Jump to content

Թիֆլիսի Պետրոս Ադամեանի Անուան Պետական Հայկական Դրամատիկական Թատրոն

Թիֆլիսի Պետրոս Ադամեանի Անուան Պետական Հայկական Դրամատիկական Թատրոն, Հայաստանի սահմաններէն դուրս գործող միակ պետական թատրոնը աշխարհին մէջ[1]։

1824 թուականէն Թիֆլիսի Ներսիսեան դպրոցի մէջ հայերէնով բեմադրուած են ներկայացումներ։ 1880-ականներէն, թատրոնի բարգաւաճման գործին մէջ, կարըեւոր եղած է Պետրոս Ադամեանի դերը։ Թատրոնի հետագայ գործունէութիւնը կապուած է Յակոբ Պարոնեանի եւ Ալեքսանդր Շիրվանզադէի ստեղծագործութիւններու հետ։ Թատրոնը հիմնուած է 1856 թուականին, վիրահայ համայնքի ջանքերով[2]։ Դերասանական խումբը ղեկավարած է՝ Գէորգ Չմշկեանը։ Թատրոնի ձեւաւորման մէջ, մեծ աւանդ ունեցած է՝ Գաբրիէլ Սունդուկեանը, որուն «Էլի մէկ զոհ» ու «Պեպօ» պիեսները բեմադրուած են թատրոնին մէջ։ 1905-1907 թուականներուն, հայկական թատրոնը ստեղծագործական մեծ վերելք ապրած է։ 1910-ականներուն, դերասանական կազմի մէջ եղած են բեմի վարպետներ՝ Յասմիկը, Ալիխանեանը, Պետրոս Ադամեանը, Օ. Գուլազեանը, Քնարիկը, Մ. Մանուէլեանը, Արուս Ոսկանեանը եւ Վահրամ Փափազեանը։

1918-1920 թուականները, թատրոնին համար եղած են ճգնաժամային։ 1921, Մայիս 1-ին թատերախումբը ստացած է պետական թատրոնի կարգավիճակ եւ կոչուած է՝ Ստեփան Շահումեանի անուան հայկական թատրոն։ 1936 Մարտին, թատրոնին յատկացուած է առանձին շէնք՝ Հաւլաբարի մէջ[3]։

1991 թուականին, թատրոնը վերանվանուած է՝ Թիֆլիսի Պետրոս Ադամեանի անուան պետական հայկական դրամատիկական թատրոնի։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Թիֆլիսի հայկական դրամատիկական թատրոնը կը վերանորոգուի»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-10-11-ին։ արտագրուած է՝ 2015-10-14 
  2. Պետրոս Ադամեանի անուան հայկական դրամատիկական թատրոն
  3. Այս տարի կը լրանայ Թիֆլիսի հայկական թատրոնի 155 ամեակը[permanent dead link]