Երանուհի Գարագաշեան
Երանուհի Գարագաշեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 1848 |
Ծննդավայր | Սկիւտար, Թուրքիա |
Մահացած է | 16 Ապրիլ 1924 |
Մահուան վայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() ![]() ![]() |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | թատրոնի դերասանուհի |
Աշխատավայր | Վարդովեան թատրօն[1] |
ԵրաՆուհի Գարագաշեան (1848, Սկիւտար, Թուրքիա - 16 Ապրիլ 1924, Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[2]), հայ դերասանուհի:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կոստանդնուպոլիս, Սկիւտար, ուր ստացած է իր նախնական կրթութիւնը եւ աւարտած՝ 1861 թուականին[3]։ Բեմական ասպարէզ մտած է 1865 թուականին՝ Ս. Թղլեանի «Մեծն Տրդատ»-ի մէջ կատարելով Աշխէնի դերը։ Առաջին մէկ-երկու թատրոններուն ժամանակ գերազանցապէս խաղցած է արական դերեր, Ինչպէս Պողի դերը Բ. տը Սէն-Պյերի «Պող եւ Վերգինէ» թատրոնին մէջ եւ այլն։ Անոր բեմական գործունէութեան ամէնափայլուն շրջանը սկսած է 1867 թուականէն, երբ դարձած է Հ. Վարդովեանի թատրոնի խումբի դերասանուհիներէն մէկը եւ բոլոր ներկայացումներուն արժանացած է առաջնակարգ դերերով, ինչպէս Սանդուխտ (Թ. Թերզեանի «Սանդուխտ կոյս»), Անժելիք («Նեղսիրտ բարեգործը»), Հայկանուշ («Կործանումն Ռուբինեան թագաւորութեան»), Թէոդորա («Վենետիկուհին») եւ այլն։
1878 թուականին միացած է Ս. Պենկլեանի օփերային խումբին, շրջած է շարք մը քաղաքներ, եղած է Ատրիանուպոլիս, Ատանայ, Սելանիկ եւ Կաւալա, արժանացած է նաեւ Տիգրան Չուխաճեանի եւ թարգմանական քանի մը տեղերու մէջ։ 1880 թուականին իր քրոջ՝ Վերգինէ Գարագաշեանի հետ ճամբորդած է Թիֆլիս, մէկ թատրոն կատարած է Թիֆլիսի հայկական խումբերուն մէջ, Պետրոս Ադամեանի, Սիրանոյշի եւ այլ պոլսահայ դերասաններու հետ։ Յաջորդ թատրոններուն ընթացքին նորէն վերադարձած է Պոլիս, Ս.Պենկլեանի խումբի հետ մեկնած է Եգիպտոս, այնտեղէն անցած է Պալգանեան երկիրներ։
1887 թուականին վերադարձած է Պոլիս եւ այն ժամանակ ձգած է բեմը, ապա մասնակցած է Գահիրէի մէջ կազմակերպուած շարք մը ներկայացումներուն, մեծ յաջողութեամբ կատարելով Մարգարիտ Գոթիէի (Ա. Տիւմա (որդու) «Քամելիազարդ տիկինը»), Մետիայի (Եւրիպիդեսի «Մետիա») եւ Կատարին Հովարդի դերերը, արժանանալով եգիպտական մամուլի բարձր գնահատման։
1900-ականներու սկիզբը եկած է Թիֆլիս, ամուսնացած է եւ մինչեւ կեանքի վերջը ապրած՝ այնտեղ[4]:
Անոր դերերէն են՝
- Աշխէն (Ս.Հեքիմեանի «Յարմակ եւ Աշխէն»)
- Քեթեւան (Գ.Սունդուկեանի «Խաթաբալա»)
- Հեղինէ (Ժ.Օֆենպախի «Գեղեցկուհի Հեղինէ»)
- Թերեզա (Մ.Կամոլետտիի «Քոյր Թերեզա»)[5]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Երանուհի Գարագաշյանը «Անուններ» կայքին մէջ
- ↑ Պարոնեան Յ., Ազգային ջոջեր, Պէյրութ, 1993
- ↑ Ստեփանյան Գ., Կենսագրական բառարան, հատոր Ա, Երեւան, 1973, էջ 234-235
- ↑ Ով ով է.Հայեր, հատոր Ա., Երեւան, 2005