Յակոբ Մանանդեան
Յակոբ Մանանդեան | |
---|---|
Ծնած է | 10 Նոյեմբեր 1873 |
Ծննդավայր | Ախալցխա |
Վախճանած է | 4 Փետրուար 1952 |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութիւն[1] |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ազգութիւն | Կաղապար:Դրոշավորում/Հայաստան Հայ |
Մայրենի լեզու | հայերէն |
Ուսումնավայր | Ենայի Համալսարան |
Մասնագիտութիւն | Համալսարանի դասախօս, թարգմանիչ, գրագէտ, բրոֆէսոր |
Աշխատավայր |
Գէորգեան Հոգեւոր Ճեմարան Ներսիսեան դպրոց Երեւանի Պետական Համալսարան Բաքվի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետ |
Պարգեւներ եւ մրցանակներ | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Հայկական ԽՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ |
Անդամութիւն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Յակոբ Համազասպի Մանանդեան (10 (22) Նոյեմբեր 1873, Ախալցխա - 4 Փետրուար 1952, Երեւան), հայ պատմաբան, բանասէր, աղբիւրագէտ, պատմական գիտութիւններու դոկտոր (1938), փրոֆէսօր (1925), ԽՍՀՄ ԳԱ (1939) եւ ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ (1935):
Բովանդակութիւն
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծնած է Ախալցխայի մէջ: Սկզբնական կրթութիւնը ստացած է 1880-1983 թուականներուն՝ ծննդավայրի Կարապետեան վարժարանին մէջ: 1883-1893 թուականներուն սորված է Թիֆլիսի 1-ին գիմնազիոնէն ներս, 1893-1897 թուականներ՝ Ենայի, Լայփցիկի եւ Սթրասպուրկի համալսարաններուն մէջ եւ ստացած փիլիսոփայութեան դոկտորի աստիճան: 1898 թուականին աւարտած է Սենթ Փեթերսպուրկի Պետական Համալսարանի արեւելեան լեզուներու, իսկ 1909 թուականին՝ Թարթուի Համալսարանի իրաւաբանական բաժամունքները:
1900-1905 թուականներուն դասաւանդած է Էջմիածնի Գէորգեան Ճեմարանին մէջ, 1905-1907 թուականներուն՝ Թիֆլիսի առաջին եւ երկրորդ արական գիմնազիոններուն մէջ, 1906-1907 թուականներուն՝ Ներսիսեան Դպրոցին մէջ, 1911-1913 թուականներուն՝ Պաքուի Ժողովրդական Համալսարանին մէջ եւ 1915-1919 թուականներուն՝ առեւտրական դպրոցին մէջ: 1919 թուականիկի Դեկտեմբերին կը հրաւիրուի ԵՊՀ եւ կը նշանակուի պատմալեզուագրական բաժամունքի դեկանի պաշտօնակատար, 1921-1922 թուականներուն՝ ռեկտոր, 1921-1923 թուականներուն՝ արեւելագիտութեան եւ պատմագրական բաժամունքներու դեկան, 1921-1925 թուականներուն՝ հայ ժողովուրդի պատմութեան ամպիոնի վարիչ, 1925-1931 թուականներուն՝ նոյն ամպիոնի փրոֆէսօր: ԵՊՀ-ի մէջ առաջինը եղած է, որ դասաւանդած է հայ ժողովուրդի հին եւ միջնադարեան պատմութիւնը: 1931 թուականին ընդհատած է մանկավարժական աշխատանքը եւ զբաղած միայն գիտական գործունէութեամբ:
Գիտական Գործունէութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Հեղինակ է հայերէն, ռուսերէն եւ գերմաներէն աւելի քան 150 աշխատութիւններու՝ նուիրուած հայոց հին եւ միջնադարեան պատմութեան ու բանասիրութեան, պատմական աշխարհագրութեան, չափագիտութեան ու մշակոյթին: Զբաղած է յունական իմաստասիրական երկերու հայերէն թարգմանութիւններու, յունաբան դպրոցի գործունէութեան, յատկապէս Դաւիթ Անյաղթի իմաստասիրական ժառանգութեան ուսումնասիրութեամբ[2]: Այս բնագաւառին մէջ հայագիտական մնայուն արժէք է «Յունաբան Դպրոցն Եւ Անոր Զարգացման Շրջանները» (Վիեննա, 1928)[3] ուսումնասիրութիւնը: Հայ պատմագիտական միտքի մնայուն գործերէն են հին եւ միջնադարեան Հայաստանի հասարակական-տնտեսական յարաբերութիւններուն[4][5] նուիրուած «Հայաստանի Առեւտրի Եւ Քաղաքներու Մասին» (ռուսերէն, Եր., 1930, 1954, 1985), «ֆէոտալիզմը Հին Հայաստանում» (Երեւան, 1934,[6] 1981), «Կշիռները Եւ Չափերը Հնագոյն Հայ Աղբիւրներում» (Եր., 1930, 1985)[7], «Երատոսթենեսի Սթատիոմը Եւ Պարսից Ասպարէզը»[8], «Հին Հայաստանի Գլխաւոր Ճանապարհները» (Եր., 1936,[9] 1985), «Տիգրան Բ․ Եւ Հռոմը» (Եր., 1940,[10] 1972[11], 1977, ռուսերէն՝ 1943, ֆրանսերէն՝ 1963), Արմաւիրի յունարէն արձանագրութիւնները[12] եւ այլ մենագրութիւններ:
Ձեռնարկած է «Քննական Տեսութիւն Հայ Ժողովրդի Պատմութեան» բազմահատոր աշխատութեան ստեղծումը՝ նպատակ ունենալով շարադրել Հայաստանի Ք․Ա․ 6 - 16-րդ դարերու ամբողջական պատմութիւնը (հ. I-III, 1945, 1952, 1957, նաեւ՝ 1977, 1978), որ, սակայն, մնացած է անաւարտ: 1920-ին, Հրաչեայ Աճառեանի աշխատակցութեամբ, հրատարակած է 12-19-րդ դարերու հայկական վկայաբանական գրականութեան յայտնի բոլոր բնագրերը (հ. I-II), գիտական հրատարակութեան պատրաստած է հին յունական իմաստասէրներու (Նոնոս, Էլիաս, Զէնոն Ստոիկ, Արիստոտէլ եւ այլն) երկերու հայերէն թարգմանութիւններու բնագրերը:
Աշխատութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Յակոբ Մանանդեան: Կենսամատենագիտութիւն, Երեւան, 1981, 88 էջ:
- Աշխատութիւններու ել-տարբերակը տե՛ս
Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Յովհաննիսեան Պ., Ակադեմիկոս Յակոբ Մանանդեան: (Ծննդեան 100-ամեակի առթիւ).- «երեւանի համալսարանէ (Լրատու), 1973, N 3, էջ 32-37:
- Յովհաննիսեան Պ., Հայաստանում ֆէօդալիզմի ծագման պրոբլեմի ուսումնասիրութիւնը ակադեմիկոս Հ.Մանանդեանի աշխատութիւններում.- ԵԳԱՅ, 1975, N 1, էջ 37-45:
- Մանանդեան Յակոբ Համազասպի.- ՀՍՀ, հատ.7, Երեւան, 1981, էջ 212-213:
- Յովհաննիսեան Պ., Ակադեմիկոս Հ. Մանանդեանի նամականիից.- ԼՀԳ, 1989, N 8, էջ 80-89:
- Յովհաննիսեան Պ., Հ.Մանանդեանի նորայայտ յօդուածը բուդդայականութեան մասին.- ԲԵՀ, 1990, N 2, էջ 115-120:
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Манандян Яков Амазаспович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Հ. Մանանդեան. Մեկնութիւն ստորոգութեանցն Արիստոտէլի, Տպարան գիտութեանց ճեմարանի կայսերականի: Ս.-պետերբուրգ 1911:
- ↑ Եակոբ Մանանդեան. Իւնաբան դպրոցը եւ նրա զարգացման շրջանները: Քննական ուսումնասիրութիւն, Վիեննայ: Մխիթարեան տպարան, 1928 (Ազգային մատենադարան, ՃԺԹ):
- ↑ Հ. Մանանդեան. Նյութեր Հին Հայաստանի տնտեսական կեանքի պատմութեան, Հտ. 1, Արտատպ. ՀՍԽՀ Գիտութեան եւ արուեստի ինստիտուտի Տեղեկագրի №2-ից: Երեւան 1927:
- ↑ Հ. Մանանդեան. Նյութեր Հին Հայաստանի տնտեսական կեանքի պատմութեան, Հտ. 2, Արտատպ. ՀՍԽՀ Գիտութեան եւ արուեստի ինստիտուտի Տեղեկագրի №4-ից։ Երեւան 1927:
- ↑ Հ. Մանանդեան. Ֆէօդալիզմը Հին Հայաստանում: Հրատարակութիւն Մելքոնեան ֆոնդի: Երեւան 1934:
- ↑ Հ. Մանանդեան. Կշիռները եւ չափերը հնագոյն հայ աղբիւրներում, Հրատարակութիւն Մելքոնեան ֆոնդի, Երեւան 1930:
- ↑ Հ. Մանանդեան. Երատոսթենեսի ստադիոնը եւ պարսից ասպարեսը, Հրատարակութիւն Մելքոնեան ֆոնդի, Երեւան 1934:
- ↑ Հ. Մանանդեան. Հայաստանի գլխաւոր ճանապարհները ըստ Պեւտինգերեան քարտէսի, Գիտհրատի տպարան: Երեւան 1936:
- ↑ Հ. Մանանդեան. Տիգրան Բ եւ Հռոմը, ԱՐՄՖԱՆ–ի հրատարակչութիւն, Երեւան 1940:
- ↑ Հ. Մանանդեան. Տիգրան Երկրորդը եւ Հռոմը, Երեւանի Պետական Համալսարանի հրատարակչութիւն: Երեւան, 1972:
- ↑ Հ. Մանանդեան. Արմաւիրի յունարէն արձանագրութիւնները նոր լուսաբանութեամբ, Պետհամալսարանի Հրատարակչութիւն, Երեւան 1946:
Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Կենսագրական հանրագիտարան, Երեւան, ԵՊՀ հրատարակչութիւն, 2009, էջ 15-16:
- Երեւան մահացածներ
- Ուիքիպետիա:Ոիքիտուեալների արեւելահայերէն պիտակով տարրեր պարունակող էջեր
- Անձինք այբբենական կարգով
- 1873 ծնունդներ
- 22 Նոյեմբերի ծնածներ
- 1952 մահեր
- 4 Փետրուարի մահացածներ
- Հայ պատմաբաններ
- Հայ բանասէրներ
- Հայ աղբիւրագէտներ
- ՀԽՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչներ
- Ախալցխա ծնածներ
- Պատմական գիտութիւններու դոկտորներ