Նիքիֆորոս Լիթրաս
Նիքիֆորոս Լիթրաս | |
---|---|
Նիքիֆորոս Լիթրաս, Νικηφόρος Λύτρας ինքնակենդանագիր | |
Ծնած է | 1832 |
Ծննդավայր | Փիրղոս, Թինոս, Քիքլատես Յունաստան |
Մահացած է | 13 Յունիս, 1904 |
Մահուան վայր | Աթէնք, Յունաստան |
Քաղաքացիութիւն | Յունաստան |
Ազգութիւն | Յոյն |
Մայրենի լեզու | Յունարէն |
Ուսումնավայր |
Միւնիխի Գեղարուեստի Ակադեմիա Աթէնքի Գեղարուեստի Դպրոց |
Ազդուած է | Միւնիխի արուեստի հոսանքներէն |
Մասնագիտութիւն | յոյն գեղանկարիչ եւ գեղանկարչութեան ուսուցիչ |
Աշխատավայր | Աթէնքի Գեղարուեստի Դպրոց |
Ծնողներ | Հածիանտոնիս Լիթրաս |
Նիքիֆորոս Լիթրաս (յուն․՝ Νικηφόρος Λύτρας , 1832, Փիրղոս, Թինոս, Քիքլատես - 13 Յունիս, 1904 Աթէնք, Յունաստան), յոյն գեղանկարիչ եւ գեղանկարչութեան ուսուցիչ։ Կը նկատուի Միւնիխի գեղանկարիչներու ակադեմիայի գլխաւոր ներկայացուցիչներէն եւ Յունաստանի Գեղարուեստի դասաւանդութեան կարապետը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին տարիները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նիքիֆորոս Լիթրաս ծնած է Թինոս կղզին։ Հայրը՝ Հածիանտոնիս Լիթրաս, մարմարի քանդակագործ էր եւ ապրուստը ճարելու համար Պալքանեան թերակղզիին քաղաքները կը թափառէր մինչեւ որ կը վերադառնայ Թինոս կղզին (Քիքլատես)։ Ան, Նիքիֆորոսին կը փոխանցէ արուեստի հանդէպ սէրը։ Նիքիֆորոս փոքր տարիքէն կը ցուցնէ տաղանդը։
1850-ին, Նիքիֆորոս Լիթրաս, 18 տարեկան հասակին կ՛ արձանագրուի Աթէնքի Արուեստի Դպրոցը (հետագային՝ Աթէնքի Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոց)։ Ուսուցիչներն են գերմանացի Լուտվիկ Թիրս (որ նաեւ Դպրոցին տնօրէնն է), Մարղարիթի եղբայրներ եւ իտալացի Րաֆայէլօ Չեքոլի։
Միւնիխ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1860-ին, Օթոնաս թագաւորին շնորհած կրթաթոշակով Միւնիխ կ՛ երթայ, ուր գեղանկարչութիւն կ՛ ուսանի Գեղարուեստի Թագաւորական Ակադեմիան, ուսուցիչ ունենալով Քարլ Վոն Փիլոթի՝ Գերմանիոյ մէջ իրապաշտութեան հոսանքի գլխաւոր ներկայացուցիչը։ Միւնիխ այդ ժամանակ եւրոպական արուեստի կեանքի կեդրոնն է։ 1865-ի ամառը, Միւնիխ կը հասնի Քարլ Վոն Փիլոթիին մօտ գեղանկարչութիւն ուսանելու համար Նիքոլաոս Կիզիս։ Միասին կ՛ այցելեն զանազան թանգարաններ եւ ցուցահանդէսներ։
Ասպարէզին ընթացքը Աթէնք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աթէնք վերադարձին, անմիջապէս Գեղարուեստի Դպրոցին գեղանկարչութեան բաժնի ուսուցիչ կը նշանակուի։ 38 տարիներ կը դասաւանդէ բացառիկ բծախնդրութեամբ եւ նախանձախնդրութեամբ։ Աշակերտներէն են՝ Եորղոս Եաքովիտիս, Փոլիհրոնիս Լեպեսիս, Փերիքլիս Փատազիս, Եորղոս Ռոյլոս եւ Նիքոլաոս Վոքոս։
Շրջապտոյտներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1873-ին Կիզիսին հետ երեք ամսուան համար Փոքր Ասիա եւ Իզմիր,
- 1875-ին Միւնիխ,
- 1876-ին Կիզիսին հետ Միւնիխ եւ Փարիզ,
- 1879-ին Եգիպտոս։
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1879-ի ձմրան, կ՛ամուսնանայ Իրինի Քիրաքիտիին հետ (Իզմիրցի յոյն առեւտրականի մը դուստր)։ Կը բախտաւորուին վեց զաւակներով՝ 5 տղաք եւ 1 աղջիկ։
Մահը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1904-ի ամրան, 72 տարեկան հասակին կը մահանայ։ Մահէն ետք, Գեղարուեստի Դպրոցին տնօրէնութիւնը յանձն կ՛առնէ իր աշակերտներէն Եորղոս Եաքովիտիս։
Գործը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միւնիխ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միւնիխ գտնուած տարիներուն, երբ Փիլոթի ուսուցիչն էր, կը զբաղի «պատմական գեղանկարչութեամբ»․ նիւթերն են ընդհանրապէս յունական դիցաբանութիւնն եւ յունական պատմութիւնը։
«Պատմական գեղանկարչութիւն» եզրին մէջ, Լիթրասի գլխաւոր գործերէն նմուշներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
«Ղրիղորիոս Ե․ պատրիարք կախաղան կը տարուի» (Ղրիղորիոս Ե․ Պոլսոյ Տիեղերական Պատրիարք)
-
«Ղրիղորիոս Ե․ պատրիարք կախաղան կ՛ ահաբեկուի»․
-
«Անթիղոնին մեռած Փոլինիքիսին առջեւ», 1865
-
Նիքիֆորոս Լիթրաս, ինքնակենդանագիր, 1867
Յունաստան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յունաստան վերադարձին, արդէն ծանօթ ու սիրուած Լիթրաս կը զբաղի դիմանկարներով։ Կը մասնակցի զանազան ցուցահանդէսներու, ուր նաեւ պարգեւներու կ՛ արժանանայ․-
- Փարիզ՝ 1855, 1867, 1878, 1889 եւ 1900,
- 1873՝ Վիեննայի համաշխարհային ցուցահանդէս,
- Զափիօ Տան (Աթէնք) եւ «Փարնասոսի Գեղարուեստներու Միութեան» (Աթէնք) հերթական ցուցահանդէսներ։
Աթէնքի ազնուական եւ վերի խաւերու դիմանկարիչը կը դառնայ։ Կը գեղանկարէ «Ազգային Դրամատան» տնօրէններուն եւ Աթէնքի ազնուական եւ վերի խաւերու անձնաւորութիւններու կոթողական կենդանկարներ։
Յունաստանի արուեստի պատմութեան մէջ, Նիքիֆորոս Լիթրաս ձգած է իր ուրոյն դրոշմը։ 1903-ին կը պարգեւատրուի «Փրկիչի Սուրբ Խաչ»ով։
Յետ մահու
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1909․ Միւնիխի Heinemann սրահին մէջ «Փիլոթի Դպրոց 1885-1886» ցուցահանդէսին Լիթրասի
- գործերը կը ցուցադրուին,
- 1933․ Աթէնքի Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոցին մէջ կը կատարուի յատուկ ցուցահանդէս, ուր Լիթրասի 186 գործերը կը ներկայացուին։
- Յունաստանի Նամակատունները, Լիթրասի յիշատակը կը պատուեն դրոշմաթուղթ հրատարակելով։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
«Քալատա»․ 1872
-
«Սպասում»
-
Քանարին կը հրկիզէ թրքական նաւը, 1873
-
Վերադարձ Փենտելիին վաճառահանդեսէն
-
Կաթնավաճառը, 1895
-
Օլղա թագուհին․ 1867
-
Սեւամորթը․ 1873-74
-
«Միքայէլ Սուծոս» (Մոլտավիոյ վեհապետը), 1890
-
Քաֆթանծողլուին կենդանկարը,
-
«Փսարա՝ միրոլոյի» (Փսարա կղզի, մահերգը)
-
«Նաւաստին իր ծխաթայտով»
-
Նիքիֆորոս Լիթրաս, ինքնակենդանագիր
-
«Ֆելահ աղջիկ մը»
-
«Վանականը կը հիւսէ»
-
«Չարաճճի թոռնիկը» 1876
-
«Ծովահէնութենէն ետք», 1876
-
Յունաստանի Ամալիա թագուհին, 1875
-
«Մերկութիւն» 1867-1870
-
«Պատանի մը գլանիկով» 1884
-
«Մարիանթի Հարիլաու», 1895-1900
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Թինոս կղզիին պաշտօնական կայքէջ․ յոյն գեղարուեստներ, Նիքիֆորոս Լիթրաս(յունարէն)
- ↑ ԺԹ․ դարու յոյն գեղանկարիչներ (յունարէն)
- ↑ «Հածիանտոնիս Լիթրաս(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-01-17-ին։ արտագրուած է՝ 2022-01-16
- ↑ Սքոքոս, Ազգային օրացոյց,1886-1918(յունարէն)
- ↑ «timesnews - Նիքիֆորոս Լիթրաս, 1832-1904, Միւնիխի Դպրոցին գլխաւոր ներկայացուցիչներէն, 13-6-2021»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-01-18-ին։ արտագրուած է՝ 2022-01-16
- ↑ Յունաստանի Նամակատունները, Լիթրաս կը պատուեն դրոշմաթուղթ հրատարակելով(յունարէն)