Միհրդատ Թիրեաքեան
| Միհրդատ Թիրեաքեան | |
|---|---|
| Ծնած է | 1885[1][2] |
| Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 18 Յուլիս 1979[2] |
| Մահուան վայր | Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Զիւրիխի Համալսարան[1] |
| Մասնագիտութիւն | գրագէտ և թարգմանիչ |
| Ծնողներ | հայր՝ Յարութիւն Թիրեաքեան[2] |
Միհրդատ Թիրեաքեան (1885[1][2], Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 18 Յուլիս 1979[2], Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2]), պատմաբան, գրաբարի եւ պարսկական գրականութեան հմուտ խմբագիր:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միհրդատ Թիրեաքեան ծնած է 1885-ին, Կ. Պոլիս, ուր նաեւ կը ստանայ իր նախնական կրթութիւնը տեղւոյն Ֆրանսական վարժարանին մէջ։ Ապա ընտանիքին հետ կը տեղափոխուի Թեհրան, ուր հայրը՝ հայկաբան Տոքթ. Յարութիւն Թիրեաքեան, որպէս բժիշկ կը ծառայէր թագաւորական պալատին մէջ:
Մ. Թիրեաքեան Թեհրանի մէջ կը յաճախէ տեղւոյն Ամերիկեան վարժարանը, իսկ բարձրագոյն ուսման համար կը մեկնի Ցիւրիխ: 1919-ին կ'անցնի Միացեալ Նահանգներ ու մնայուն կերպով կը հաստատուի Նիւ Եորք:
Մ. Թիրեաքեան, որ գրաբարի ու պարսկական գրականութեան ճաշակը ստացած էր հօրմէն, աւելի ետք կը խմբագրէ ու հրատարակութեան կը յանձնէ անոր «Հայ-Երանական Ուսումնասիրութիւնք» (Վիեննա, 1922), «Համասեր եւ Կրկնակ Խումբեր» (Վիեննա, 1923), «Կոլեստան» (Սաատի) եւ «Արիահայ Բառարան» աշխատասիրութիւնները:
Պատմա-բանասիրական ուսումնասիրութիւններով, Մ. Թիրեաքեան ժամանակի ընթացքին կ'աշխատակցի «Անահիտ», «Բազմավէպ», «Հանդէս Ամսօրեայ», «Սիոն», «Լրաբեր» եւ «Պատմա-Բանասիրական Հանդէս» ամսաթերթերուն ու հանդէսներուն: Ան նաեւ առանձին հատորով կը հրատարակէ «ՇԱՀՆԱՄէ»ն՝ պարսիկ բանաստեղծի գործէն տաղաչափեալ հատուածներ, եւ «ՄԻՏՔԻ ՇՈՂԵՐ», որ կը բովանդակէ հեղինակին պատմական, բանասիրական ու գրական աշխատասիրութիւններէն ոմանք:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկազեան Հայագիտական Հանդէս, Հատոր Է., Պէյրութ, 1979, էջ 391
- 1 2 3 4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.