Եորղոս Եաքովիտիս
Եորղոս Եաքովիտիս յուն․՝ Γεώργιος Ιακωβίδης | |
---|---|
Եորղոս Եաքովիտիս, 1927 | |
Ծնած է | 11 Յունուար, 1853 |
Ծննդավայր | Հիտիրա, Լեզվոս, Յունաստան |
Մահացած է | 13 Դեկտեմբեր 1932 |
Մահուան վայր | Աթէնք, Յունաստան |
Քաղաքացիութիւն |
Յունաստան[1] Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Յոյն |
Ուսումնավայր |
Իզմիրի Աւետարանական դպրոց Աթէնքի Գեղարուեստի Դպրոց Միւնիխի Գեղարուեստի ԱկադեմիաԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ |
Ազդուած է | Միւնիխի արուեստի հոսանքներէն |
Երկեր/Գլխաւոր գործ | Առաջին քայլերը |
Մասնագիտութիւն | յոյն գեղանկարիչ |
Աշխատավայր | Աթէնքի Գեղարուեստի Դպրոց |
Վարած պաշտօններ | Աթէնքի Ակադեմիոյ անդամ |
Անդամութիւն | Աթէնքի Ակատեմիա |
Երեխաներ | Միհայիլ Եաքովիտիս |
Եորղոս Եաքովիտիս (յուն․՝ Γεώργιος Ιακωβίδης, 11 Յունուար 1853[3], Chidira, Commune of Chidira - 13 Դեկտեմբեր 1932[2], Աթէնք, Յունաստան), յոյն գեղանկարիչ։ Եղած է Միւնիխի գեղանկարիչներու կաճառի ակադեմիայի լաւագոյն սաներէն մէկը եւ Յունաստանի Ազգային Պատկերասրահի առաջին տնօրէնը։
Հակիրճ կենսագրական տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եորղոս Եաքովիտիս ծնած է 1853-ին, Էգէական ծովու հիւսիս արեւմտեան մասին գտնուող Լեզվոս կղզիին Հիտիրա գիւղը։ 13 տարեկան հասակին, Զմիւռնիա կ՛ երթայ քեռիին մօտ ապրելու։ Հոն կը յաճախէ Աւետարանական դպրոցը։ Փոքր տարիքէն փայտաքանդակագրութեան հանդէպ հետաքրքրութիւն կը ցուցնէ։ 1870-ին կ՛ արձանագրուի Աթէնքի Արուեստի դպրոցը (հետագային՝ Աթէնքի Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոցը) եւ իբրեւ բացառիկ գնահատանքի արժանացած շրջանաւարտ (1877), կրթաթոշակ կ՛ ապահովէ եւ ուսումը կը շարունակէ «Միւնիխի Գեղարուեստի Ակադեմիա»ն։ Կ՛աւարտէ 1883-ին եւ 17 տարի Միւնիխ կը մնայ եւ կ՛ աշխատի։
Կեանքը Միւնիխ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1878-ին կը հիմնէ իր աշխատանոցը, ինչպէս նաեւ օրիորդներու գեղանկարչութեան դպրոց, որ բաց կը մնայ մինչեւ 1898։ Կը ճանչցուի եւ կը սիրուի շնորհիւ իր տաղանդին եւ աշխատասիրութեան։ Պարգեւատրումները մէկը միւսին կը յաջորդեն․-
- «Ոսկի մետալ», 1888՝ Աթէնք
- «Յատուկ մրցանակ», 1889՝ Փարիզ
- «Պատուոյ մրցանակ», 1890՝ Պռիմըն (Bremen)
- «Պերլինի Ոսկի Մետալ», 1891
- «Միւնիխի Ոսկի Մետալ», 1893
- «Իքոնոմիոն մրցանակ», 1895 Թրիեսթէ
- «Պարցելոնայի մրցանակ», 1898
- «Ոսկի մետալ», 1900՝ Փարիզ
1889-ին կը մահանայ կինը՝ Աղլա։ Վիշտը մեծ է եւ կը դադրի նկարելէ մանկական ուրախ նիւթեր։
Աթէնք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1900-ին Աթէնքի մէջ կը հիմնուի «Ազգային Պատկերասրահ»ը։ Եաքովիտիս կը հրաւիրուի Յունաստան։ Կը ստանձնէ Պատկերասրահի խնամակալութիւնը։ 1904-ին, երբ իր ուսուցիչը՝ Նիքիֆորոս Լիթրաս կը մահանայ, կը նշանակուի «Աթէնքի Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոց»ին իւղաներկի ուսուցիչ՝ անվճար։ Իր այս ծառայութեան համար, կը պարգեւատրուի «Ասպետներու Ոսկեայ Խաչ»ով։ Ըլլալով սերտ բարեկամ Յունաստանի արուեստասէր Նիքոլա իշխանին, կը դառնայ թագաւորական ընտանիքին դիմանկարողը, ինչպէս նաեւ Աթէնքի վերի խաւի դասակարգին։
1910-ին, թագաւորական հրամանգրով, կը նշանակուի ՏՆօրէն Աթէնքի Գեղարուեստի Դպրոցին։
1918-ին կը պարգեւատրուի «Գիրերու եւ Արուեստի Գերազանց» պարգեւով։ Ութը տարի ետք, 1926-ին նոր հաստատուած «Աթէնքի Կաճառ»ի 38 անդամներէն մին կը նշանակուի։
Մահը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1932-ին կը մահանայ Աթէնք, 79 տարեկանին։
Գործը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տե՛ս բուն արձանագրութիւն՝ Եորղոս Եաքովիտիս, գործերը
Եորղոս Եաքովիտիս ձգած է մեծ հաւաքածոյ մը։ Գործերէն նմոյշներ․-
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Փոքրերու նուագահանդէս
-
Ապրուստ վաստակող փոքրիկը, 1887
-
Առաջին քայլերը, 1889
-
Պտղաման, 1898
-
Յունաստանի Սոֆիա թագուհին, 1915
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ RKDartists
- ↑ 2,0 2,1 Arapoglou E. Iakovidis, Georgios // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T039713
- ↑ Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Միւնիխի դպրոցի գեղանկարիչներ(յունարէն)
- ↑ Տեսերիզ․ Եորղոս Եաքովիտիս, գեղանկարչութեան ուսուցիչը(յունարէն)
- ↑ Եաքովիտիս բջիջային թանգարան (յունարէն)
- ↑ habilis habilis Եորղոս Եաքովիտիսի մասին(յունարէն)