Jump to content

Արշալոյս Արշարունի

Արշալոյս Արշարունի
Ծնած է 17 (29) Նոյեմբեր 1896[1][2]
Ծննդեան վայր Կաղզուան, Կարսի մարզ, Կովկասեան երկրամաս, Ռուսական Կայսրութիւն[1][2]
Մահացած է 20 Հոկտեմբեր 1985(1985-10-20)[2] (88 տարեկանին)
Մահուան վայր Մոսկուա, Խորհրդային Միութիւն[2]
Բնակութեան վայր Տոն Ռոսթոֆ և Մոսկուա
Կեղծանուն Аршаруни
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն և  Խորհրդային Միութիւն
Գործունէութեան ոլորտ գրականագիտութիւն[3], Գրական Քննադատութիւն[3], Արեւելագիտութիւն[3] և կրոնագիտություն?[3]
Գործատու Urals Վարչագիտութեան համալսարան, Մոսկուայի Փիլիսոփայութեան, Գրականութեան եւ Պատմութեան Հիմնարկ, Մոսկուայի պետական համալսարան, Կոմունիստական ակադեմիա? և Վոստոկկինո?
Կրթութիւն Նոր Նախիջևանի թեմական դպրոց?, Վարշավայի համալսարանի պատմության ֆակուլտետ? և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ?
Կոչում փրոֆէսոր[1][2]
Ազգութիւն Հայ[1]
Տիրապետած լեզուներ հայերէն[3], ռուսերէն[3], թյուրքական լեզվախումբ?, Արաբերէն և հին պարսկերէն
Անդամակցութիւն Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն
Պարգեւներ եւ
մրցանակներ
Հայկական ԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ և Ժողովուրդներու Բարեկամութեան շքանշան
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն

Արշալոյս Միքայէլ Արշարունի (17 (29) Նոյեմբեր 1896[1][2], Կաղզուան, Կարսի մարզ, Կովկասեան երկրամաս, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 20 Հոկտեմբեր 1985(1985-10-20)[2], Մոսկուա, Խորհրդային Միութիւն[2]), հայ խորհրդային գրականագէտ, բանասէր, ուսուցչապետ, ԽՍՀՄ արուեստի վաստակաւոր գործիչ։

Կեանգ եւ գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Արեւմտեան Հայաստանի Կարսի մարզի Կաղզուան քաղաքը։ 1904-ին ընտանիքով տեղափոխոիած է Տոնի Ռոստով քաղաքը։ Յաճախած է Նոր Նախիջեւանի թեմական դպրոցը։ Այստեղ իր ուսուցիչները եղածն են Երուանդ Շահազիզ, Գէորգ Չորեքչեան, Աբրահամ Զամինեան, Հրաչեայ Աճառեան։ Թեմական դպրոցը աւարտած է 1916-ին։ Նոյն թուականին զինք զինուորագրած են։ Սակայն մի քանի ամիս ետք ան զօրացրուած է եւ ուսուցչութեամբ զբաղած է Եալթայի, Ղարասու բազարի եւ Չալթըրի մէջ։ Այդ տարիներուն ռազմական գործողութււններու պատճառով Վարշաւայի համալսարանը տեղափոխուած է Տոնի Ռոստով։ Արշարունին ընդունուած է այս համալսարանի պատմաբանասիրական բաժանմունքը, սակայն չէ աւարտած։

Գրական վաստակ

Խմբագրած է «Օրակարգ» (1920-1921) եւ «Պրոլետար» (1921) պոլշեւիկեան պարբերականները Ալեքսանդրապոլի մէջ։

Մասնակցած է ռուս առաջին «Գրական հանրագիտարան»-ի հիմնադրմանն ու խմբագրմանը՝ Ա․ Լունաչարսկիի, Վ․ Ֆրիչէի, Ն․ Մառի հետ։ Մոսկուայի պետական համալսարանին ու այլ համալսարաններում մէջ դասաւանդած եւ այդ բաժիններու վարիչ եղած է (1928 թուականէն), դասախօսած է Երեւանի թատերական հիմնարկին մէջ։

Գրած է «Մոսկուայի համալսարանը ու հայ առաջաւոր ինտելիգենցիան» (1955), «Հայ թատերագիտական մտքի պատմութենէն» (1956), «Հայ ժողովրդական թատերախաղեր» (1961) ուսումնասիրութիւնները։ Ռուսերէնի թարգմանած է Գաբրիէլ Սունդուկեանի, Ալ․ Շիրվանզադէի, Նար-Դոսի, Հրաչեայ Քոչարի շարք մը երկերը։

Զբաղած է նաեւ խորհրդային Արեւելքի ժողովուրդներու գրականութեան եւ ժողովուրդներու բանահիւսութեան հարցերով։ Ուսումնասիրութիւններ գրած է Արեւելքի կրօնական շարժումներու մասին («Բեխաիզմ», 1930, ռուս․, «Բաբիզմ», 1931, ռուս, եւ այլն)։

Ծանօթագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։