Jump to content

Նիքոլաոս Կիզիս

Նիքոլաոս Կիզիս
յուն․՝ Νικόλαος Γύζης
Նիքոլաոս Կիզիս
Ծնած է 1 Մարտ 1842
Ծննդավայր Սքլավոհորի, Թինոս, Քիքլատես Յունաստան
Մահացած է 4 Յունուար, 1901
Մահուան վայր Միւնիխ, Գերմանական ռայխ[1]
Քաղաքացիութիւն  Յունաստան
Ազգութիւն Յոյն
Ուսումնավայր Միւնիխի Գեղարուեստի ԱկադեմիաԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ
Աթէնքի Գեղարուեստի Դպրոց
Ազդուած է Միւնիխի արուեստի հոսանքներէն
Երկեր/Գլխաւոր գործ Արուեստագէտին հոգին եւ Նշանտուքներ
Մասնագիտութիւն յոյն գեղանկարիչ, փայտագրող եւ պղինձի վրայ փորագրող
Աշխատավայր Միւնիխի Գեղարուեստի Ակադեմիա
Ծնողներ Օնուֆրիոս եւ Մարղարիթա Կիզի
Երեխաներ Tilemachos Gizis?[2]

Նիքոլաոս Կիզիս (յուն․՝ Νικόλαος Γύζης, 1 Մարտ 1842, Սքլավոհորի, Թինոս, Քիքլատես - 4 Յունուար, 1901, Միւնիխ)․ ԺԹ․ դարու յոյն գլխաւոր գեղանկարիչներէն։ Պարգեւներու արժանացած է փայտագրութեան, նկարչութեան եւ պղինձի վրայ փորագրութեան իր գործերուն համար։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծերունի գիւղացին, 1883 - Նիքոլաոս Կիզիին գլուխ գործոցներէն

Առաջին տարիները

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նիքոլաոս Կիզիս, ծնած է 1 Մարտ 1842-ին Քիքլատեսի Թինոս կղզիին Սքլավոհորի գիւղին մէջ։ Ատաղձագործութեամբ զբաղող Օնուֆրիոս Կիզիսի եւ Մարղարիթա Կիզիին վեց զաւակներէն մին էր։

1850-ին ընտանեօք Աթէնք կը փոխադրուին եւ փոքրիկ Նիքոլաոս կը հետեւի նախ իբրեւ ուկնդիր Արուեստի Դպրոցի (հետագային՝ Աթէնքի Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոց) դասերուն եւ 1854-էն իբրեւ կանոնաւոր ուսանոց։ Դպրոցը կ՛ աւարտէ 1864-ին։

Շնորհիւ Նիքոլաոս Նազօ արուեստասէրին միջամտութեամբ, Թինոսի Ս․ Աստուածածին մայր եկեղեցւոյ հիմնարկէն կրթաթոշակ կ՛ ապահովէ, որպէսզի ուսումը շարունակէ Միւնիխի Գեղարուեստի Թագաւորական Ակադեմիան։

Ուսման տարիներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1865-ին կը գտնուի Միւնիխ, ուր Նիքիֆորոս Լիթրասին կը հանդիպի։ Առաջին ուսուցիչներն են Հերման Անշիւծ եւ Ալեքսանտր Վակնըր։ Յունիս 1868-ին կ՛ ընդունուի Քարլ Վոն Փիլոթիին աշխատանոցը։ 1872-ին ուսումը բոլորած Աթէնք կը վերադառնայ եւ հօրենական տունը աշխատանոցի կը վերածէ։

1873-ին Նիքիֆորոս Լիթրասին հետ Փոքր Ասիա կը ճամբորդէ։

Մանկական նշանտուքներ (Նշանտուքներ), 1877․ գործ թուրքերուն գերիշխանութեան ընթացքին

Յունաստանի կեանքի պայմաններէն յուսախաբ, Մայիս 1874-ին Միւնիխ կը վերադառնայ։ Հոն կը գործէ մինչեւ իր մահը։

1876-ին Նիքիֆորոս Լիթրասին հետ Փարիզ կը ճամբորդէ։

Հայրն ու մայրը կը մահանան յաջորդաբար՝ 1881-ին եւ 1882-ին։

1895-ին վերջին անգամ ըլլալով Յունաստան կ՛ այցելէ։

Տե՛ս բուն արձանագրութիւն՝ Նիքոլաոս Կիզիս, գործերը

Նիքոլաոս Կիզիս Միւնիխի Դպրոցին գլխաւոր ներկայացուցիչներէն է։ Անոր գործերը կը գտնուին թանգարաններու (գլխաւորաբար Եւրոպայի եւ Յունաստանի) եւ անձնական հաւաքածոներու (յատկապէս Գերմանիա եւ Յունաստան)։ Գործերէն նմոյշներ․-

1877-ին կ՛ ամուսնանայ Արթեմիս Նազուին հետ եւ կը բախտաւորուին 5 զաւակներով, 4 աղջիկ եւ մէկ տղայ (առաջին զաւակը՝ աղջիկ, հազիւ 12 օրուայ, կը մահանայ)։

Կը մահանայ 4 Յունուար 1901-ին․ վերջին տարիներուն լէյքոզէ (արեան քաղցկեղի տեսակ) կը տառապէր։

  • 1901-ին, Նիքոլաոս Կիզիսին մահէն ետք, ի պատիւ անոր Գերմանիոյ Կլասփալասթ քաղաքին մէջ կայացած 8-րդ Միջազգային Ցուցահանդէսին անոր գործերը կը ցուցադրուին։
  • «Գաղտնի Դպրոցը» գործը կը պատկերացուի յունական 200 տրախմի թղթադրամին վրայ՝ 1996 - 2001։
  • Աթէնքի գլխաւոր թաղամասերէն մին իր անունով կ՛ անուանուի՝ Կիզի։

Նիքոլաոս Կիզիսին կեանքին մասին յաւելեալ տեղեկութիւններ կը քաղենք անոր նամակներէն, գրուած 1869-էն մինչեւ կեանքին վերջը։ Անոնք լոյս տեսան 1953-ին «Էքլողիս» հրատարակութենէն (Աթէնք) «Նիքոլաոս Կիզիսին նամակները» տիտղոսին տակ։ Նամակներէն քաղուածքներ՝

Նամակ ուղղուած Նիքոլաքոս Նազոյին, 3 Յունիս 1873 - «Ձեզ կը վստահեցնեմ Պարոն Նազէ բնաւ շռայլ չեմ։ Կ՛ապրիմ ընելով ծայր աստիճան խնայողութիւն, սակայն արուեստիս ծախսերը բաւական շատ են, եւ առանց անոնց չեմ կրնար յառաջանալ։ ․․․․․․Գրեղի ու կրկին պիտի գրամ Ս․ Աստուածամօր եկեղեցւոյ հիմնարկին կրթաթոշակիս համար․․․» (յունարէն բնագիրը՝ «Σας βεβαιώ, Κύριε Νάζε, ότι δεν είμαι διόλου σπάταλος. Ζω με την μεγαλυτέραν οικονομίαν, αλλά τα έξοδα της τέχνης μου, και προ πάντων τα μοδέλα, κοστίζουν φρικτά και άνευ αυτών δεν ημπορώ να κάμω βήμα. Εις την αρχήν ήμουν εις μικροτέρας σχολάς, όπου τα μοδέλα επληρώνοντο από την Ακαδημίαν, αλλ' αφ' ότου εμβήκα εις την σχολή των συνθέσεων, τα πληρώνω ο ίδιος και διά τούτο έπεσα έξω. [...] Έγραψα και θα γράψω πάλιν προς την επιτροπήν της Ευαγγελιστρίας διά τους μισθούς μου

Նամակ ուղղուած Նիքոլաոս Նազոյին, 7 Ապրիլ 1875 - «Որքան աղքատ է նկարիչը բանաստեղծին դիմաց! Եթէ կրկին ծնիմ բանաստեղծ եւ երաժիշտ պիտի ըլլամ։» (յունարէն բնագիրը՝ «Πόσον πτωχός είναι ο ζωγράφος απέναντι του ποιητού! Αν ξαναγεννηθώ θα γίνω ποιητής και μουσικός.»)

Նամակ ուղղուած կնոջ եղբօրը, 22 Հոկտեմբեր 1900 - «Եթէ կարողանայի Յունաստան պիտի գայի, հաւանաբար նախ Քեֆալոնիա պիտի այցելէի եւ ետքը Թինոս, անուշ այդ կողմերը։» (յունարէն բնագիրը՝ «Αν ήτο δυνατόν να ημπορούσα να ηρχόμουν εις την Ελλάδα, ίσως κατά πρώτον εις την Κεφαλληνίαν και κατόπιν εις την Τήνον, εις τα γλυκά αυτά μέρη.»)

[3] [4] [5] [6] [7] [8] [9]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]