Վրաստանի Ժողովրդավար Հանրապետութիւն
Վրաստանի Ժողովրդավար Հանրապետութիւն (վրաց.՝ საქართველოს დემოკრატიული რესპუბლიკა), անկախ վրացական պետութիւն Հարաւային Կովկասի մէջ 1918-1921–ններուն։ Հիմնադրուած է 26 Մայիս 1918-ին՝ Անդրկովկասեան դաշնակիցներէն բաժնուելէ ետք[1]։ Տարածքը կազմած է առաւելագոյնը 107 600 քառ. քմ։
Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսը Անդրկովկասի քաղաքական ու մշակութային կեդրոնն էր։ Սկզբնական շրջանին, երբ Առաջին համաշխարհային պատերազմը կ՛աւարտէր, Գերմանական կայսրութեան հովանավորութեան տակ Վրաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնը Քութայիսի եւ Թիֆլիսի նահանգներու երկրին անկախութիւնը կը հռչակէ[2]։ 1918–ի Մուտրոսի զինադադարէն ետկ տարածաշրջանին մէջ Օսմանեան կայսրութեան ու Գերմանիոյ ազդեցութիւնը կը դադրի, եւ կ՛անցնի Միացեալ Թագաւորութեան հսկողութեան տակ։ Բացի Թիֆլիսի ու Քութայիսի նահանգներէն, պետութեան սահմաններուն մէջ մտած են նաեւ Պաթումի մարզի ամբողջութիւնը, Կարսի մարզի հիւսիսային ու արեւելեան հատուածները, Սուխումի եւ Զաքաթալայի շրջանները, տարբեր ժամանակներու ընթացքին՝ Սոչի քաղաքը եւ Էրզրումի ու Տրապիզոնի նահանգներէն հատուածներ։
1921–ին Խորհրդային Հայաստանէն 11-րդ Կարմիր բանակի զօրքերը հարաւէն մտան Վրաստան, գրաւեցին Թիֆլիսը եւ հաստատեցին խորհրդային կարգեր։ 18 Մարտ 1921-ին Վրաստանի Ժողովրդավար Հանրապետութիւնը լուծուեցաւ, եւ հիմնադրուեցաւ Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը[3][4]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անդրկովկասի Միութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1917–ին Ռուսական կայսրութեան մէջ բռնկած էր Փետրուաեան յեղափոխութիւնը: Անդրկովկասի մէջ անոր գլխաւոր արդիւնքներէն մէկը Անդկովկասի Յատուկ Կոմիտէի (ՕԶաԿոմ) կազմաւորումն էր՝ որուն կեդրոնը Թիֆլիսն էր (մարտ-նոյեմբեր 1917)։ Այս մէկը կազմուած էր պետական տումայի ներկայացուցիչ 4 անդամներէ, որոնք բուրժուա-ժողովրդավարական կուսակցութեան կը յարէին։ Վրաստանի խորհուրդի պատգամաւորներու մեծ մասը անդամագրուած էին սոցիալ-ժողովդրավարական կուսակցութեան եւ կ՛աջակցէին Ժամանակաւոր կառավարութեան[5]։
Յեղափոխութիւնը քաոսի հանգեցուց։ Ռուսաստան դուրս չէր եկած պատերազմէն, եւ այս մէկը երկու ճակատով կը շարունակէր՝ գերմանա-աւստրօ-հունգարական ու կովկասեան: Նոյեմբեր 1917–ին Անդկովկասեան Յատուկ Կոմիտէն Անդրկովկասի առաջատար ազգային կուսակցութիւններու փոխարէն՝ վրացի մենշեւիկներու, մուսավաթականներու, դաշնակցականներու, նաեւ էսէռներու, սոցիալ-ֆետերալիստներու եւ անոնց պաշտպանող խորհուրդներու ու արհմիութիւններու ներկայացուցիչներու՝ Թիֆլիսի մէջ կայացած խորհրդակցութեան մէջ կ՛ըստեղծուի Անդրկովկասի կոմիսարիատը։ Այս պարագային ազդեցիկ էին վրացի մենշեւիկները։ Ժողովուրդին ուղղուած իր կոչին մէջ, Անդրկովկասեան կոմիսարիատը յայտարարած էր, որ կը կոչուի «պայքարելու անիշխանութեան եւ Պոլշեւիկեան Ռուսաստանի դէմ»։ Դեկտեմբեր 1917–ին Երզնկայի զինադադարէն ետք, թրքական զօրքերը յարձակեցան Արեւմտեան Հայաստանի ու Անդրկովկասի վրայ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Full text of "Democratic Republic of Georgia (1918-1921)"»։ archive.org։ արտագրուած է՝ 2015-11-23
- ↑ «A Retrospective on the 1921 Constitution of the Democratic Republic of Georgia»։ www.fed-soc.org։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-07-03-ին։ արտագրուած է՝ 2015-11-23
- ↑ «A Retrospective on the 1921 Constitution of the Democratic Republic of Georgia»։ www.fed-soc.org։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-07-03-ին։ արտագրուած է՝ 2015-11-23
- ↑ «Karl Kautsky: Georgia (Chap.12)»։ www.marxists.org։ արտագրուած է՝ 2015-11-23
- ↑ «First Republic of Georgia»։ First Republic of Georgia (en-US)։ արտագրուած է՝ 2015-11-23
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- "Legal Acts of the Democratic Republic of Georgia (1918–1921)", Tbilisi, 1990.
- I. Tseretelli, "Separation de la Transcaucasie et de la Russie et Independence de la Georgie", Paris, Imprimerie Chaix, 1919.
- P. Surguladze, "The international importance of the independence of Georgia", Istanbul, 1918.
- P. Surguladze, "Georgia as the independent country", Istanbul, 1918.
- D. Ghambashidze, "Mineral resources of Georgia and Caucasia. Manganese industry of Georgia", London, 1919.
- K. Salia, "The History of Georgian Nation", Paris, 1983.
- Al. Manvelichvili, "Histoire de la Georgie", Paris, 1951.
- Z. Avalishvili, "The Independence of Georgia in the International Politics of 1918-1921", Paris, 1923.
- Karl Kautsky: Georgien. Eine sozialdemokratische Bauernrepublik. Eindrücke und Beobachtungen. Wiener Volksbuchhandlung, Wien 1921.
- K. Kandelaki, "The Georgian Question Before the Free World", Paris, 1951.
- G. Kvinitadze, "My answer", Paris, 1954.
- Jan V. Nanuashvili, "What everyone in the Free World should know about Russia", Vantage Press, New York / Washington / Hollywood, 1973.
- V. Tevzadze, "The memoirs of the Georgian Officer". J. "Iveria", No 32, Paris, 1988.
- N. Matikashvili, M. Kvaliashvili, "Cadets". J. "Iveria", No 32, Paris, 1988.
- O. Janelidze, "From May 26 to February 25", Tbilisi, 1990.
- G. Mazniashvili, "The Memoirs", Batumi, 1990.
- L. Urushadze, "Bolshevism-Menshevism and the Democratic Republic of Georgia (1918–1921)", 2nd edition, Publishing House "Ena da Kultura", Tbilisi, 2005, ISBN 99940-23-56-X.
- R. Tsukhishvili, "The English-Georgian Relations (1918–1921)", Tbilisi, 1995.
|