Սթրասպուրկի Համալսարան
Սթրասպուրկի համալսարան, Հանրային հետազօտական համալսարան, որ կը գտնուի Ֆրանսայի Սթրասպուրկ քաղաքին մէջ, ուր աւելի քան 52,000 ուսանող եւ 3,300 հետազօտող կայ: Անիկա ի սկզբանէ հիմնադրուած է 1538-ին, իսկ 1970-ական թուականներուն բաժնուած է երեք առանձին հաստատութիւններու.
Առաջինը կը պատկանէր Լուի Փասթէօրին, երկրորդը՝ Մարք Պլոքին, իսկ երրորդը՝ Ռոպերթ Շումանին:
1 Յունուար 2009-ին, անոնք կրկին կը միաւորուին մէկ կազմի մէջ: Միաւորման գործընթացը նախատեսուած էր աստիճանաբար աւարտել մինչեւ 2012:
Համալսարանը հիմնադրուած է Եոհան Սթըրմի կողմէ, լուտերական բողոքական ազդեցութեան ներքոյ: Անիկա մտաւոր օճախ մը կը համարուէր Լուսաւորութեան դարաշրջանին:
2015-ին, Սթրասպուրկի համալսարանը համաշխարհային համալսարաններու ցուցակին մէջ 87-րդ դիրքը կը գրաւէ[11]:
2017-ին, կը գրաւէ Ֆրանսայի չորրորդ դիրքը, աշխարհի՝ վեցերորդ, իսկ համաշխարհային համալսարաններու կազմին՝ հարիւր յիսուներորդ դիրքը[12]: Համալսարանը ընդգրկուած է Ութրեխթի ցանցի եւրոպական համալսարաններու եւ եւրոպական հետազօտական համալսարաններու միաւորման մէջ:
Սթրասպուրկի համալսարանը շնորհած է 18 մրցանակ՝ տարբեր ոլորտներու մէջ:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սթրասպուրկի համալսարանին կազմաւորման պատմութիւնը սկիզբ առած է բողոքական հանրակրթական միջնակարգ ուսումնական հաստատութենէն, որ հիմնադրուած է 1538-ին Եոհան Սթըրմի կողմէ, ըստ որուն՝ համալսարանը հետագային կոչուած է բողոքական ակադեմիա:
1566-ին կայսր Մաքսիմիլիան Բ., հանրակրթական միջնակարգ ուսումնական հաստատութեան շնորհած է ակադեմական կարգավիճակ:
1621-ին, անիկա դարձած է համալսարան:
1631-ին՝ թագաւորական համալսարան:
1681-ին Լուի Արեւ արքային զօրքերը գրաւած են Էլզասը, եւ ըստ Ուեսթֆալեան հաշտութեան պայմանագիրին Հռենոսի արեւմտեան ափը՝ ներառեալ համալսարանը, դուրս եկած են Ֆրանսայի կազմէն:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներուն, երբ Ֆրանսան գրաւած էր նացի Գերմանիան, համալսարանը տեղափոխուած է Քլերմոն Ֆերան քաղաք:
Բաժիններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Փիլիսոփայութիւն
- Հոգեբանութիւն
- Տնտեսագիտութիւն
- Իրաւագիտութիւն
- Մանկավարժութիւն
- Պատմութիւն
- Գիտարուեստ կամ արուեստագիտութիւն
- Ուսողութիւն
- Բնագիտութիւն
- Բժշկութիւն
- Ատամնաբուժութիւն
- Դեղագործութիւն
Դասընթացքները ֆրանսերէն լեզուով են:
Անձնակազմ եւ շրջանաւարտներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1.Նեսթոր Ամպոտիք-Մաքսիմովիչ՝ ռուս մանկաբարձ
2.Ատոլֆ Պայեր՝ գերմանացի քիմիկոս
3. Թէոպոլտ վոն Պեթման-Հոլուեկ՝ Գերմանիոյ վարչապետ
4.Մարք Պլոք՝ ֆրանսացի պատմիչ
5.Ֆերտինանտ Պրաուն՝ գերմանացի բնագէտ
6.Լուիօ Պրենթանօ՝ գերմանացի տնտեսագէտ
7.Ճորճ Պիուխներ՝ գերմանացի բանաստեղծ եւ դրամատուրք
8.Արսէն Վենկեր՝ ֆրանսացի ոտնագնդակի մարզիչ
9.Շառլ Ատոլֆ Վիուրց՝ Ֆրանսացի քիմիկոս
10.Եոհան Ուոլֆկանկ Վոն Կէօթէ՝ գերմանացի բանաստեղծ եւ իմաստասէր
11.Պորիս Կոլիցին՝ ռուս բնագէտ
12.Ճորճ Զիմել՝ գերմանացի փիլիսոփայ եւ ընկերաբան
13.Անրի Փոլ Կարտան՝ ֆրանսացի մաթեմաթիկոս
14.Էռնեսթ Ռոպերթ Քուրցիուս՝ գերմանացի բանասէր
15.Մաքս Լաուէ՝ գերմանացի բնագէտ
16.Քլեմանս Ուենզել վոն Մեթերնիխ՝ աւստրիացի պետական գործիչ
17.Լուի Փասթէօր՝ Ֆրանսացի քիմիկոս եւ կենսաբան
18. Ուիլհելմ Ռենտգէն՝ գերմանացի բնագէտ
19. Միխէիլ Սաակաշվիլի՝ Վրաստանի նախագահ
20. Լիւսիէն Ֆեւր՝ ֆրանսացի պատմիչ
21.Հերման Էմիլ Ֆիշեր՝ գերմանացի բնագէտ
22.Քարլ Շուարցշիլտ՝ գերմանացի բնագէտ
23.Ալպերթ Շուայցեր՝ գերմանացի փիլիսոփայ, բժիշկ
24. Քարլ Շմիտթ՝ գերմանացի իրաւաբան եւ փիլիսոփայ
25. Կիւստաւ ֆոն Շմոլլեր՝ գերմանացի տնտեսագէտ, պատմաբան, հասարակական գործիչ
26. Ժան Քլոտ Եունկըր՝ Լիւքսամպուրկի վարչապետ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ http://www.couperin.org/presentation/notre-organisation/les-membres-de-couperin/items?cid=162id=221lang=fr
- ↑ https://discovery.renater.fr/renater/
- ↑ https://www.dfh-ufa.org/die-dfh/die-dfh-im-ueberblick/netzwerk
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20240131234035/https://www.coar-repositories.org/members/
- ↑ https://www.rd-alliance.org/oa-members
- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ https://eosc.eu/members/
- ↑ «ARWU2014»։ 2014։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-01-19-ին։ արտագրուած է՝ 2020-06-30
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-01-19-ին։ արտագրուած է՝ 2020-06-30