Ժիւլ Վեռն

Ժիւլ Կապրիէլ Վեռն (ֆրանս.՝ Jules Gabriel Verne, 8 Փետրուար 1828[2][3][4][…], Նանթ, Ֆրանսայի Թագաւորութիւն[5][6][1] - 24 Մարտ 1905[3][4][7][…], Ամյեն, Ֆրանսա[5][6][1][10]) ֆրանսացի վիպագիր, բանաստեղծ եւ թատերագիր մըն է:
Ան համագործակցելով Փիէր-Ժիւլ Հէցծըլ հրատարակչատան հետ կը ստեղծէ Voyages extraordinaires,[10] յաջողութիւն արձանագրած գիտերեւակայական վէպերու շարք մը, ներառեալ Journey to the Center of the Earth (1864), Twenty Thousand Leagues Under the Seas (1870), եւ Around the World in Eighty Days (1872): Իր վէպերը յաճախ տեղի կ'ունենան 19րդ դարու երկրորդ կիսուն, նկատի ունենալով օրուայ արհեստագիտական նուաճումները:
Կենսագրութիւն[11]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայրը՝ փաստաբան Փիեռ Վեռնը (1871) սերած է փաստաբաններու ընտանիքէ։ Մայրը՝ Սոֆի Ալլոդ տէ լա Ֆիուին, բրիտանուհի է շոդլանտական ծագումով։ Ժիւլ Վեռնը հինգ երեխաներէն ամէնամեծն էր։ Իրմէ յետոյ ծնած են՝ եղբայր Փոլը (1829) եւ երեք քոյրերը՝ Աննան (1836), Մադիլտան (1839) եւ Մարին (1842)։
Ժիւլ Վեռնի կնոջ անունը Օնորինա տը Վիան էր (օրիորդական ազգանունը՝ Մորել)։ Օնորինան այրի էր եւ երկու երեխայ ունէր առաջին ամուսնութենէն։ 1856 թ.-ի Մայիս 20-ին Ժիւլ Վեռնը գնաց Ամիէն իր ընկերոջ հարսանիքին մասնակցելու համար եւ այդտեղ ալ առաջին անգամ հանդիպեցաւ Օնորինային։ 8 ամիս անց՝ 1857 թ.-ի Յունուար 10-ին, անոնք ամուսնացան եւ տեղափոխուեցան Փարիզ, ուր եւ Ժիւլ Վեռնը կ'ապրէր վերջին տարիներուն։ 4 տարի անց՝ 1861 թ.-ի Օգոստոս 3-ին ծնաւ Միշէլը՝ Ժիւլ Վեռնի եւ Օնարինայի որդին եւ միակ զաւակը։ Զաւկին ծնած ժամանակ Ժիւլ Վեռնը ներկայ չէր, քանի որ ճամբորդած էր Սկանտինավիա։
Կրթութիւնը եւ ստեղծագործութիւնները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փաստաբանի որդի Վեռնը կ'ուսանէր իրաւաբանութիւն Փարիզի մէջ, բայց գրականութեան նկատմամբ ունեցած սէրը զինք դրդեց երթալ ուրիշ ճանապարհով։ 1850 թուականին Ժիւլ Վեռնի «Կոտրուած ծղօտներ» բիեսը յաջողութեամբ բեմականցուեցաւ «Պատմական թատրոն»ին մէջ Ալեքսանտր Տիւմա (հայր)։ 1852 - 1854 թթ. Վեռնը կ'աշխատէր որպէս «Լիրիքական թատրոնի» տնօրէնի խորհրդատու, այնուհետեւ որպէս պորսային միջնորդ, բայց այդ ամբողջ ժամանակաշրջանին չէր դադրած գրելէ կատակերգութիւններ, լիպրեդդօ եւ պատմուածքներ։
«Արտասովոր ճամբորդութիւններ» շարքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1863 թ.-ին Ժ. Էտցելի «Ամսագիր կրթութեան եւ հանիգստի համար» հանդէսին մէջ հրատարակուեցաւ «Արտասովոր ճամբորդութիւններ» շարքի առաջին վէպը՝
- «Հինգ շաբաթ օդապարիկով» վէպի յաջողութիւնը ոգեւորեց Վեռնին եւ ան այնուհետեւ սկսաւ աշխատիլ նոյն ոգիով՝ իր հերոսներու արկածները ներկայացնել ուղեկցելով անիրական, բայց եւ այնպէս բաւական լաւ մտածուած գիտական յայտնագործութիւններով, որոնք այն ժամանակ միմիայն Ժիւլ Վեռնի երեւակայութեան ծնունդ էին։ Այս շարքին կը պատկանին նաեւ հետեւեալ վէպերը՝
- «Ուղեւորութիւն դեպի երկրի կեդրոնը» (1864)
- «Նաւապետ Հատերասի ճամբորդութիւններն ու արկածները» (1865)
- «Երկրէն դէպի լուսին» (1865)
- «Նաւապետ Կրանդի որդիները» (1867)
- «Լուսնի շուրջը» (1869)
- «Քսան հազար լիօ ջուրի տակ» (1870)
- «Աշխարհի շուրջը 80 օրուան ընթացքին» (1872)
- «Խորհրդաւոր կղզին» (1874)
- «Միխայիլ Ստրոկով» (1876)
- «Տասնհինգամեայ նաւապետը» (1878)
- «Ռոպուր նուաճողը» (1886)
Ժիւլ Վեռնը գրած է 66 վէպ, այդ կարգին նաեւ անաւարտները, որոնք տպագրուած են 20-րդ դարու վերջը, ինչպէս նաեւ 20 պատմուածք, ավելի քան 30 պիես, մի քանի վավերագրական եւ գիտական աշխատանքեր։
Ժիւլ Վեռնի ստեղծագործութիւնները լի են գիտական յայտնագործութիւններով կապուած գիտութեան զարգացման յառաջընթացին հետ։ Ան կարեկցանքով կը նկարագրէ նաեւ ազատագրական շարժումները։
Ժիւլ Վեռնի վէպերուն մէջ ընթերցողները գտած են ո՛չ միայն թեխնիքայի հետաքրքիր նկարագրութիւններ եւ ճամբորդութիւններ, այլ նաեւ վառ ազնիւ հերոսներու կերպարներ (նաւապետ Հատտերաս, նաւապետ Կրանդ, նաւապետ Նեմօ), բարի կիսացնոր գիտնականներ (դոկտոր Լիտենպրոկ, դոկտոր Գլոուպոննի, զարմիկ Պենետիկ, Ժագ Բականել), որոնք իրենց ներկայութեամբ կը գեղեցկացնեն եւ ա՛լ աւելի հետաքրքրական կը դարձնեն վէպը։
Ուշ ստեղծագործութիւնները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ժիւլ Վեռնն իր աւելի ուշ ստեղծագործութիւններուն մէջ վախ կ'արտայայտէ, որ գիտական նուաճումները կրնան օգտագործուիլ մարդկութեան վնաս հասցնելու համար՝
- Հայրենիքի դրօշը (1896),
- Աշխարհի տիրակալը (1904),
- Պարսակի արշաւախումբի անհաւանական արկածները (1919) (աւարտած է գրողի որդի Միշէլ Վեռնը),
Հաւատը գիտական առաջընթացի նկատմամբ փոխուած էր անյայտութեան նկատմամբ ունեցած վախով։ Բայց այս վէպերն այնքան մեծ ուշադրութեան չարժանացան, որքան զանոնք նախորդողները։
Գրողի մահէն յետոյ դեռ բաւական չտպագրուած վէպեր մնացած էին, որոնք դեռ երկար տարիներ կը տպագրուէին։ Այսպէս, «Փարիզը 20-րդ դարուն» (1863) վէպը տպագրուած է 1994 թ.-ին։
Գրող - ճանապարհորդ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ժիւլ Վեռնը չէ եղած «գապինեթային» գրող։ Ան շատ ճամբորդած է, ընդ որում եւ իր սեփական զբօսանաւերով՝ «Սէն-Միշէլ I», «Սէն-Միշէլ II» եւ «Սէն-Միշէլ III»: 1859 թ.-ին ան ճամբորդած է Անգլիա եւ Շոդլանտա։ 1861 թ.-ին եղած է է Սքանտինավիա։
1867 թ.-ին ան կատարած է դրանսադլանդեան նաւարկութիւն «Կրէյս-Իսդըրն» նաւով դէպի ԱՄՆ։ Եղած է Նիու-Եորք եւ Նիակարեան ջրվէժի մօտ։
1878 թ.-ին Ժիւլ Վեռնը կատարած է մեծ ճամբորդութիւն Միջերկրական ծովով իր «Սէն-Միշէլ III» զբօսանաւով՝ այցելելով Լիզպոն, Տանժեր, Ճիպրալթար եւ Ալճերիա։ 1879 թ.-ին Ժիւլ Վեռնն իր «Սէն-Միշէլ III» զբօսանաւով կրկին եղած է Անգլիա եւ Շոդլանտա։ 1881 թ.-ին Ժիւլ Վեռնն իր զբօսանաւով եղած է Նիտերլանտներ, Գերմանիա եւ Դանիա։ Այդ ժամանակ ալ ան ծրագէած էր այցելել Սանկտ-Պետերբուրգ, բայց ուժեղ փոթորիկը խանգարեց զինք։
1884 թ.-ին Ժիւլ Վեռնը կատարեց իր վերջին մեծ ճամբորդութիւնը։ «Սէն-Միշէլ III» զբօսանաւով ան եղաւ Ալճերիա, Մալթա, Իտալիա եւ այլ միջերկրական երկիրներ։ Անոր ճամբորդութիւններէն շատերը հիմք հանդիսացան «Արտասովոր ճամբորդութիւններ» շարքի համար՝ Լողացող կղզին (1870), Սեւ Հնդկաստան (1877), Կանաչ ճառագայթ (1882), Վիճակախաղի տոմս № 9672 (1886) եւ այլն։
Կեանքի վերջին 20 տարին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1886 թ.-ի Մարտ 9-ին Ժիւլ Վեռնը ծանր վիրաւորուած էր ատրճանակի կրակոցէ։ Մեծ գրողին վրայ կրակած էր հոգեպէս հիւանդ զարմիկ Կասդոն Վեռնը՝ Փոլի որդին։ Անկէ յետոյ ան ստիպուած էր մոռնալ ճամբորդութեան մասին։
1892 թուականին վիպասանը դարձաւ Պատւոյ լէգիոնի շքանշանի ասպետ։
Մահուընէն քիչ առաջ Ժիւլ Վեռնը կուրցաւ, բայց եւ այնպէս կը շարունակէր թելադրել իր գիրքերը։ Ըստ Լէոնիտ Պարիսովի զանոնք գրի կ'առնէր հեղինակի խորթ աղջիկներէն մէկը։ Հեղինակը մահացած է 1905 թուականի Մարտ 24-ին շաքարախտէ։
Ժիւլ Վեռնի յիշատակի յաւերժացում[12]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ժիւլ Վեռնի պատուին անուանուած են՝
Կանխագուշակութիւններ[13]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր ստեղծագործութիւններուն մէջ ան կանխագուշակած է գիտական նորամուծութիւններ եւ յայտնագործումներ տարբեր ոլորտներու մէջ, այդ կարգին՝ հեռուստատեսութեան եւ տիեզերական թռիչքներու։ Ինչպէս նաեւ՝
- Էլեկտրական աթոռ
- Ինքնաթիռ («Աշխարհի տիրակալը»)
- Ուղղաթիռ («Ռոբուր նվաճողը»)
- Սուզանաւ («20 000 լիօ ջուրի տակ»)
- GPS navigation համակարգ («20 000 լիօ ջուրի տակ»)
- Թռիչքներ դէպի տիեզերք, այդ կարգին նաեւ Լուսին («Երկրէն դեպի լուսին»)։ Հեղինակի ընտրած վայրը հեռու չէր իրականէն "Տիեզերական կեդրոն Քեննեդի"
- Աշտարակ Եւրոպայի կեդրոնը (մինչեւ Էյֆէլեան աշտարակի կառուցումը - նկարագրութիւնը շատ նման է)
- Միջտիեզերական ճամբորդութիւն («Հեկտոր Սերվադակ»)
- Տեսահաղորդակցութիւն եւ հեռուստատեսութիւն («Փարիզը 20-րդ դարուն»)
- Կոնվերտոպլան (ինքնաթիռի տեսակ) («Պարսակի արշաւախումբի արտասովոր արկածները»)
Չիրականցուած կանխագուշակումներ՝
- Ցամաք Հիւսիսային բեւեռի վրայ (Նաւապետ Հատտերասի արկածները) եւ ովկիանոս հարաւային բեւեռին մէջ («20000 լիօ ջուրի տակ»)։ Ամէն ինչ եղաւ ընդհակառակը։
- Ստորջրեայ անցում Սուէզի ջրանցքի տակ («20000 լիօ ջուրի տակ»)
Աֆորիզմներ[14]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կու գայ օր մը, երբ գիտութիւնը կը գերազանցէ ֆանթազիան։
- Աշխարհին պէտք են նոր մարդիկ, ոչ թէ նոր մայրցամաքներ։
- Բնութիւնը ոչինչ չի ստեղծեր աննպատակ
- Չի կրնար պատահիլ այնպիսի իրավիճակ, որու ժամանակ մարդը իրաւունք կ'ունենար շորթել իր նմաններու իրաւունքը։
- Տաղանդները չունին տարիք
Ժիւլ Վեռնին նուիրուած ստեղծագործութիւններ[15]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիրքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լէոնիդ Պարիսով «Ժիւլ Վեռն» - Կենսագրական վէպ (թարգմանուած է հայերէն)
- Ժագ Բիգար, Ռոպերթ Տիդց «Խորութիւնը 7 մղոն» - Կը պատմուի, թէ ինչպէս «Նաուտիլիուս»-ի նկարագրութէն մեկնած ստեղծուած է սուզանաւը (թարգմանուած է հայերէն)։
- Մինչեւ հիմա ալ սուզանաւերը խորասուզուելու համար ջուր կը քաշեն իրենց մէջ, իսկ վեր բարձրացած ժամանակ զայն կը պարպեն։ Այս մեխանիզմը նկարագրած է Ժիւլ Վեռնը։
- Եվգենի Բրանդիս «Ժիւլ Վեռնի շուրջ» Archived 2011-04-03 at the Wayback Machine.(ռուս.) "Либуреск" կայք էջում։
- Եվգենի Բրանդիս «Ժիւլ Վեռնը Ռուսաստանի մէջ» Archived 2015-10-24 at the Wayback Machine.(ռուս.) "Либуреск" կայք էջում։
- Եվգենի Բրանդիս «Ժիւլ Վեռնը եւ իր վէպերը» Archived 2011-04-26 at the Wayback Machine.(ռուս.) "Либуреск" կայք էջում։
Նօթեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Եվգենի Բրանդիս «Հարցազրոյց Ժիւլ Վեռնի հետ» Archived 2015-11-17 at the Wayback Machine.(ռուս.) "Либуреск" կայքէջին մէջ։
- Եվգենի Բրանդիս «Մեկնաբանութիւններ «Արշիպելագը կրակի մէջ», «Ռոբուր նուաճողը» եւ «Հիւսիսը Հարաւի դեմ» վէպերուն» Archived 2015-10-23 at the Wayback Machine.(ռուս.) "Либуреск" կայք էջին մէջ։
Ստեղծագործութիւնները[16]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վէպեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հինգ շաբաթ օդապարիկով (Cinq semaines en ballon, 1863) (թարգմանուած է հայերէն[17])
- Փարիզը 20-րդ դարուն (Paris au XXe siècle, 1863, not published until 1994)
- Ուղեւորութիւն դէպի երկրի կեդրոնը (Voyage au centre de la Terre, 1864) (թարգմանուած է հայերէն[18])
- Երկրէն դեպի լուսին (De la Terre à la Lune, 1865) (թարգմանուած է հայերէն[19])
- Նաւապետ Հատերասի ճամբորդութիւններն ու արկածները (Voyages et aventures du capitaine Hatteras, 1866)
- Նաւապետ Կրանդի որդիները (Les Enfants du capitaine Grant, 1867–1868) (թարգմանուած է հայերէն[20])
- Քսան հազար լիօ ջուրի տակ (Vingt mille lieues sous les mers, 1870) (թարգմանուած է հայերէն[21])
- Լուսնի շուրջը (Autour de la lune, a sequel to From the Earth to the Moon, 1870) (թարգմանուած է հայերէն[18])
- Լողացող քաղաքը (Une ville flottante, 1871)
- Դոկտոր Օքսի փորձը (Une Fantaisie du Docteur Ox, 1872) (թարգմանուած է հայերէն[22])
- Երեք ռուսերու եւ երեք անգլիացիներու արկածները Հարաւային Ափրիկէի մէջ (Aventures de trois Russes et de trois Anglais, 1872)
- Մորթիներու երկին մէջ (Le Pays des fourrures, 1873)
- Աշխարհի շուրջը 80 օրուան ընթացքին (Le Tour du monde en quatre-vingts jours, 1873) (թարգմանուած է հայերէն[23])
- Չենսլեր. ուղեւոր Ժ.- Ռ. Կազալլոնի օրագիրը (Le Chancellor, 1875) (թարգմանուած է հայերէն[22])
- Խորհրդաւոր կղզին (L'Île mystérieuse, 1875) (թարգմանուած է հայերէն[24])
- Միխայիլ Ստրոգով (Michel Strogoff, 1876)
- Հեկտոր Սերվադակ (Hector Servadac, 1877) (թարգմանուած է հայերէն[22])
- Սեւ Հնդկաստանը (Les Indes noires, 1877) (թարգմանուած է հայերէն[25])
- Տասնհինգամեայ նաւապետը (Un Capitaine de quinze ans, 1878) (թարգմանուած է հայերէն[26])
- Բեգումի հինգ հարիւր միլիոնը (Les Cinq cents millions de la Bégum, 1879) (թարգմանուած է հայերէն[27])
- Շոգետուն (La Maison à vapeur, 1879)
- Չինացիի ձախորդութիւնները Չինաստանի մէջ (Les Tribulations d'un Chinois en Chine, 1879)
- Ժանգատա. 800 լիօ Ամազոնի վրայով (La Jangada, 1881)
- Ռոպինսըններու դպրոցը (L'École des Robinsons, 1882, թարգմանուած է հայերէն[28])
- Կանաչ ճառագայթ (Le Rayon vert, 1882)
- Յամառ Քերաբան (Kéraban the Inflexible, 1883)
- Ֆրիտ Ֆլակ ("Frritt-Flacc", 1884)
- Հարաւային աստղ ("L'Étoile du sud", 1884)
- Արշիպելագը կրակի մեջ (L’Archipel en feu, 1884) (թարգմանուած է հայերէն[23])
- Խորտակուած «Ցինտիայի» ընկեցիկը (1885) (համահեղինակ՝ Անդդրե Լորի).
- Մաթիաս Շանդոր (Mathias Sandorf, 1885)
- Ռոբուր նուաճողը (Robur-le-Conquérant, 1886) (թարգմանուած է հայերէն[29])
- Վիճակախաղի տոմս № 9672 (Un Billet de loterie, 1886)
- Հիւսիսը Հարաւի դեմ (Nord contre Sud, 1887)
- Ճանապարհ դէպի Ֆրանսա (Le Chemin de France, 1887)
- Անանուն ընտանիք (Famille-sans-nom, 1888)
- Երկու տարի արձակուրդ (Deux Ans de vacances, 1888)
- Տակն ի վեր (Sans dessus dessous, the second sequel to From the Earth to the Moon, 1889) (թարգմանուած է հայերէն[30])
- Կասկաբել Կեսար (César Cascabel, 1890)
- Միսիս Բրանիկան (Mistress Branican, 1891)
- Ամրոցը Կարպատներուն մէջ (Le Château des Carpathes, 1892)
- Կլադիուս Բոմբառնակ (Claudius Bombarnac, 1893)
- Մանուկը (P’tit-Bonhomme, 1893)
- Լողացող կղզին (L’Île à hélice, 1895) (թարգմանուած է հայերէն[29])
- Հայրենիքի դրօշը (Face au drapeau, 1896)
- Կլովիս Դարտանդոր (Clovis Dardentor, 1896)
- Սառոյցէ Սֆինքս (Le Sphinx des glaces, a sequel to Edgar Allan Poe's The Narrative of Arthur Gordon Pym, 1897)
- Սքանչելի Օրինոկոն (Le Superbe Orénoque, 1897)
- Գիւղը օդին մէջ (Le Village aérien, 1901)
- Կիպ եղբայրները (Les Frères Kip, 1902)
- Աշխարհի տիրակալը (Maître du monde, sequel to Robur the Conqueror, 1904) (թարգմանուած է հայերէն[31])
- Ծովի ներխուժումը (L’Invasion de la mer, 1904)
- Տրամա Լիֆլանտիայի մէջ (Un Drame en Livonie, 1904)
- Փարոսն աշխարհի ծայրը (Le Phare du bout du monde, 1905)
- Մրցարշաւ ասուպի ետեւէն (La Chasse au météore, 1908)
- Տանուպի լոցմանը (Le Pilote du Danube, 1908)
- «Ճոնաթանի» նաւաբեկեալները (Les Naufragés du «Jonathan», 1909)
Պատմուածքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պլեֆ (Ամերիկեան բարքեր) (թարգմանուած է հայերէն[31])
Հետաքրքրական փաստեր[32]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երկրէն դեպի Լուսին եւ Լուսնի շուրջը վէպերուն մէջ Ժիւլ Վեռնը կանխագուշակած է ապագային տիեզերքի նուաճման քանի մը պահեր.
- Այլումինի օգտագործումը որպէս վագոն-ականի հիմնական նիւթ։ Չնայած XIX դարուն այլումինի մեծ արժէքին, ան կանխագուշակած էր այդ մետաղի լայնօրէն օգտագործումը աէրոդինամիկական ինդուստրիայի մէջ։
- Լուսնի էքսպեդիցիայի համար մեկնարկման կէտ ընտրուած է Ֆլորիտայի Ստոուզ-Խիլլ վայրը։ Այդ վայրը բաւական մօտ է ժամանակակից միսս Կանավերալի տիեզերակայանին։
- Դէպի Լուսին թռիչքը ե՛ւ Ժիւլ Վեռնի մօտ, ե՛ւ իրապէստեղի ունեցած է Ապրիլին։ Անձնակազմը բաղկացած էր երեք տիեզերագնացներէն եւ երկու տիեզերական ապարատներն ալ վայէջք կատարած են միեւնոյն Ատլանտեան ովկիանոսի ջուրերուն վրայ։
- Ժիւլ Վեռնը այնպէս ալ չեղաւ Ռուսաստան, բայց 9 վէպերու իրադարձութիւնները տեղի կ'ունենան այդ երկրին մէջ.
Ինչպէս նաեւ ռուսերու կարելի է հանդիպիլ «Երեք ռուսերու եւ երեք անգլիացիներու արկածները Հարաւային Ափրիկէի մէջ» (1872) եւ «Հեկտոր Սերվադակ» (1877) վէպերուն մէջ։
- ԵՈՒՆԵՍՔՕ-ի վիճակագրութեամբ Ժիւլ Վեռնի ստեղծագործութիւնները ըստ թարգմանութեամբ աշխարհի մէջ երկրորդն են, առաջին տեղը այդ ցուցանիշով Ակաթա Քրիսթին է[33], անոր գիրքերը տպագրուած են աշխարհի 148 լեզուներով։
- Գերմանացի հեղինակ Վոլֆգանգ Խոլդբայնը գրած է Նաուտիլուսի պատմութեան շարունակութիւնը՝ ստեղծելով «Նաւապետ Նեմոյի երեխաները» շարքը։
- Հեղինակի պատուին անուանուած է Fedora օբերացիոն սիսթեմի 16-րդ թողարկումը՝ «Verne» գոտային անուանումով։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 Base Léonore — ministère de la Culture.
- 1 2 3 4 Evans A. B. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 3 4 Наркевич А. Ю. Верн Жюль // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 4 : Брасос — Веш. — С. 536.
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ http://web.archive.org/web/20170323110357/http://jeugdliteratuur.org/auteurs/jules-verne
- 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
- 1 2 Evans, Arthur B. (23 April 2020)։ «Jules Verne: French author»։ in Encyclopædia Britannica, Inc.։ Encyclopædia Britannica (online հրտրկթն․)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 20 September 2020-ին։ արտագրուած է՝ 22 September 2020
- ↑ (հայերեն) Ժյուլ Վեռն, 2023-12-18, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BA%D5%B5%D5%B8%D6%82%D5%AC_%D5%8E%D5%A5%D5%BC%D5%B6&oldid=8913823, վերցված է 2025-06-18
- ↑ (հայերեն) Ժյուլ Վեռն, 2023-12-18, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BA%D5%B5%D5%B8%D6%82%D5%AC_%D5%8E%D5%A5%D5%BC%D5%B6&oldid=8913823, վերցված է 2025-06-18
- ↑ (հայերեն) Ժյուլ Վեռն, 2023-12-18, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BA%D5%B5%D5%B8%D6%82%D5%AC_%D5%8E%D5%A5%D5%BC%D5%B6&oldid=8913823, վերցված է 2025-06-18
- ↑ (հայերեն) Ժյուլ Վեռն, 2023-12-18, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BA%D5%B5%D5%B8%D6%82%D5%AC_%D5%8E%D5%A5%D5%BC%D5%B6&oldid=8913823, վերցված է 2025-06-18
- ↑ (հայերեն) Ժյուլ Վեռն, 2023-12-18, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BA%D5%B5%D5%B8%D6%82%D5%AC_%D5%8E%D5%A5%D5%BC%D5%B6&oldid=8913823, վերցված է 2025-06-18
- ↑ (հայերեն) Ժյուլ Վեռն, 2023-12-18, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BA%D5%B5%D5%B8%D6%82%D5%AC_%D5%8E%D5%A5%D5%BC%D5%B6&oldid=8913823, վերցված է 2025-06-18
- ↑ Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ. : Հ. 1 (1963, 448 էջ։ 1 թ. դիմանկ. ; 21 սմ.) Հինգ շաբաթ օդապարիկով; Երկրից դեպի լուսին
- 1 2 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ., Հ. 2 (1963, 532 էջ) Լուսնի շուրջը; Տակն ի վեր; Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը
- ↑ Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ. : դիմանկ. ; 21 սմ. Ժ. Վեռնի կյանքի և ստեղծագործ. համառոտ տարեգր., էջ՝ 701-746 (Հ. 10) Ժ. Վեռնի 10 հտ. զետեղված ստ. անվանացանկ (Հ. 10) - Հ. 1 (1963, 448 էջ։ 1 թ. դիմանկ. ; 21 սմ.) Հինգ շաբաթ օդապարիկով; Երկրից դեպի լուսին
- ↑ Նավապետ Գրանտի որդիները։ [Վեպ] / Ժ. Վեռն; Ռուս. թարգմ.՝ Ն. Թումանյան; Խմբ.՝ Ս.Ա. Վարդանյան. - Երևան։ Սովետական գրող, 1978. - 688 էջ
- ↑ Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ. 4 (1963, 514 էջ) ։ Թարգմ.՝ Հ. Մազմանյան 20.000 լյո ջրի տակ
- 1 2 3 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ.10 (1965, 748 էջ) ։ Թարգմ.՝ Խ. Հրաչյան Չենսլեր ուղևոր Ժ.-Ռ. Կազալլոնի օրագիրը, Դոկտոր Օքս, Հեկտոր Սերվադակ
- 1 2 Արշիպելագը կրակի մեջ։ Աշխարհի շուրջը 80 օրում; Բեգումի հինգ հարյուր միլիոնը։ Վեպեր / Ժ. Վեռն; Կազմ.՝ Վ.Թ. Սուքիասյան; Թարգմ.՝ Ս. Այունց, Ս. Տիրատուրյան; Խմբ.՝ Վ.Ա. Ներսիսյան, Գ.Ն. Երզնկյան. - Աշխարհի շուրջը 80 օրում - Երևան։ Լույս, 1985. - 536 էջ
- ↑ Խորհրդավոր կղզի։ [Վեպ] / Ժ. Վեռն ; Թարգմ.՝ Ե. Թաղիանոսյան ; Խմբ.՝ Լ.Գ. Սեղբոսյան ; Նկ.՝ Վ.Ք. Մանդակունի. - 3-րդ հրատ. - Երևան։ Լույս, 1985
- ↑ Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ. 7 (1964, 586 էջ) ։ Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան, Ա. Ղուկասյան Տասնհինգամյա նավապետը; Սև Հնդկաստանը։
- ↑ Տասնհինգամյա նավապետը։ [Վեպ] / Ժ. Վեռն ; Ֆրանս. թարգմ.՝ Ս. Տիրատուրյան; Խմբ.՝ Հ.Վ. Վարդանյան; Վերջաբ.՝ Ե. Բրանդիս; Նկ.՝ Գ. Մեյեր. - Երևան։ Սովետական գրող, 1983. - 416 էջ
- ↑ Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ., Հ. 8 (1964, 398 էջ) ։ Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան, Ս. Այունց Բեգումի հինգ հարյուր միլիոնը;
- ↑ Ժյուլ Վեռն, Ռոբինզոնների դպրոցը, Ե., Դարակ, 2022, 180 էջ։ Ֆրանսերենից թարգմանեց Ժակլին Մինասյանը։
- 1 2 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ. 9 (1965, 658 էջ) ։ Թարգմ.՝ Հ. Դանիելյան, Շ. Սաֆյան Ռոբուր նվաճողը; Լողացող կղզին
- ↑ Տակն ի վեր։ [Վեպ] / Ժյուլ Վեռն ; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան ; Խմբ.՝ Արաքս; Նկ.՝ Ն. Մուրատով. - Երևան։ Հայպետհրատ, 1953. - 220 էջ։
- 1 2 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ. : Հ. 6 (1964, 458 էջ) ։ Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան, Վ. Վարդանյան Աշխարհի շուրջը 80 օրում; Աշխարհի տիրակալը; Բլեֆ (Ամերիկյան բարքեր)
- ↑ (հայերեն) Ժյուլ Վեռն, 2023-12-18, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BA%D5%B5%D5%B8%D6%82%D5%AC_%D5%8E%D5%A5%D5%BC%D5%B6&oldid=8913823, վերցված է 2025-06-18
- ↑ Index Translationum: UNESCO Culture Secto