Գէորգ Ասատուր
| Գէորգ Ասատուր | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | հայ.՝ Գևորգ Կոստանդինի Աստվածատրյան[1] և վրաց.՝ გევორქ ასტვაწატრიანი |
| Ծնած է | 6 (18) Յունիս 1868[1] կամ 1863[2] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
| Մահացած է | 7 Հոկտեմբեր 1937[1] |
| Մահուան վայր | Թիֆլիս, Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց[1] և Փեթըրսպուրկի հնաբանական հիմնարկ[1] |
| Մասնագիտութիւն | գրականագէտ, թարգմանիչ, համալսարանի դասախօս և բանաստեղծ |
| Աշխատավայր | Երեւանի Պետական Համալսարան[1] |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Գէորգ Ասատուր (բուն անունով՝ Գէորգ Աստուածատուրեան, 6 (18) Յունիս 1868[1] կամ 1863[2], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 7 Հոկտեմբեր 1937[1], Թիֆլիս, Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]), հայ բանասէր, մանկավարժ եւ թարգմանիչ։ Գրողներու միւթեան անդամ (1934)։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս: Նախնական կրթութիւնը ստացած է Ներսիսեան դպրոցէն, ապա ուսումը շարունակած է Փեթերսպուրկի Հնագիտական հիմնարկը, միաժամանակ հետեւելով արեւելեան լեզուներու դասընթացքներու:
Ուսումը աւարտելէ ետք զբաղած է ուսուցչութեամբ, դասաւանդելով Թիֆլիսի, Լենինականի եւ Երեւանի տարբեր դպրոցներու մէջ, իսկ 1921 թուականէն ուսուցչութեան պաշտօն վարած է Երեւանի Պետական համալսարանին մէջ:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ասատուրի անդրանիկ գրութիւնը՝ բանաստեղծութիւն մը լոյս տեսած է Տիգրան Նազարեանի խմբագրած «Աղբիւր» ամսագիրին մէջ, 1887 թուականին: Ճանչցուած է իբրեւ Սայեաթ-Նովայի լաւագոյնս ուսումնասիրող, որուն մասին բազմաթիւ ուսումնասիրութիւններ ու պրպտումներ կատարած է: Ուսումնասիրութիւններ կատարած է նաեւ հայ աշուղ Շամչի Մելքոյի եւ հայ թէ օտար այլ անուանի դէմքերու մասին:
Անոր մեծագոյն գործերէն են նաեւ Գաբրիէլ Սունդուկեանի լեզուի բառարանի կազմութիւնը, որ կը պարունակէ 2500 բառ, դարձուածք եւ ասոյթ:
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Սիրոյ երգիչ Նահապետ Քուչակի երգերը» աշխատութիւնը, որ հրատարակուած է 1905 թուականին, Թիֆլիս,
- «Հայաւանդ» (առասպելներ), պրակ Ա․, Երեւան, 1927, 57 էջ։
- «Մերձարեւելքի գրականութեան պատմութիւն», Երեւան, 1931, 164 էջ։
Թարգմանութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստեղծագործելու կողքին Գէորգ Ասատուր կատարած է նաեւ թարգմանական աշխատանք, հայերէնի թարգմանելով Ալեքսանտր Պուշկինի, Ֆիրտուսի, Շոթա Փշաւելայի եւ օտար հեղինակներու գործերը[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი — 2001.
- ↑ «ԳԷՈՐԳ ԱՍԱՏՈՒՐ (1868-1937)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-25