Արսէն Ղազիկեան
Արսէն Ղազիկեան | |
---|---|
| |
Ծնած է | 8 Հոկտեմբեր 1870[1][2] |
Ծննդավայր | Պարտիզակ (Քոճայելի)[1][2] |
Մահացած է | 9 Յունիս 1932[1][2] (61 տարեկանին) |
Մահուան վայր | Փատուա, Վենեթօ, Իտալիա[3][1][2] |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | մատենագիր, թարգմանիչ, բանասէր, ուսուցիչ, բանաստեղծ, հայագէտ |
Հայր․ Արսէն Վրդ․ Ղազիկեան (8 Հոկտեմբեր 1870[1][2], Պարտիզակ (Քոճայելի)[1][2] - 9 Յունիս 1932[1][2], Փատուա, Վենեթօ, Իտալիա[3][1][2]), հայագէտ, դասական եւ եւրոպական գլուխ-գործոցներու թարգմանիչ եւ մատենագէտ։ Անդամ Վենետիկի Մխիթարեան միաբանութեան։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թուրքիոյ հայաբնակ Պարտիզակ (ներկայիս` Պահչեճիք) աւանը: Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ։ 1888-ին հաստատուած է Վենետիկի Ս. Ղազար կղզի, ուր շարունակած է ուսումնառութիւնը։
1895-ին դարձած է Մխիթարեան միաբանութեան անդամ, սկսած է գրական-թարգմանական եւ մանկավարժական գործունէութիւնը։ Նախապէս գրած է գրաբար, ապա անցած է աշխարհաբարի` դառնալով վերջինիս հետեւողական պաշտպանը[4]։
Ծրագրած է 50 հատոր նուիրել Հայ ազգի արդի թարգմանական գրականութեան, հայացնելով միջազգային մեծ դէմքերու ստեղծագործութիւնները։ Շուրջ քառասուն թարգմանութիւն կատարած է յունարէնէ, իտալերէնէ, ֆրանսերէնէ, անգլերէնէ եւ գերմաներէնէ։
Իր անունը յարգանք կը վայելէր իբր մեծ քերականագէտ-լեզուագէտ եւ իր խօսքը վճռական դեր ունէր գրական զանազան վիճաբանութիւններու մէջ։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխատութիւններէն կարելի յիշել․
- «Ներոն. Ողբերգութիւն հինգ արարուածով», Պոյիթոյ, Վենետիկ, 1902,
- «Ճիոգոնտա. Մելոտռամ չորս արարուածով», Կոռիոյ, Վենետիկ, 1903,
- «Քերթուածներ. Ա», Օսսիան, Վենետիկ, 1902,
- «Դաստիարակութիւն անձին (իմացական, ֆիզիքական եւ բարոյական) կամ խորհրդատու երիտասարտաց», Պլաքի, Ճօն Սդուարդ, Վենետիկ, 1902,
- «Աստուածային կատակերգութիւն. Դժոխք», Դանթէ Ալիգիերի, Վենետիկ (1902, 1910),
- «Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի. Առաջին հատոր, Ա-Մ = Nouvelle bibliographie Arménienne et encyclopedie de la vie Arménienne 1512-1905, Վենետիկ, 1909-1912. Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի. Երկրորդ հատոր. Յ-Ն = Nouvelle bibliographie Arménienne et encyclopedie de la vie Arménienne 1512-1905, Վենետիկ, 1909, դժբախտաբար այս հսկայ աշխատութիւնը կիսատ մնացած է, հասնելով մինչեւ Յ - Ն գիրերը ),
- « Հայ լեզուի ուղղագրական դասեր », Վենետիկ, (1923, 1930),
- « Մի՛ գրէք... Այլ գրեցէ՛ք... », Վենետիկ, (1930, 1932)[5]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ 3,0 3,1 3,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Արսէն Ղազիկեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-12-12-ին։ արտագրուած է՝ 2022-12-12
- ↑ «ՆԱՄԱԿԱՆԻ - Մխիթարեան Միաբանութեան անդամներ»։ digilib.aua.am։ արտագրուած է՝ 2022-12-12