Իսահակ Ալիխանեան
| Իսահակ Ալիխանեան | |
|---|---|
| Ծնած է | 7 (19) Փետրուար 1876[1] կամ 26 Յունուար 1876[2] |
| Ծննդավայր | Դուշեթ, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 14 Մարտ 1946[1] (70 տարեկանին) կամ 15 Մարտ 1946[2] (70 տարեկանին) |
| Մահուան վայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1] |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց[1] |
| Մասնագիտութիւն | դերասան, թատերական ռեժիսոր և կինեմատոգրաֆ |
| Աշխատավայր | Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն[1] և Թիֆլիսի Պետրոս Ադամեանի Անուան Պետական Հայկական Դրամատիկական Թատրոն[1] |
| Երեխաներ | Արտեմ Ալիխանյան? և Սոս Ալիխանյան? |
Իսահակ Ալիխանեան (7 (19) Փետրուար 1876[1] կամ 26 Յունուար 1876[2], Դուշեթ, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] - 14 Մարտ 1946[1] կամ 15 Մարտ 1946[2], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1]), դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ եւ Վրաստանի ժողովրդական արուեստագէտ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Վրաստանի Տուշեթի քաղաքը։ Նախնական կրթութիւնը ստացած է Թիֆլիսի Ներսիսեան վարժարանէն, ուրկէ շրջանաւարտ եղած է 1896 թուականին: Տակաւին աշակերտական տարիներէն մեծ սէր ունեցած է բեմի նկատմամբ եւ դպրոցը աւարտելէ ետք ընդունուած է դերասան Գրիգոր Աւետեանի խումբը, ուր ունեցած է իր դերասանական նախափորձերը եւ փայլուն արդիւնքներու հասած: Այնուհետեւ դերասանը սկսած է զանազան հայկական թատերախումբերու հետ շրջիլ Կովկասի զանազան շրջաններ եւ ներկայացումներ ունենալ, ընկերակցութեամբ ժամանակի յայտնի դերասաններ Սիրանոյշի (Մերոպէ Գանթարճեան), Ալեքսանդր Աբէլեանի, Հայկանոյշ Թրեանցի եւ ուրիշներու հետ:
Ալիխանեան հիմնականին մէջ բեմ բարձրացած է Թիֆլիսի մէջ, սակայն ելոյթներ ունեցած է նաեւ Երեւանի, Պաքուի, Նոր Նախիջեւանի, Մոսկուայի մէջ, ուր սիրուած եւ եղած է ճանաչելի թատերական դէմք մը:
Եղած է հիմնադիրներէն մին «Գաբրիէլ Սունդուկեան» ազգային թատրոնի, ուր ինք եւս ստանձնած է դերեր եւ կատարած բեմադրութիւններ, բեմադրելով Սունդուկեանի «Պէպօ»ն, Հենրիխ Իփսենի «Ուրուականները», Մաքսիմ Կորքիի «Յատակումը» եւ այլ ներկայացումներ:
Ալիխանեան բեմադրած է աւելի քան 25 ներկայացումներ:
Կոչում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1941 թուականին Խորհրդային Վրաստանի կողմէ արժանացած է Ժողովրդային արուեստագէտ կոչումին։
Վրաստանի ամենէն հին փողոցներէն Հաւապարի փողոցը մինչեւ օրս կը կոչուի Իսահակ Ալիխանեանի անունով[3]:
Մահացած է 14 մարտ 1946 թուականին, Թիֆլիսի մէջ եւ թաղուած է Խոջիվանքի գերեզմանատան մէջ[4]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი — 2001.
- ↑ Իսահակ Ալիխանեանը Հայազգ կայք[permanent dead link]
- ↑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԷՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-10