Մայիս
Արտաքին տեսք
Մայիս, տարուան հինգերորդ ամիսը, ըստ Գրիգորեան օրացոյցի, ունի 31 օր։ Մայիս ամիսը նուիրուած է հռովմէացիներու Մաեա աստուածուհիին։ Մաեա աստուածուհիին տօնը կը նշուի Մայիս ամսուն եւ կը կոչուի՝ սիրուն Մայիս։ Անոր պատւոյն՝ Մայիսի մէկին, մեծ զոհաբերութիւններ կը մատուցէին։
Ըստ հայկական տոմարի, Մայիսը կը համապատասխանէ «Մարերի» ամսուան։
- Մայիս ամսուան կենդանաշրջանի նշանները կը համարուին մինչեւ 21-ը՝ Ցուլը եւ 22-էն ետք՝ Երկուորեակը:
- Ամեն տարի Մայիս ամսուան կը կայանայ Եւրատեսիլը՝ Եւրոպայի Հեռարձակողներու Միութեան Երգի Մրցոյթը:
Յաղթանակներու Ամիս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մայիս 8՝
- (Ռուսիոյ Դաշնութեան մէջ՝ Մայիս 9) նազիստական Գերմանիոյ դէմ 1945 թուականին դաշնակից երկիրներու տարած յաղթանակի օր
- Շուշիի ազատագրումի օր, որով 1994 թուականին աւարտուեցաւ Արցախի պատերազմը
- Մայիս 27՝ Սարդարապատի մէջ 1918 թուականին թուրքական զօրքերու դէմ հայկական զինուած ոյժերու տարած յաղթանակի օր
Մայիս ամսուայ տօները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մայիսի առաջին կիրակին կը նշուի Ծիծաղի, երկրորդ շաբաթ օրը՝ Ուիսքիի, երրորդ հինգշաբթի՝ Հումմուսի Օրերը:
- Մայիս 1-ը կարգ մը երկիրներու մէջ կը նշուի որպէս Աշխատաւորներու Օր, 3-ը՝ Մամուլի Ազատութեան Օր
- Քանի մը երկիրներու մէջ Մայիս ամսուան կը նշուի անկախութեան օր՝
- Մայիս 10-ին՝
- Մայիս 15-ին
- Մայիս 20-ին
- Մայիս 24-ին
- Մայիս 26-ին
- Մայիս 28-ին
Չինական վարդը եւ սոխակը մայիսին խորհրդանիշներէն են
|
Մայիսը Նոր Զելանտային մէջ աշնանային ամիս է:
|
- Մայիս 5՝
- Երեխաներու Օր՝ Ճափոն, Քորէա
- Եւրոպայի Օր
- Թագադրութեան Օր՝ Թայլընտ
- Մայիս 6՝
- Սբ. Գէորգի Օր՝ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցի
- Իւրիի Օր՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցի
- Մայիս 8՝
- Միկէլ Հիտալկօյի ծննդեան Օր՝ Մեքսիքա
- Ծնողներու Օր՝ Քորէա
- Յաղթանակի Օր՝ Արեւմտեան Եւրոպա
- Կարմիր Խաչի Եւ Կարմիր Մահիկի Համաշխարհային Օր
- Մայիս 9՝
- Յաղթանակի Օր՝ Նազիստական Գերմանիոյ դէմ Խորհրդային Միութեան տարած յաղթանակի պատւին:
- Երկրորդ Համաշխարհային Պատերազմին Նազիստական Գերմանիոյ դէմ Յաղթանակի Օր՝ Ուքրաինա
- Յաղթանակի եւ Խաղաղութեան Օր՝ Հայաստանի մէջ կը տօնուի որպէս 1992 Շուշիի Ազատագրութեան Եւ Երկրորդ Համաշխարհային Պատերազմին Աւարտի Օր
- Մայիս 12՝
- Ֆիններու Նոյնականացման Օր՝ Ֆինլընտ
- Բուժքոյրերու Միջազգային Օր
- Ընտանիքներու Համաշխարհային Օր
- Հանրապետութեան Օր՝ Լիթուանիա
- Մայիս 16՝
- Ազգային Օր՝ Հարաւային Սուտան
- Մայիս 17՝
- Ազատագրութեան Օր՝ Քոնկօյի Տեմօքրաթական Հանրապետութիւն
- Սահմանադրութեան Օր՝ Նորվեկիա
- Մայիս 18՝
- Թանգարաններու Համաշխարհային Օր
- Մայիս 19՝
- Աթաթիւրքի Յիշատակի Օր՝ Թուրքիա, Հիւսիսային Կիպրոս
- Յոյներու Ցեղասպանութեան Զոհերու Յիշատակի Օր՝ Յունաստան
- Մայիս 20՝
- Օդերեւութաբաններու Համաշխարհային Օր
- Մայիս 22՝
- Կենսաբանական Բազմազանութեան Համաշխարհային Օր
- Մայիս 23՝
- Սահմանադրութեան Օր՝ Գերմանիա
- Կրիաներու Համաշխարհային Օր
- Մայիս 24՝
- Կիւրեղի եւ Մեթոդիոսի Օր՝ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցի
- Ափրիկէի օր
- Վերջին Զանգ՝ Ռուսիա
- Մայիս 26՝
- Թագաժառանգի Ծննդեան Օր՝ Դանիա
- Մայիս 29՝
- Միաւորուած Ազգերու Խաղաղարարներու Միջազգային Օր
- Մարսողական Առողջութեան Համաշխարհային Օր
- Մայիս 31՝
- Ծխախոտէն Հրաժարիլու Համաշխարհային Օր
- Շիկահերներու օր
Ուշագրաւ Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ճափոներէնին մԷջ կայ «Մայիսեան Հիւանդութիւն» արտայայտութիւնը, որ կը բնորոշէ առաջին դասէն կամ աշխատանքի ժամէն ուշացածի մը:
Մայիսին Կը Ծաղկէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուիքիպահեստ նախագիծի Մայիս ստորոգութեան մէջ կրնաք գտնել յաւելեալ պատկերազարդում այս նիւթի վերաբերեալ։ |