Ներսէս Շնորհալի (Ներսէս Դ․ Կլայեցի)
Ներսէս Շնորհալի | |
---|---|
| |
Ծնած է | 4 Յունիս 1102[1][2] |
Ծննդավայր | Ծովք, Հայաստան[3] |
Մահացած է | 13 Օգոստոս 1173[1][2][3] (71 տարեկանին) |
Մահուան վայր | Հռոմկլա, Կիլիկիոյ Հայկական Թագաւորութիւն[3] |
Տեսակ | քնարապատմողական? |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, մատենագիր, երգահան, երաժիշտ, քաղաքական գործիչ |
Վարած պաշտօններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս[3] |
Ծնողներ | հայր՝ Ապիրատ Պահլաւունի |
Ս. Ներսէս Շնորհալի (Ներսէս Դ. (Կլայեցի, Երգեցող)) (1102-Օգոստոս 13, 1173), հայ եկեղեցական գործիչ, աստուածաբան, բանաստեղծ, երաժշտագէտ, երգահան, պատմիչ, 1166-էն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Իր բազմատաղանդութեան շնորհիւ ժամանակակիցներուն կողմէ կոչուած է Շնորհալի։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Հայոց Միջագետքի Տլուք գաւառի Ծովք_(բերդ) դղեակին մէջ, հօր՝ իշխան Ապիրատ Պահլաւունի ազնուական ընտանիքին մէջ։ Ներսէս Շնորհալի Գրիգոր Մագիստրոս Պահլաւունիի ծոռն է եւ Գրիգոր Գ. (Փոքր Վկայասէր) Պահլաւունիի կրտսեր եղբայրը։ Իր ժամանակի ամենակիրթ մարդոցմէ մէկը եղած է։ Նախնական կրթութիւնը ստացած է Կարմիր վանքի դպրոցին մէջ՝ եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի քով։
1166-էն Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Վախճանած է 13 Օգոստոս 1173-ին, Հռոմկլայի մէջ։
Վախճանած է 1173-ին եւ թաղոած Հռոմկլա ամրոցին մէջ։ Հայ եկեղեցին զինք դասած է սուրբերու շարքին եւ անոր յիշատակը կը նշէ ամէն տարի Թարգմանչաց տօնին։
Գրական ժառանգութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ներսէս Շնորհալի ձգած է հարուստ գրական եւ երաժշտական ժառանգութիւն մը (վիպերգեր, երգեր, հանելուկներ՝ հիմնուած հայ բանահիւսութեան շարժառիթներու եւ պատմական փաստերու վրայ)։ 1166-ին գրած է «Վանքային ուղերձ» դիմումը ժողովուրդին, որ կը պարունակէ շարք մը կրօնական հարցերու բացատրութիւններ, ամէնօրեայ կեանքի ուսուցումներ։
Հայ միջնադարեան մտածողութեան վրայ մեծ ազդեցութիւն ձգած է 1166-ին Շնորհալիի գրած «Թուղթ ընդհանրական»[4] արձակ գործը։
Ներսէս Շնորհալի մշակած եւ լրացուցած է Շարակնոցը, Պատարագամատոյցը, կանոնաւորած է հայկական եկեղեցական երգերու տարուան իրադարձութիւնները՝ ամբողջացնելով իր սեփական ստեղծագործութիւններով։ Յատկապէս երաժշտական ասպարէզին մէջ ունեցած յաջողութիւններուն համար Ներսէսին շնորհուած է Երգեցող պատուանունը, որուն հազուագիւտ գործիչներ արժանացած են։
Շնորհալիի կը պատկանի նաեւ Աստուածաշունչի թեմաներու վրայ հիմնուած «Յիսուս որդի» (1152) վիթխարի բանաստեղծութիւնը, «Վիպասանութիւն»[5], «Ողբ Եդեսիոյ»[6] 1145-46)՝ հայ միջնադարեան բանաստեղծութիւններու լաւագոյն նմոյշներէն մէկը, հոգեւոր երգեր, շուրջ 300 հանելուկներ[7]՝ բանաստեղծութեան ձեւով, վերցուած բանահիւսութենէն։ «Յաղագս երկնի եւ զարդուց նորա»[8] տիեզերագիտական բանաստեղծութիւնը ստեղծուած է Մխիթար Հերացիի խնդրանքով։
Անոր շարականներուն, տաղերուն[9] եւ գանձերուն[10] թիւը կ'անցնի 100-ը։ Անոր լաւագոյն շարականներէն մէկ կը սկսի «Առաւօտ լուսոյ» տողով։ Շնորհալի գրած է պարզ ու մատչելի լեզուով, որպէսզի հասկնալի ըլլայ բոլորին։ Այս տեսակէտէն կարեւոր են նաեւ անոր հանելուկները, որոնց թիւը կը հասնի 300-ի։
Մեծ սիրով եւ յարգանքով կը գրէ Շնորհալին հայ ազգային հերոսներու, հայրենասէր թագաւորներու մասին. անոր ստեղծագործութեան միջուկը կը հանդիսանան հայրենասիրական մղումները եւ գաղափարները, իսկ հայրենիքի ազատումը՝ առաջնահերթ խնդիրը։
Երկերու մատենագիտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յիսուս որդի, Ամսթերտամ, 1661, 616 էջ:
- Հաւատով խոստովանիմ, 44 էջ:
- Յիսուս որդի, Կ. Պոլիս, 1746, 432 էջ:
- Յիսուս որդի, Կ. Պոլիս, 1746, 484 էջ:
- Յիսուս որդի, Ս. Փեթերսպուրկ, 1785, 440 էջ:
- Ընդհանրական, Ս. Փեթերսպուրկ, 1788, 336 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Վենետիկ, 1815, 172 էջ:
- Գիրք, որ կոչի Յիսուս որդի, Կ. Պոլիս, 1824, 108 էջ:
- Թուղթ ընդհանրական, Կ. Պոլիս, 1825, 233 էջ:
- Մեկնութիւն Ս. Աւետարանին, որ ըստ Մատթէոսի, Կ. Պոլիս, 1825, 658 էջ:
- Ողբ Եդեսիոյ, Փարիզ, 1827, 112 էջ:
- Ողբ Եդեսիոյ, Տփղիս, 1829, 112 էջ:
- Բանք չափաւ, Վենետիկ, 1830, 621 էջ:
- Թուղթ ընդհանրական, Վենետիկ, 1830, 84 էջ:
- Հռչակաւոր աղօթք, Մոսկուա, 1830, 112 էջ:
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցւոյ, Կ. Պոլիս, 1833, 597 էջ:
- Նամականի, Վենետիկ, 1838, 332 էջ:
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցւոյ, Կ. Պոլիս, 1849, 649 էջ:
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցւոյ, Վաղարշապատ, 1853, 452 էջ:
- Ընդհանրական թուղթք, Կ. Պոլիս, 1853, 152 էջ:
- Սրբոյն Ներսէս Շնորհալւոյ պատմութիւն վարուց, Վենետիկ, 1854, 88 էջ:
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցւոյ, Կ. Պոլիս, 1856, 649 էջ:
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցւոյ, Կ. Պոլիս, 1861, 652 էջ:
- Թուղթ ընդհանրական, Էջմիածին, 1865, 498 էջ:
- Թուղթ ընդհանրական, Երուսաղէմ, 1871, 336 էջ:
- Թուղթք, Վենետիկ, 1873, 332 էջ:
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցւոյ, Երուսաղէմ, 1881, 680 էջ:
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցւոյ, Վաղարշապատ, 1892, 792 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Վենետիկ, 1923, 52 էջ:
- Բանք չափաւ, Վենետիկ, 1928, 676 էջ:
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցւոյ, Երուսաղէմ, 1955, 736 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Հալէպ, 1961, 32 էջ:
- Յաղագս երկնի եւ զարդուց նորա (Հանելուկներ, Ողբ Եդեսիոյ), Երեւան, 1968, 112 էջ:
- Ընդհանրական թուղթք, Իսթանպուլ, 1973, 93 էջ:
- Ողբ Եդեսիոյ, Երեւան, 1973, 168 էջ:
- Յիսուս որդի, ա. տ., 1974, 80 էջ:
- Թուղթ ընդհանրական, Անթիլիաս, 1977, 132 էջ:
- Յօդուածների ժողովածու, Երեւան, 1977, 228 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Պէյրութ, 1979, 32 էջ:
- Վիպասանութիւն (պոեմ), Երեւան, 1981, 164 էջ:
- Եդեսիոյ ողբը, Տաղեր, Երեւան, 1982, 216 էջ:
- Առաւօտ լուսոյ, Նիւ Եորք, 1983, 92 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Թորոնթօ, 1985, 48 էջ:
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցւոյ, Նիւ Եորք, 1986, 736 էջ:
- Տաղեր եւ գանձեր, Երեւան, 1987, 448 էջ:
- Թուղթ ընդհանրական, Երեւան, 1991, 126 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Նիւ Եորք, 1991, 24 էջ:
- Յիսուս որդի, Երեւան, 1991, 224 էջ:
- Թուղթ ընդհանրական, Երեւան, 1995, 176 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Թեհրան, 2000, 33 էջ:
- Հաւատով խոստովանում եմ, Երեւան, 2003, 32 էջ:
- Տաղեր եւ շարականներ, Երեւան, 2003, 44 էջ:
- Առաւօտ լուսոյ (շարականներ), Երեւան, 2007, 74 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Իսթանպուլ, 2008, 144 էջ:
- Մեկնութիւն Մատթէոսի Աւետարանի, Էջմիածին, 2008, 300 էջ:
- Թուղթ ընդհանրական, Երեւան, 2009, 224 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Անթիլիաս, 2009, 550 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Էջմիածին, 2009, 56 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Բրբանք, 2011, 64 էջ:
- Նամականի, Էջմիածին, 2011, 320 էջ:
- Ժամերգեր, Երեւան, 2012, 252 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Անթիլիաս, 2012, 24 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Երեւան, 2012, 32 էջ:
- Հաւատով խոստովանում եմ, Երեւան, 2012, 608 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Երեւան, 2013, 598 էջ:
- Յիսուս որդի, Երեւան, 2013, 220 էջ:
- Հաւատով խոստովանիմ, Էջմիածին, 2015, 55 էջ:
Գրականութիւն Ներսէս Շնորհալի եւ անոր գործունէութեան մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ղեւոնդ Ալիշան, Շնորհալի եւ պարագայ իւր, Վենետիկ, 1873։
- Գրիգոր Յակոբեան, Ներսէս Շնորհալի, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, 298 էջ։
- Գրիգոր Յակոբեան, Ներսէս Շնորհալի (բնագրեր), Երեւան, «Հայաստան», 1969, 220 էջ։
- Նիկոլ Թահմիզեան, Ներսէս Շնորհալին երգահան եւ երաժիշտ, Երեւան, 1973։
- «Ներսէս Շնորհալի», յօդուածների ժողովածու, Երեւան, 1977։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 (unspecified title)
- ↑ 2,0 2,1 datos.bne.es: El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 — հատոր 8. — է. 254–255.
- ↑ Ներսէս Շնորհալի, Թուղթ ընդհանրական։
- ↑ Ներսէս Շնորհալի, Վիպասանութիւն։
- ↑ Ներսէս Շնորհալի, Ողբ Եդեսիոյ։
- ↑ Ներսէս Շնորհալի, Հանելուկներ։
- ↑ Ներսէս Շնորհալի, Յաղագս երկնի եւ զարդուց նորա
- ↑ Ներսէս Շնորհալի, Տաղեր
- ↑ Ներսէս Շնորհալի, Գանձեր, տաղեր, փոխեր։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ներսէս Շնորհալի կենսագրութիւնը, հանելուկները եւ անգլերէն թարգմանութիւններ
- Ներսէս Շնորհալի «Հաւատով խոստովանիմ» աղօթքը Archived 2021-02-25 at the Wayback Machine.