Jump to content

Նոր Նախիջեւան

Բնակավայր
Նոր Նախիջեւան
ռուս.՝ Нахичевань-на-Дону
Զինանշան

Երկիր  Ռուսիա[1]
Հիմնադրուած է՝ 1779
Ժամային գօտի UTC+3։00

Նոր Նախիջեւան կամ Տոնի Նախիջեւան[2] (ռուսերէն՝ Нахичевань-на-Дону կամ Нор-Нахичеван), հայաբնակ շրջան է Տոնի Ռոստով քաղաքին մէջ, Ռուսաստան։ 1778-ին Եկատերինա Բ. հրաւիրած է հայ վաճառականներ Ղրիմէն Ռուսաստան եւ զանոնք հաստատած է Տոնի մէջ, որ կոչած են Նոր Նախիջեւան՝ հայկական Նախիջեւանի անունը գործածելով։ 1928-ին Նոր Նախիջեւանը միացած է Տոնի-Ռոստովին։

Նախապէս կոչուած է Նախիջեւան։ 1838-ին Երեւանի նահանգի (այժմ Ազրպէյճանի մէջ) Նախիջեւանէն տարբերելու համար վերանուանուած է Նոր Նախիջեւան։ 19-րդ դարու սկիզբը Նոր Նախիջեւանը արհեստա-արդիւնաբերական եւ առեւտրական կեդրոն էր։ Քաղաքամերձ գիւղերուն մէջ կը զարգանային անասնապահութիւնը եւ հողագործութիւնը։ Զարգացաւ քաղաքաշինութիւնը։ Քաղաքին մէջ կը կառուցուի 6 հայկական եկեղեցի, արուարձանին մէջ Սուրբ Նշան վանքը։ Նոր հաստատուած բնակչութեան արտօնութիւններ կը տրամադրուին։ 1783-ին քաղաքին մէջ տպարան կը բացուի։ Կը գործէ հոգեւոր ճեմարան, իգական եւ արական գիմնազիաներ, արհեստագործական եւ առեւտրական ուսումնարաններ։ Ընդհանուր առմամբ 1819-ին Նոր Նախիջեւանի մէջ կը գործէին 9 բարեգործական եւ լուսաւորական հիմնարկութիւններ։ 1900-ին կը կառուցուի թատրոնի նոր շէնքը։

Նոր Նախիջեւանի նշանաւոր դէմքերը[3]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Ռափայէլ Պատկանեան (1830–1892), հայ գրող
  • Միքայէլ Նալբանդեան (1839–1866), հայ գրող եւ հասարակական գործիչ
  • Գէորգ Զ. Չորեքչեան (1868–1954), Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մարտիրոս Սարեան (1880–1972), հայ անուանի նկարիչ
  • Սիմոն Վրացեան (1882–1969), Հայաստանի Առաջին Հանրապետութեան վարչապետ
  • Սարգիս Լուկաշին (Սրապիոնեան) (1883–1937), Ժողովրդական կոմիսարներու խորհուրդի նախագահ (1922–1925)
  • Սերգէյ Գալաջեւ (1902–1954), խորհրդային զօրավար
  • Գէորգ Վարդանեան (1924–2012), խորհրդային հետախոյզ
  • Ալեքսանդր Միասնիկեան (1886–1925), Խորհրդային Հայաստանի Ժողովրդական կոմիսարներու խորհուրդի նախագահ (1921–1922)
  • Երուանդ Քոգբետլիանց (1888–1974), մաթեմատիկոս եւ Երեւանի Պետական Համալսարանի առաջին նախագահը (ռեկտոր)
  • Նինա Գարսոյեան (1923–2022), պատմաբան, հայագէտ
  • Միխայիլ Չայլախեան (1902–1991), գիտնական, բուսաբան
  • Մարիեթա Շահինեան (1888–1982), պատմաբան եւ գրող
  • Աշոտ Մելքոնեան (1930–2009), գեղանկարիչ
  • Միրոն Մերժանով (1895–1975), Սթալինի անձնական ճարտարապետը
  • Կոստանդին Ալաջալով (1900–1987), հայ-ամերիկեան նկարիչ եւ պատկերազարդող. «The New Yorker» պարբերականի աւելի քան 70 կողքերու հեղինակ
  • Ստեփան Կեչեկեան (1890–1967), իրաւաբան եւ պատմաբան
  • Աւետ Տէր-Գաբրիէլեան (1899–1983), ջութակահար եւ Կոմիտասի անուան քառեակի հիմնադիր
  • Գայանէ Չեբոտարեան (1918–1998), երգահան եւ երաժշտագէտ
  • Ալեքսանդր Քեմուրջեան (1921–2003), մեքենագէտ-ճարտարագէտ, որ նախագծած է «Լունոխոտ-1»-ը՝ տիեզերքի հետազօտման առաջին մոլորակագնացը
  • Գրիգորի Շիլտեան (1900–1985), գեղանկարիչ

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. archINFORM — 1994.
  2. Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 52։ ISBN 99941-56-03-9
  3. (անգլերեն) Nakhichevan-on-Don, 2026-01-01, https://en.wikipedia.org/w/index.php?title=Nakhichevan-on-Don&oldid=1330643754, վերցված է 2026-01-13