Վերգինէ Գարագաշեան
Վերգինէ Գարագաշեան | |
---|---|
Ծնած է | 1856[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Մահացած է | 1933[1] |
Մահուան վայր | Աթէնք, Յունաստան[1] |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | դերասանուհի |
Աշխատավայր | Արեւելեան Թատրոն[1] |
Վերգինէ Գարագաշեան, (1856[1], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] - 1933[1], Աթէնք, Յունաստան[1]), հայ դերասանուհի, Երանուհի Գարագաշեանի քոյրը:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կոստանդնուպոլսոյ մէջ։ Սորված է Սկիւտարի ճեմարանի մէջ, ապա մասնաւոր դասեր ստացած է Սրապիոն Թղեանէ եւ ֆրանսացի կոմպոզիտոր Սօլիեյից: Բեմ բարձրացած է 1867-ին Միքայէլ Նալբանդեանի մահուան առաջին տարեդարձի առթիւ կազմակերպուած թատերական երեկոյին, արտասանելով Նալբանտեանի «ազատութիւն» բանաստեղծութիւնը:
Նոյն թուականին հանդէս եկած է Յ. Վարդովեանի խումբին մէջ: 1878-in քրոջ` Երանուհիի հետ խաղցած է Ս. Պենկլեանի խմբէն, շրջած է մի շարք քաղաքներ: Յաջողութեամբ կատարած է «գլերեդի» դերը Շ. Լեկոկի «մատամ Անգո» օպերետին մէջ, «ժիրոֆլէ Ժիրոֆլային»ը` Շ. Լեկոկի համանուն օպերետի մէջ։ Օրեստինը «գեղեցկուհի Հեղինէումէ, մանաւանդ Գաթիմէի դերը Տիգրան Չուխաջեանի «լեբլեբիջի հոր-հոր աղա» օպերետում: 1880-1881 թուականներուն թատերաշրջանին խաղցած է Թիֆլիսի մէջ, արժանացած է մամուլի եւ հասարակութեան ջերմ գնահատմանը: Թիֆլիսի մէջ խաղցած է նաեւ Ալեքսանդր Գրիբոյեդովի «խելքից պատուհաս»ի մէջ, փայլուն կերպով կատարելով «լիզայի» դերը, որ հիացմունք կը պատճառած է նաեւ օտար քննադատներուն: 1881-ին վերադարձած է Կ. Պոլիս, միացած է Ս. Պենկլեանի խումբին, շրջած է շարք մը երկիրներ, ապա` խումբի քայքայումէն ետք, մեկնած է Իզմիր, ամուսնացած է եւ յաւիտեան հեռացած է բեմէն: Մահացած է Աթէնքի մէջ[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ստեփանեան Գ., Կենսագրական բառարան, հատոր ԱՅ, Երեւան, 1973, էջ 235-236