Սունիօ
Հրուանդան | |
---|---|
Սունիօ | |
Σούνιο Aκρωτήριο Σούνιο | |
Սունիօ հրուանդան, նկարուած հնաբանական վայրէն․ անոր արեւելքը եւ հիւսիս արեւելքը կ՛երկարի Մաքրոնիսոս կղզին | |
Երկիր | Յունաստան[1] |
Կը գտնուի ափին | Petalioi Gulf? եւ Սարոնիքոս ծոց |
Սունիօ (յուն․՝ Aκρωτήριο Σούνιο Աքրոթիրիօ Սունիօ, հին յուն․՝ Ἄκρον Σούνιον Աքրոն Սունիօն «Սունիօն ծայրամաս», լատ․՝ Sunium, վենետիկեան լեզուով՝ Capo Colonne «Սիւներու հրուանդան»), Ատիկէ, Յունաստան։ Ատիկէի հարաւային ծայրամասին վրայ գտնուող հրուանդան, Աթէնքէն 69,5քլ հարաւ արեւմուտք։ Ծանօթ է իր Փոսիդոնասի տաճարով, որուն աւերակները կը թառին հրուանդանին գլուխը եւ երեք կողմէն շրջապատուած են Էգէական ծովէն։ Ժամանակակից տարիներուն, Սունիոյի շրջանը յայտարարուած է Ազգային Պուրակ։
Պատմական տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սունիօ անունին մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին անգամ Սունիօ անունին կը հանդիպինք Հոմերոսին Օդիսիային մէջ, ուր կը պատմուի թէ Տրոյեան պատերազմէն վերադարձին Մենելաոսին (Սփարթիին թագաւոր) նաւատորմիղին ղեկավարը իր պաշտօնին վրայ կը մեռնի (գլ․278-285 «ἀλλ' ὅτε Σούνιον ἱρὸν ἀφικόμεθ', ἄκρον Ἀθηνέων» սակայն երբ Սունիօ կը հասնինք, Աթենացիներուն ծայրամասը)։ Մենելաոս ցամաք կ՛ելլէ Սունիօ եւ իր ընկերոջ վսեմաշուք յուղարկաւորութիւն մը կը շնորհէ։
Հնաբանական յայտնաբերումներ արձանագրուած են Ք․Ա․700-ին։ Իրոդոթոս (գլ․6, 87) կը նշէ թէ Ք․Ա․6րդ դարուն, աթենացիները Սունիօ հնգամեայ փառատօն մը տօնած են, որուն ընթացքին Աթէնքի ղեկավարներ «սուրբ նաւ»ով դէպի Սունիօ նաւարկած են։
Հին տաճար եւ ամրոց
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արքայիք շրջանին (Ք․Ա․800 - Ք․Ա․480), կը զարգանայ Սունիօ սրբավայրը․ գտնուած են հսկայական «քուրոս»ներ, որոնցմէ երեքը այժմ կը գտնուին Աթէնքի Հնաբանական Ազգային Թանգարանը։ Այդ ժամանակաշրջանին է որ մօտակայ աւելի ցած բլուրի մը վրայ կը կառուցուի Աթինա Սունիադա տաճարը։ Ք․Ա․444-ին Աթենացիները կը կառուցեն Փոսիդոնասին տաճարը։
Պելոպոնեսեան Պատերազմին իններորդ տարուան ընթացքին, Սունիօ կ՛ամրանայ (Թուքիդիդիս, գլ․8,4)․ ըստ Դիմոսթենիսի («Բերի Սթեֆանու Περί Στεφάνου» 238), Լիվիոսի (ΧΧΧΙ 25) եւ Սքիլաքսի (21)՝ Սունիոյի ամրոցը Ատիկէի հզորագոյնը կը սեպուի։ Ամրոցը կը շրջապատէին 3,5մ․ լայնութեամբ պարիսպներ, որոնց շրջագիծն էր 500 մ․ (մաս մը մինչեւ մեր օրերուն պահպանուած է)։ Ամրոցին պարիսպապատը իւրաքանչիւր 20մ․ վրայ կը պաշտպանուէր քառանկիւն աշտարակներով։
Փոսիդոնասի տաճար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տե՛ս բուն արձանագրութիւն՝ Փոսիդոնասի տաճար, Սունիօ
Տաճարը կառուցուած է Ք․Ա․444 - Ք․Ա․440, Փերիքլիսին ժամանակ, հնագոյն տաճարի մը աւերակներուն վրայ։ Կը գտնուի ծովի մակերեսէն 60մ․ բարձրութեան վրայ։
Աթինային տաճարը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աթինա Սունիադա տաճարը (Աթինային նուիրուած) կառուցուած է Ք․Ա․470-ին վայրին մօտակայ աւելի ցած բլուրի մը վրայ, Ք․Ա․6րդ դարուն կառուցուած հին տաճարի մը աւերակներուն վրայ։ Անոր ճարտարապետական ոճը իւրայատուկ էր ըստ Վիթրուվիոսին (Marco Vitruvio Pollione), որովհետեւ սիւնաշարքեր ունէր հարաւային եւ արեւելեան կողմը եւ ոչ արեւմտեան եւ հիւսիսային կողմը, ինչպէս կը կառուցուէին տաճարներուն մեծամասնութիւնը։ Կառուցուած է Մենելաոսի նաւատորմիղին ղեկավար՝ Ֆրոնտիսին դամբանին կից։
Հին քաղաք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սունիօ հին ծովեզերեայ բնակավայրը մինչեւ Ք․Ա․200-ին Լէոնտիդա ֆիլիին (ֆիլի=ցեղ) կը պատկանէր եւ ետքը՝ Աթալիդա ֆիլիին։ Անոր դիմացի կղզիակին վրայ, Մեծն Աղեքսանտրի զօրավարներէն Պտղոմէոս Ա․ Փրկաբանին նաւավարը՝ Բաթրոքլոս օ Լաղոս, ամրոց մը կը կառուցէ եւ այդ պատճառով կղզին անոր անունը առած է՝ Բաթրոքլոս։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Սունիօ
-
Սունիօ, արեւածագ
-
Սունիիօ․ մայրամուտին
-
Սունիօ
-
Աթինա Սունիադա տաճարին աւերակները
-
Բաթրոքլոս կղզիակը
-
Բաթրոքլոս եւ Արհի կղզիները, Սունիոյէն դիտուած
-
Աթէնք Սունիօ պողոտային 59 քլ․՝ Բաթրոքլոս կղզին
[2] [3] [4] [5] [6] [7] [8] [9]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ archINFORM — 1994.
- ↑ Թուքիդիդիս, Պելոպոնեսեան պատերազմ, հտ․8․4(անգլերէն)
- ↑ Սունիօ, Քուրոս - University of Cambridge Faculty of Classics(անգլերէն)
- ↑ Սունիօ․ Աթինա տաճար,perseus.tufts.edu(անգլերէն)
- ↑ Սունիօ(անգլերէն)
- ↑ Հին Յունարէն եւ Արձանագրութիւններ․ Հոմերոս, Ոդիսական 3․253-3․328 «ἀλλ' ὅτε Σούνιον ἱρὸν ἀφικόμεθ', ἄκρον Ἀθηνέων»(յունարէն)
- ↑ Յունաստանի Պետական Հեռասփռման կայան․ Ատիկէ, Սունիօ / տեսերիզ(յունարէն)
- ↑ Յունաստանի Պետական Հեռասփռման կայան․ Ատիկէ, Սունիօ Ազգային Պուրակ / տեսերիզ(յունարէն)
- ↑ Յունաստանի ազգային պուրակներ(յունարէն)