Ալիսիա Կիրակոսեան
Ալիսիա Կիրակոսեան | |
---|---|
| |
Ծնած է | 13 Յուլիս 1936[1][2] |
Ծննդավայր | Քորտոպա, Արժանթին[1][2] |
Մահացած է | 22 Մայիս 2014[3] (77 տարեկանին) |
Մահուան վայր | Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Արժանթին |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Բուենոս Այրեսի համալսարան?[1] |
Մասնագիտութիւն | բանաստեղծուհի, թարգմանիչ, թատրոնի դերասանուհի |
Ալիսիա Գուրգէն Կիրակոսեան (սպ.՝ Alicia Ghiragossian, 13 Յուլիս 1936[1][2], Քորտոպա, Արժանթին[1][2] - 22 Մայիս 2014[3], Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]), հայ բանաստեղծուհի, ԱՄՆ սպանախօս գրողներու միութեան պատուաւոր նախագահ, ՀՀ ԳԱԱ պատուաւոր դոկտոր է (2007): Հայ բանաստեղծուհի, ԱՄՆ բանախօս գրողներու միութեան պատուաւոր նախագահ, ՀՀ ԳԱԱ պատուաւոր բժշկուհի է (2007)։
Գրած է սպաներէն, իտալերէն, ետքը նաեւ՝ հայերէն եւ անգլերէն։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աւարտած է Պուէնոս Այրեսի ազգային համալսարանի իրաւաբանական ճիւղերը։ 10 տարի խաղցած է թատրոններու մէջ։ 1968-ին փոխադրուած է Լոս Անճելըս (ԱՄՆ)։ Իր բանաստեղծութիւններու առաջին գիրքն է՝ «Մեկ օրուան մէջ հինգ ձայն», լոյս տեսած է 1966-ին։ Իսկ Հայ ընթերցողը զինք ճանչցաւ 1967-71 թուականին. Բանաստեղծ Վահագն Դաւթեանի հրաշալի թարգմանութեամբ հրատարակուեցաւ «Արմատ եւ էութիւն» բանաստեղծութիւններու ժողովածոն /թարգմ.սպաներէնէն/, 1972 թուականին. Սփիւռքի հայութեան համար նոյն գիրքը վերահրատարակուեցաւ, (1967, իտալերէն), «Հայաստանեան ապրումներ» (1970), «Բանաստեղծութիւններ» (1972) ժողովածոնները։ Անոր «Փետրօ Ամօր» (1969) ներկայացումը ներկայացուած է Պուէնոս Այրես «Փայրոյ» թատրոնին մէջ։
Ալիսիա Կիրակոսեանի պոեզիայի նիւթի կիզակէտը սէրն է, մայրութիւնը, հայրենիքը եւ փիլիսոփական ոճը։ Ան գերտարածական կոչուող բանաստեղծական շարժման (1969) հիմնադիրն է (տեսութիւնը հրապարակած է սպաներէն, հայերէն եւ անգլերէն՝ 1992-ին)։ Անոր պոեզիան յատուկ է ներաշխարհի պատկերներով, արդիական լեզուամտածողութեամբ, բանաստեղծական վերաիմաստաւորումներու ինքնատիպութեամբ։
Ալիսիա Կիրակոսեանի որոշ գիրքերը նկարազարդուած է Փապլօ Փիքասօ-ի կողմ է։
1993 թուականին Պրազիլի Սան Փապլօ համալսարանին մէջ փիլիսոփայութեան գծով պաշտպանած է դոկտորական ատենախօսութիւն՝ գրականութեան մարզը։
Կիրակօսեան այցելած է Սովետական Հայաստան (առաջին անգամ 1967-ին), եւ մի քանի տարի ետք գրեց «Նամակ առ Հայաստան» բանաստեղծութիւնը։ Իր վերջին շրջանի գործերուն մէջ անդրադարձած է հայաստանեան պատմական իրադարձութիւններուն[5]։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Խաչատուր Աբովեանի անուան մրցանակ
- Մովսէս Խորենացիի Մետալ (2012)[6]
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հեղինակն է։
- Սպաներէն՝ «Մեկ օր, հինգ ձայն» (1966), «Էութիւն եւ Կետադրութիւն» (1967), «Փետրօ Ամոր» (1969), «Ժամանակի, սիրոյ, խաղաղութեան մեջ» (1970), «Երկուքի ոլորտ» (1972), «Հակաշխարհ» (1972), «Մոխիրներէն յետոյ եւ նամակ առ Հայաստան» (1972), «Մայրութեան քերթուածներ» (1989)
- Հայերէն՝ «Արմատ եւ Էութիւն» (1967), «Նամակ առ Հայաստան» (1979), «Խորան I» (1992), «Խորան II» (1992), «Անդենական զրոյցներ» (1992), «Ամբողջական երկեր» (2005, ներառուած են «Հարցազրոյց Աստուծոյ հետ», «Սիրոյ մէկուկէս հազարամեակ» գործերը)
- Անգլերէն՝ «Սէր եւ մայրութիւն բառերէն այն կողմ» (1992), «Մտորում բառէն այն կողմ» (1992), «Արմատ բառէն այն կողմ» (1992), «Բեմ՝ երկնքի համար» (1992)
- եռալեզու՝ «Բանաստեղծութիւն եւ գերտարածութիւն» (1994), «Խաղաղութիւն քուանտային» (2005):
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երկեր, Լոս Անճելըս, 1997։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.tert.am/en/news/2014/05/24/alicia-giragossian/
- ↑ է բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսեան[permanent dead link]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին[permanent dead link]
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ալիսիա Կիրակոսյան, Բանաստեղծություններ Archived 2016-03-04 at the Wayback Machine.