Լեւոն Բաշալեան
| Լեւոն Բաշալեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 24 Սեպտեմբեր 1868[1] |
| Ծննդավայր | Սկիւտար, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 1 Փետրուար 1943[1] (74 տարեկանին) |
| Մահուան վայր | Վիշի[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[2] |
| Ուսումնավայր | Պէրպէրեան Վարժարան |
| Մասնագիտութիւն | արձակագիր, թարգմանիչ, լրագրող, քաղաքական ակտիվիստ, Խմբագիր և գրաքննադատ |
| Աշխատավայր | Մասիս, Արեւելք, Հայրենիք, Նոր Կեանք և Լա Ֆուայէ |
| Վարած պաշտօններ | գլխաւոր խմբագիր |
| Անդամութիւն | Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն, Հայ Ազգային պատուիրակութիւն և Nansen International Office for Refugees? |
| Կուսակցութիւն | Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն |
|
Ստորագրութիւն | |
Լեւոն Բաշալեան (24 Սեպտեմբեր 1868[1], Սկիւտար, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 1 Փետրուար 1943[1], Վիշի[1], թաղուած Փարիզ), նորավիպագիր եւ հրապարակագիր։
Կենսագրութիւն[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեւոն Փաշալեան ծնած է 1868-ին Սկիւտար՝ Կոստանդնուպոլսոյ այն թաղամասը, որ կը գտնուի Պոսֆորի ասիական ափին։ Ան յաճախած է հեղինակաւոր Պէրպէրեան վարժարանը եւ աշակերտած է հռչակաւոր տնօրէն ու մանկավարժ Ռեթէոս Պէրպէրեանին (որ նաեւ դպրոցին հիմնադիրն էր)։ Ան իր գրական ասպարէզը սկսած է տեղական «Մասիս», «Արեւելք» եւ «Հայրենիք» հայկական թերթերուն մէջ։ Ան անդամակցած է Հնչակեան կուսակցութեան, սակայն 1890-ական թուականներուն, երբ օսմանեան կառավարութիւնը սկսաւ հալածել հայ քաղաքական գործիչները, ան ապահովութեան համար փախաւ Փարիզ, Ֆրանսա։ Լոնտոնի մէջ ան հանդիպեցաւ Արփիար Արփիարեանին եւ սկսաւ հրատարակել «Նոր Կեանք» թերթը՝ նուիրուած նորաստեղծ Վերակազմեալ Հնչակեան կուսակցութեան։ Այս թերթը յետագային միացաւ «Հնչակ»-ին, որ կուսակցութեան պաշտօնական օրգանն էր[4]։
1902-ին Լեւոն Փաշալեան մեկնեցաւ Պաքու՝ ֆրանսական նաւթային ընկերութեան մը մէջ աշխատելու համար[5]։ Ան Պաքու մնաց մինչեւ 1920-ի Պոլշեւիկեան յեղափոխութիւնը։ Յեղափոխութենէն ետք ան վերադարձաւ Փարիզ եւ շարունակեց իր գրական գործունէութիւնն ու քաղաքական պայքարը։ 1922-1923 թուականներուն ան անդամ էր Պօղոս Նուպարի գլխաւորած Հայոց Ազգային պատուիրակութեան, որ յանձնախումբ մըն էր՝ նպատակ ունենալով զբաղիլ Առաջին համաշխարհային պատերազմէն ետք հայ ժողովուրդի ծանր կացութեամբ։ Ան անդամակցեցաւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) եւ 1924-ին այցելեց Խորհրդային Հայաստան՝ օգնելու դպրոցներու, հիւանդանոցներու եւ բնակավայրերու կառուցման գործին։ 1928-ին ան հիմնեց ֆրանսահայ «Le Foyer» (Օճախ) թերթը, որ գոյատեւեց մինչեւ 1932 թուականը։ Ան մահացաւ Վիշի, Ֆրանսա։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 https://commons.wikimedia.org/wiki/File:Acte_de_d%C3%A9c%C3%A8s_-_Pachalian_L%C3%A9on.png
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 450–451. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ (անգլերեն) Levon Pashalian, 2026-01-10, https://en.wikipedia.org/w/index.php?title=Levon_Pashalian&oldid=1332143344, վերցված է 2026-04-23
- ↑ Hacikyan A. J., Basmajian Gabriel, Franchuk Edward S. եւ այլք, խմբգրնր․ (2000)։ The heritage of Armenian literature։ Detroit: Wayne State University Press։ ISBN 978-0-8143-2815-6
- ↑ Hacikyan Agop J. (2000)։ The heritage of Armenian literature։ Detroit (Mich.): Wayne state university press։ ISBN 978-0-8143-2815-6
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արդի Հայ Գրականութիւն, Բ. Հատոր, Մուշէղ Իշխան, էջ 100-102:
- 24 Սեպտեմբերի ծնունդներ
- 1868 ծնունդներ
- Սկիւտար ծնածներ
- 1 Փետրուարի մահեր
- 1943 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Pages using citations with old-style implicit et al. in editors
- 1868 մահեր
- 2 Փետրուարի մահեր
- Պոլիս ծնունդներ
- Ֆրանսա մահեր
- Հայ նորավիպագիրներ
- Հայ խմբագիրներ
- Սթամպուլ ծնածներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ լրագրողներ
- Հայ գրողներ
- Հայ գրականագէտներ
- Հայ արձակագիրներ
- Գրողներ այբբենական կարգով