2 Փետրուար 1961[4][1][2][…] (73 տարեկանին) |
| Մահուան վայր | Լենինկրատ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[4][3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[3] |
| Ուսումնավայր | Թիֆլիսի արական 3-րդ գիմնազիա?[3] և Ս. Փեթերսպուրկ Համալսարանի Արեւելագիտութեան Բաժանմունք[3] |
| Կոչում | ԽՍՀՄ ԳԱ անդամ?[3] |
| Մասնագիտութիւն | արեւելագէտ, հնաբան, հանրային գործիչ, մարդաբան, պատմաբան, համալսարանի դասախօս և բանասէր |
| Աշխատավայր | Էրմիթաժ[5] և Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[5] |
| Վարած պաշտօններ | կազմակերպութեան նախագահ |
| Անդամութիւն | Ռուսական կայսերական հնագիտական միութիւն, Ռուսաստանի Գիտութիւններու Ակադեմիա[6], Ռուսաստանի Գիտութիւններու Ակադեմիա[7][6] և Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[3][8] |
| Ծնողներ | հայր՝ Աբգար Օրբելի, մայր՝ Վարվառա Արղութեան-Երկայնաբազուկ |
Յովսէփ Աբգար Օրբելի, հայ արեւելագէտ, հնագէտ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս եւ առաջին նախագահը (1943-1947)։ Լոնտոնի հնագիտական ընկերութեան պատուաւոր անդամ (1944), Իրանի ԳԱ թղթակից անդամ (1945)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յովսէփ Օրբելին ծնած է 20 Մարտ 1887-ին Քութայիս քաղաքին, Աբգար Օրբելիի ընտանիքէն ներս։ Եղած է ընտանիքին կրտսեր որդին[9]։
1904-ին աւարտած է Թիֆլիսի արական 3-րդ Գիմ վարժարանը, ուր ուսուցիչ ունեցած է Ս. Ժեբելյեւը, Մ. Ռոստովցեւը, Ֆ. Զելինսկին, արեւելագէտ Եա. Սմիռնովը, բիւզանդագէտ Վ. Բենեշեւիչը՝ զուգահեռաբար հետեւելով նաեւ արեւելագիտութեան հայ-վրաց-պարսկական բաժինի դասընթացքներուն։
Ուսանողական տարիներուն զբաղած է գիտական գործունէութեամբ. Պրոքհաուզի եւ Եֆրոնի նոր հանրագիտական բառարանի համար գրած է հայկական, վրացական եւ իսլամական արուեստին վերաբերող յօդուածներ, Նիկողայոս Մառի ղեկավարութեամբ մասնակցած է Անիի պեղումներուն եւ այլ հնագիտական արշաւախումբերու։
1909-ին ուսումնասիրած է Լեռնային Ղարաբաղի հայկական արձանագրութիւնները։
1911-էն աշխատած է Սեն Փեթերսպուրկի համալսարանի հայ-վրացական բանասիրութեան ամպիոնին։ 1911-1912, ԳԱ գործուղմամբ, ուսումնասիրած է Սոկսի հայերու եւ քիւրտերու բարբառն ու բանահիւսութիւնը, Էրզրումի, Բայազիտի, Վանի, Աղթամարի եւ Բագաւանի ճարտարապետական յուշարձանները, հնագիտական պեղումներ կատարած է Թոփրաք քալէի եւ Հայկաբերդի մէջ։
1912-ին ընտրուած է Սեն Փեթերսպուրկի Ռուսաստանի հնագիտական ընկերութեան անդամ։
1914-էն Սեն Փեթերսպուրկի համալսարանի արեւելագիտական մասնաճիւղին մէջ դասաւանդած է հնագիտութիւն եւ Հայաստանի պատմութիւն, հայկական արձանագրագիտութիւն եւ քրտերէն։
1916-ին Նիկողայոս Մառին հետ Վանի մէջ պեղումներու ընթացքին յայտնաբերած է Սարդուրի Բ.-ի մեծածաւալ սեպագիր արձանագրութիւնը։
1917-1918 շարունակած է աշխատանքը Փեթրոկրատի համալսարանին մէջ, դասաւանդած է նաեւ Հնագիտութեան հիմնարկէն ներս, Մոսկուայի Լազարեան ճեմարանէն ներս, ընտրուած է Պետական հնագիտական յանձնաժողովի խորհուրդի անդամ, Մոսկոֆեան հնագիտութեան ընկերութեան իսկական անդամ։
1919-ին՝ Խորհրդային Ռուսաստանի լուսժողկոմատի՝ թանգարաններու քարտուղար, մեծ աշխատանք տարած է մասնաւոր հաւաքածոներու թանգարանային նմուշները պետական սեփականութիւն դարձնելու ուղղութեամբ։
Մասնակցած է Նիւթական մշակոյթի պատմութեան ռուսաստանեան (հետագային՝ պետ.) ակադեմիոյ հիմնադրմանը, 1919-ի Օգոստոսին ընտրուած է այդ ակադեմիոյ անդամ, գլխաւորած է Հայաստանի եւ Վրաստանի հնագիտութեան ու արուեստի բաժինը։
1920-ին՝ Փեթրոկրատի Էրմիթաժի (կերպարուեստի եւ կիրառական արուեստի թանգարանին) աւանդապահը,
1926 -ին հիմնած եւ գլխաւորած է Արեւելքի բաժինը,
1934-1951 ՝ Էրմիթաժի տնօրէն։
Հայրենական պատերազմի (1941- 1945) սկիզբին կազմակերպած է Էրմիթաժի գեղարուեստի արժէքներու տարհանումը Սվերդլովսկ (այժմ՝ Եկատերունպուրկ), այնուհետեւ պաշարուած մնալով Լենինկրատի մէջ՝ ապահոված է էրմիթաժի եւ շարք մը այլ հաւաքածոներու՝ քաղաքին մէջ գտնուող թանգարանային նմուշներու պահպանումը[10][11]։
1946-ին Նիւրնպերկի դատավարութեան մասնակցած է իբրեւ մեղադրող կողմի վկայ[12]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 Литераторы Санкт-Петербурга. XX век / под ред. О. В. Богданова
- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 — հատոր 12. — է. 584.
- 1 2 3 Орбели Иосиф Абгарович // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Летопись Российской академии наук. Т. VI. 1941—1945 — М.: Архив Российской академии наук, 2021. — С. 16. — 592 с. — ISBN 978-5-6046932-0-9
- 1 2 Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 733. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ Орбели Иосиф Абгарович. | ИС АРАН
- ↑ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
- ↑ «Յովսէփ Օրբելի»
- ↑ «Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-04-03-ին։ արտագրուած է՝ 2019-03-08
- ↑ «Յովսէփ Օրբելի. Գիտնականն ու մարդը։ Գառնիկ Ասատրեան, բ.գ.դ., փրոֆեսոր»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-09-30-ին
- ↑ «Յովսէփ Աբգարի Օրբելի (1887-1961)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-09-26-ին