Վաղարշապատ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վաղարշապատ | |||||
| |||||
Երկիր | Հայաստան | ||||
Հիմնադրուած է՝ | ՔԱ685 | ||||
Տարածութիւն | 13 քմ² | ||||
ԲԾՄ | 853±1 մեթր | ||||
Պաշտօնական լեզու | հայերէն | ||||
Բնակչութիւն | 57 500 մարդ (2010)[1] | ||||
Ժամային գօտի | UTC+4։00 | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 231 | ||||
Փոստային ցուցանիշ | 1101–1109 | ||||
Պաշտօնական կայքէջ | ejmiatsin.am | ||||
Վաղարշապատ (ճանաչելի է նաեւ Էջմիածին անունով), քաղաք Հայաստանի Արմաւիրի մարզին մէջ։ Հայաստանի քաղաքներէն մեծութեամբ 4-րդն է։ Վաղարշապատ (Էջմիածնին մէջ) կայ 5 եկեղեցի, որոնցմէ մէկը՝ Էջմիածնի Մայր Տաճարը, Հայաստանի գլխաւոր եկեղեցին է եւ կը գտնուի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրին մէջ, որ Հայ Առաքելական Եկեղեցւոյ հոգեւոր եւ վարչական կեդրոնն է։
Վաղարշապատն ունի գլխաւոր ճանապարհ դէպի մայրաքաղաք Երեւան։ Միացուած է Երեւանին գիւղերով։ Վաղարշապատէն դէպի Երեւան մայրուղին 15-16 քմ է։
Անուանումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ Մովսէս Խորենացիի «Հայոց պատմութեան», մինչեւ Վաղարշապատ կոչուիլը քաղաքը, անուանուած է Վարդգէսաւան, իսկ նախապէս՝ Արտիմեդ։
Վաղարշապատն ունի գլխաւոր ուղի դէպի մայրաքաղաք Երեւան։ Միացուած է Երեւանին գիւղերով։ Վաղարշապատէն դէպի Երեւան մայրուղին 15-16 քմ է[2]։
Արտիմեդ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակավայրի Արտիմեդ անուանումը, հաւանաբար, պայմանաւորուած եղած է այնտեղ գտնուող Արտիմեդ՝ Անահիտ աստուածուհիին նուիրուած տաճարով։ Այդ ենթադրութիւնը կը հիմնաւորեն՝ 1950-ական թուականներուն, Մայր եւ Սուրբ Հռիփսիմէ տաճարներու պեղումներու ժամանակ իրենց հիմքերէն յայտնաբերուած հեթանոսական տաճարներու բեկորները։
Վարդգէսաւան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վարդգէս Մանուկը բաժնուելով Տուհաց գաւառէն, Քասախ գետով կու գայ կը նստի Շրէշ բլուրի եւ Քասախ գետի մօտ՝ Արտիմեդ քաղաք Երուանդ արքային խնամախօսելու, ուր իր անունով կը հիմնուի Վարդգէսաւանը։
Վաղարշապատ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2-րդ դարու առաջին կէսին, ըստ Մովսէս Խորենացիի, Սանատրուկ Բ.-ի որդի Վաղարշ Ա. թագաւորը Վարդգէսաւանը կը պատէ պարիսպով եւ մեծ ամբարտակով, դարձնելով թագաւորանիստ քաղաք՝ վերակոչելով այն Վաղարշապատ կամ Նոր Քաղաք, Վաղարշ Ա. Արշակունիի ժամանակից (Ք.Ե. 191-211 թուականներ)[2]։ Միջին դարերուն, յատկապէս միջնադարուն, Վաղարշապատ մերթ ընդ մերթ կոչուած է նաեւ Էջմիածին, որ համանուն վանքին եւ ո՛չ ամբողջ բնակավայրին անունն է։
Այս (Վաղարշ Ա. Արշակունին, ըստ Խորենացիի թագաւորած 191-211 թուականներուն) պատեաց պարիսպով հզօր աւանն Վարդգէսի, որուն դիմաց Քասախ գետը, զորմէ զառասպելն կ՝ըսէ Հատուած գնացեալ Վարդգէս մանուկն ի Տուհաց գաւառէն զՔասախ գետով, եկեալ նստաւ զՇրեշ բլուրով, զԱրտիմեդ քաղաքով, զՔասախ գետով կռել կոփել զդուռնն Երուանդայ արքայի։ Այս Երուանդ առաջինն է, Սակաւակեացն է, որ ի Հայկեանց, զորուն զքոյրն կին առաւ Վարդգէսի՝ շինեց զաւանս զայս, յորուն եւ Տիգրան միջին յԱրշակունեաց (Տիգրան Բ Մեծ) նստոյց զհասարակ առաջնոյ գերութեանն Հրէից, որ եղաւ քաղաքիւղ վաճառօք։ Այժմ այս Վաղարշ պատեաց պարիսպով եւ հզօր ամբարտակով, եւ անուանեաց Վաղարշապատ, որ եւ Նոր քաղաք։ - Մովսես Խորենացի
|
Կայնեպոլիս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]163 թուականէն մինչեւ 193 թուական հռոմէացիք Վաղարշապատը նոյնիսկ մայրաքաղաք կը հռչակեն գրաւուած եւ աւերուած Արտաշատի փոխարէն եւ կ'անուանէ Կայնեպոլիս (Նոր քաղաք)[3][4]:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Հուշարձան Կոմիտասի, Վաղարշապատ
-
Մշակոյթի տուն, Վաղարշապատ
-
Յուշարձան Կոմիտասի, Վաղարշապատ
-
Մշակոյթի տուն, Վաղարշապատ
-
Յուշարձան Կոմիտասի, Վաղարշապատ
-
Սբ. Գայիանէ, Վաղարշապատ
-
Սբ. Գայիանէ, Վաղարշապատ
-
Սբ. Գայիանէ, Վաղարշապատ
-
Սուրբ Գայիանէ, Վաղարշապատ
-
Սուրբ Գայիանէ, Վաղարշապատ
-
Սուրբ Գայիանէ, Վաղարշապատ
-
Սուրբ Գայիանէ, Վաղարշապատ
-
Սուրբ Գայիանէ, Վաղարշապատ
-
Սուրբ Գայիանէ, Վաղարշապատ
-
Վազգէն Առաջին կաթողիկոսի յուշարձան
-
Սուրբ Հռիփսիմէ
-
Ս. Աստուածածին եկեղեցի
-
Շողակաթ եկեղեցի
-
Ս. Գայիանէ
-
Մատենադարանի շէնք
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|