Ընկուզենի

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search


Կաղապար:Տաքսոտուփ


Ընկուզենի (լատ.՝ Júglans), ընկոյզներու ճիւղը՝ տերեւներով,ծաղիկներով, պտուղով:

Ընդհանուր բնութագիր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Բողբոջը։
Արու ծաղիկները։
Սերմը։
Խակ պտուղը։
Ընկոյզ։

Ընկուզենին տերեւաթափ խոշոր ծառ է։ Ընկուզենին ճիւղատարած, խոշոր ծառ է, բարձրութիւնը՝ մինչեւ 30 մ եւ աւելի, տրամագիծը՝ մինչեւ 1,9 մ։ Բազմաթիւ ճիւղերու կեղեւն անհարթ է՝ բաց մոխրագոյն երանգով։ Սաղարթը խիտ է, լայն, արմատային համակարգը՝ հզօր։ Տերեւները խոշոր են, բարդ, հոտավետ։ Միատուն բոյս է։ Ծաղիկները միասեռ են, արականները ծաղկաբոյլեր են, իգականները (1 կամ 2-3-ական) կը գտնուին միամեայ ընձիւղներու ծայրերը: Ընկուզենին երկարակեաց է.կ'ապրի 300-400 տարի։ Լաւ կ'աճի չափավոր խոնավ, աւազոտ հողերու վրայ։ Լուսասէր է և ջերմասէր, սակայն կը դիմանայ է մինչեւ -25 °C ցուրտերուն։ ։Պատրաստուած ծառերու բերքատվութիւնը կը սկսի 8-10-րդ դարուն եւ կը շարունակուի մինչև 150-200 տարի։ Մեկ ծառը կրնայ տալ 65-100 եւ աւելի՝ մինչեւ 250 քկ բերք։

Պտուղը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պտուղը կորիզապտուղ է (ընկոյզ), կեղեւը՝ փայտացած, կարծր՝ արտաքինը ծածկուած է կանաչ, հիւթալի պատեանով։ Չհասունացած ընկոյզէն (հարուստ է C վիթամինով) կը պատրաստեն անուշ, հասուն սերմերը կ'ոգտագործուին խոհարարական, քաղցրեղենի արտադրութեան մէջ եւ իւղ ստանալու համար։ Ընկոյզի կանոնաւոր օգտագործումը կը լաւցնէ հիշողութիւնը, կը վերականգնէ առողջութիւնը՝ ֆիզիգական եւ մտաւոր ծանրաբեռնուած ըլլալու ժամանակ։ Տերեւները, կեղեւը և խակ պտուղի կանաչ պատեանը կը ստանան աղաղանիւթեր, շագանակագոյն ներկանիւթ, եթերաիւղեր։ Ընկուզենիի տերեւները ունին միջատասպան հատկութիւն, որ պատճառը տերեւներուն պարունակող յուգլոն ներկանիւթն է։ Յուգլոնն կ'ազդէ նաեւ մարդու վրայ. Կ'արաջացնէ գլխացաւ եւ ընդհանուր թուլութիւն։ Այդ պատճառով ալ խորհուրդ չի տրուիր երկար մնալ ընկուզենիի մօտ:

Քիմիական կազմը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տերեւները կը պարունակեն խինոններ,վիթամին, ասգորպինաթթու (4—5 %), խեժեր (3—4 %), եթերաիւղեր (մինչև 0,03 %)։ Խակ պտուղի մեջ մեծ է ասգորպինաթթուի պարունակութիւնը (մինչև 10 %). Պտուղի միջուկները կը պարունակեն ճարպաիւղ (մինչեւ 60—76 %), ճերմկուցներ (մինչեւ 21 %), ածխաջրեր (մինչև 7 %), К եւ Р վիթամիններ:

Տարածութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կ'աճի Փոքր Ասիաի , Միջին Ասիայի,Պալքանեան թերակղզիի, Իրանի, Ճափոնի, Չինաստանի, ԱՄՆ-ի մէջ։ Հայտնի է ընկոյզենիի 7-9 տեսակ։ ՀՀ-ի մէջ (Տաւուշի, Լոռիիւ, Արարատի, Վայոց ձորի, Սիւնիքի եւ այլ մարզեր) եւ Ղարաբաղի մէջ տարածուած է սովորական ընկուզենին . կ'աճի քարոտ տաք լանջերու, այգիներու, գեղազարդիչ տունկերու մէջ:

Աշխարհի ընկւյզ արտադրող առաջին տասը երկրները (հազար տոննա)
Երկիրը 1985 1995 2005 2009
Կաղապար:CHN 122 230 499 979
Կաղապար:USA 198 212 322 376
Կաղապար:TUR 110 110 150 177
Կաղապար:IRN 31 119 170 141
Կաղապար:UKR Տվեալներ չկան 76 91 83
Կաղապար:MEX 6 6 80 70
Կաղապար:FRA 27 22 33 41
Կաղապար:ROU 39 22 48 38
Կաղապար:IND 15 25 32 36
Կաղապար:EGY Տվեալներ չկան Տվեալներ չկան 27 27
Աղբիւրը՝ ՄԱԿ-ի սննունդի և գիւղատնտեսութեան կազմակերպութիւն։

Կաղապար:Clear

Օգտագործումը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սերմը կամ միջուկը կը պարունակէ 45-72% ճարպեր, 8-21% ճերմկուցներ, վիթամիններ, մետաղական միացութիւններ, աղեր և այլ օգտակար նիւթեր (100 կ միջուկի սննդային արժէքն է 6000 Քալորի)։ Ընկուզենին կ'օգտագործուի նաեւ անտառապատման և կանաչապատման նպատակով։