Jump to content

Սիմոն Երեմեան

Սիմոն Երեմեան
Ծնած է 30 Հոկտեմբեր 1871(1871-10-30)[1][2]
Ծննդավայր Տրապիզոն, Օսմանեան Կայսրութիւն[1][2]
Մահացած է 1936[1][2] կամ 1938
Մահուան վայր Միլանօ, Իտալիոյ Թագաւորութիւն[1][2] և Վենետիկ, Իտալիա
Քաղաքացիութիւն  Վենետիկի հանրապետութիւն
Ազգութիւն Հայ[1][2]
Մասնագիտութիւն բնագէտ, գրագէտ և բանասէր
Աշխատավայր Բազմավէպ[1] և Գեղունի[1]

Սիմոն Երեմեան (30 Հոկտեմբեր 1871, Տրապիզոն - 29 Նոյեմբեր, 1938, Միլան), հայ բնագէտ, գրող, բանասէր։ Մխիթարեան միաբանութեան անդամներէն մին[3]։

Ուսանած է ծննդավայրին մէջ, ապա Վենետիկի Մխիթարեաններու մօտ, 1895 թուականին դարձած է միաբանութեան անդամ։ 1899-1905 թուականներուն խմբագրած Է «Բազմավէպ»-ը, 1901 թուականին՝ նաեւ «Գեղունի» հանդէսը։ 1896 թուականին Վենետիկի մէջ հրատարակած է «Նոր կենդանաբանութիւն եւ մարդակազմութիւն: Պատմական եւ նկարագրական», 1898 թուականին «Տարվինականութիւն կամ տեսակաց եւ մարդուս ծագման խնդիրը», 1901 թուականին՝ «Հայ բժշկարանը» աշխատութիւնները[4]: Սիմոն Երեմեան զանազան պարբերականներու մէջ յաճախ հանդէս եկած է «Ատրուշան» կեղծանունով[3]։

Աշխատութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ուշագրաւ է «Պատկերազարդ բառգիրք գործնական գիտութեանց» (1900) աշխատութիւն-հանրագիտարանը։ Հրատարակած է գեղարուեստական ստեղծագործութիւններ՝ «Տուրկին» (1903), «Տագնապը» (1904) վիպակները, «Անէծք» (1903), «Սաթենիկ» (1904), «Ուխտը» (1905) ողբերգութիւնները, «Պատկերներ» (1913) արձակ բանաստեղծութիւններու հաւաքածոն, յուշեր։ Լոյս ընծայած է գրականագիտական ուսումնասիրութիւններ.

  • Մխիթարեան վեհը. կենսագրական ստուերագիր տեառն գեր․ Իգնատիոս վարդապետի Կիւրեղեան․, Վենետիկ․, 1904։
  • Հայ միտքը, Վենետիկ, 1906։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 3 4 5 Ով ով է. հայեր / խմբ. Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. 1 2 «ՍԻՄՈՆ ԵՐԵՄԵԱՆԻ ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 2017-11-10
  4. «ՍԻՄՈՆ ԵՐԵՄԵԱՆ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-01-29-ին։ արտագրուած է՝ 2017-11-10