Վրաստանի Նամակի եւ Նամականիշներու Պատմութիւն

Վրաստանի Ռամկավարական Հանրապետւթեան Նամականիշ, 1919 թ․

Վրաստանի նամակի եւ նամականիշներու պատմութիւնը, կ'անդրադառնայ Վրաստանի տարբեր տարիներու, տարբեր պետական կարգերու օրօք (Ռուսական կայսրութիւն, ԱԽՖՍՀ, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն) եւ անկախ Վրաստանի (սկսած 1992 թուականէն)։ Սեփական նամականիշ Վրաստանի մէջ տպուած է 1919 թուականէն ի վէր։ Վրաստանը 1993 թուականի Ապրիլ ամիսէն ի վէր միջազգային նամակային ընկերութեան անդամ է, իսկ անոր ներկայացուցիչը պետական Georgian Post.[1] ընկերութիւնն է։

Նամակի Զարգացումը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

19-րդ դարու սկիզբին Վրաստանը մտած է Ռուսական կայսրութեան կազմին մէջ[2], եւ անոր տարածքին գործած է ռուսական նամակային համակարգը։ 1917 թուականի Հոկտեմբերեան Յեղափոխութիւնէն ետք, կարճ ժամանակ անկախ եղած է, իսկ 1922 թուականէն ի վէր մտած է Խորհրդային միութեան կազմին մէջ։ Խորհրդային տարիներուն գործած է համամիութենական նամակային կապը։ Վրաստանը 991 թուականին անկախութիւն ձեռք բերած է եւ կազմակերպած է սեփական նամակային կազմակերպութիւնը։

նամականիշներու Թողարկումը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Առաջին նամականիշները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Առաջին նամականիշները Վրաստանի մէջ թողարկուած են 1919 թուականի Մայիս 26-ին։ Մէկ փունջ շրջանառութեան դուրս եկած է 1921 թուականին[3]։

Խորհրդային Հանրապետութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1922 թուականի Յունուարին եւ Փետրուարին լույս տեսած է հինգ նամակային նամականիշէն կազմուած խորհրդային Վրաստանի առաջին նամականիշներու շարքը[3]։

ԱԽՖՍՀ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1922 թուականի Մարտէն մինչեւ 1923 թուականի Սեպտեմբեր շրջանառութեան մէջ էին յաւելեալ նամականիշներ, իսկ 1923 թուականի Հոկտեմբեր 1-էն Վրաստանի մէջ օգտագործուած են ԱԽՖՍՀ ընդհանուր թողարկման նամակային նամականիշներ[3]։

Խորհրդային Միութեան Կազմէն Ներս[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1926-1993 թուականներուն, երբ ԱԽՖՍՀ-ն դադրեցաւ գոյութիւն ունենալէ եւ Վրաստանը մտաւ ԽԸՀՄ կազմի մէջ, Վրաստանի մէջ կ'օգտագործուէին ԽԸՀՄ նամակային նամականիշները։ Անոնց մէջ կային նամականիշներ, որոնք Վրաստանի աշխարհագրութեանն ու ազգագրութեանը։

Грузия Անկախ Վրաստանի թողարկումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վրաստանի ժամանակակից նամակային նամականիշներ (2005)

Խորհրդային Միութեան քայքայումէն ետք անկախ Վրաստանը 1991 թուականի Ապրիլէն մինչեւ 1993 թուականի Յուլիս 31-ը կը թողարկէ իր սեփական նամականիշները[3]։ Ի տարբերութիւն շատ էր խորհրդային հանրապետութիւններու Վրաստանը խորհրդային նամականիշների վրայ յավելատիպներ չէ ըրած[4], թէեւ 1994 թուականին վրացական նամակային նամականիշներու վրայ հավելատիպեր եղած են[3]։

Կեղծարարութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անկախ Վրաստանի նամակային նամականիշները (1991 թուականէն ետք) հայեցողական թողարկումներու նիւթ կը դառնան, երբ վրացական նամակային կազմակերպութեան անունէն կը տպուին կեղծ նամականիշներ, որոնք պաշտօնական համացուցակներուն մէջ գրանցուած չեն։ Բացի այդ Վրաստանի նամակային վարչութիւնը բազմիցս բողոքած է Միջազգային նամակային ընկերութեանը, Աջարիային, Պաթումի եւ Հարաւային Օսիային վարչական միաւորներու անունէն կեղծ թողարկումերու համար[5][6]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «Georgia»։ Member countries. Eastern Europe and Northern Asia (անգլերեն)։ Universal Postal Union։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-01-10-ին։ արտագրուած է՝ 2010-12-24 
  2. Lang D. M. A Modern History of Georgia.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Stanley Gibbons Stamp Catalogue Part 10 Russia. — 6th edition.
  4. http://www.linns.com/howto/refresher/overprsoviet_20020812/refreshercourse.aspx Archived 2012-05-19 at the Wayback Machine. Retrieved 2 April 2010.
  5. «UPU Circulars issued concerning illegal/illicit/problem stamp issues (1996—2003)» (PDF)։ DMS.PDM-La December 2003. Documents. (անգլերեն)։ Docstoc։ 2003-12-08։ էջեր 8 p։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-08-16-ին։ արտագրուած է՝ 2011-08-05 
  6. Georgia — Illegal Issues of Postage Stamps // International Bureau Circular.

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին Յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Rossiter Stuart; Flower, John & Wellsted, Raife.։ «Commonwealth of Independent States (CIS)»։ Stamp Atlas (անգլերեն)։ Sandafayre Stamp Auctions։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-12-20-ին։ արտագրուած է՝ 2010-12-24 
  • «Georgia»։ Country List (անգլերեն)։ All World Stamps Catalogue sponsored by Stanley Gibbons։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-05-11-ին։ արտագրուած է՝ 2010-12-24 
  • «Georgia»։ A-Z of postal authorities. Encyclopaedia of Postal History (անգլերեն)։ Stampsite: The Encyclopaedia of Postal Authorities; BlackJack։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007-08-14-ին։ արտագրուած է՝ 2010-12-24 
  • «Georgia»։ Philately. Stamp countries (անգլերեն)։ With Stamps and Flags Around the World; Gert Bundesmann։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-05-11-ին։ արտագրուած է՝ 2011-08-04 
  • «Грузия»։ Страны СНГ и Балтии։ Марки — Почтовые марки России и СНГ. Тематические марки мира։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-06-20-ին։ արտագրուած է՝ 2011-08-04