Համեմունքներ
Համեմունքներ | |
---|---|
| |
Ենթատեսակ | համեմունք? |
Բաղադրամասեր | |
Հիմնական | անուշաբույր բույս? |
Համեմունքներ (ռուս.՝ припра́вы, անգլ.՝ Condiment), համեմունքները սուր հոտ եւ համ ունեցող թարմ ու չորցած բոյսերու ծաղիկներն են, տերեւները, սերմերը, պտուղները եւ անոնցմէ պատրաստուած հեղուկները, մածուկներն ու փոշիները։ Համեմունքային բոյսերու սուր հոտն ու զանազան բուրմունքները պայմանաւորուած են այդ բոյսերու տարբեր օրգաններուն մէջ պարունակուող եթերաիւղերով։
Համեմունքները կ'օգտագործուին խոհարարութեան, սնունդի արդիւնաբերութեան (պահածոներ, հրուշակեղէն, խմորեղէն, խմիչք, օղի եւ այլն), օծանելիքի արտադրութեան եւ բժշկութեան մէջ։ Կերակուրներու եւ պահածոներու համար կ'օգտագործուին սոխ, սխտոր, համեմ, ռեհան, մանանեխ, թարխուն, անանուխ, սեւ, սպիտակ, կարմիր ու բուրաւէտ պղպեղներ, դափնիի տերեւ եւ այլն։ Ըմպելիքներու, անուշներու, հրուշակեղէնի, խմորեղէնի պատրաստման համար կ'օգտագործուին կասիա, մեխակ, կոճապղպեղ (իմբիր), հիլ, անիսոն, վանիլ, մշկընկոյզ, սեւ սոնիճ եւ այլն։ Պանիրի որոշ տեսակներու կը խառնեն ուրց, թարխուն, սոխ, սոխուկ եւ այլ բանջարներ։ Համեմունքներու շարքին կը դասուին նաեւ աղանիւթերը, գլիկոզիդները եւ այլն։ Համեմունքները ախորժաբեր են եւ կը նպաստեն մարսողութեան։
Համեմունքային բոյսերը տարածուած են գրեթէ ամբողջ աշխարհին մէջ, սակայն առաւել արժէքաւոր են արեւադարձային երկիրներու մէջ աճողները (մեծ մասամբ՝ ծառեր)։ Անոնցմէ են կասիան, մեխակը, մշկընկոյզը, վանիլը, հիլը, բուրաւէտ ու սեւ պղպեղները եւ այլն։ Հնագոյն ժամանակներուն անոնք մշակուած են նաեւ Հայաստանի մէջ. տարածուած համեմունքային բոյսերէն են թարխունը, կորթինը, ռեհանը, նեխուրը, համեմը, քիմիոնը, քրքումը, սամիթը, անանուխը, ազատքեղը, մանանեխը, սոխը, սխտորը, ուրցը եւ այլն։
Յաճախ օգտագործուող համեմունքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խոտեր ու համեմունքներ.
- Կասիա (ռուս.՝ Корица, լատ.՝ Cinnamomum aromaticum)
- Քրքում (ռուս.՝ Куркума, լատ.՝ Curcuma longa)
- Կոճապղպեղ (ռուս.՝ Имбирь,լատ.՝ Zingiber officinale)
- Վայրի սուսամբար (ռուս.՝ Орегано,լատ.՝ Oregano)
- Սխտոր (ռուս.՝ чеснок, լատ.՝ Allium sativum)
- Պապրիկա (ռուս.՝ Паприка, լատ.՝ Paprika)
Այս անծանօթ համեմունք չէ։ Այն կարմիր պղպեղն է։
Համեմունքներու շուկան ներկայիս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համեմունքներու կլոպալ արտադրողներէն առաջատար երկիր կը համարուի Հնդկաստանը (անգլ.՝ spices):
Դասակարգում | Երկիր | 2010 | 2011 |
---|---|---|---|
1 | Հնդկաստան | 1,474,900 | 1,525,000 |
2 | Պանկլատէշ | 128,517 | 139,775 |
3 | Թուրքիա | 107,000 | 113,783 |
4 | Չինաստան | 90,000 | 95,890 |
5 | Փաքիստան | 53,647 | 53,620 |
6 | Իրան | 18,028 | 21,307 |
7 | Նեփալ | 20,360 | 20,905 |
8 | Քոլումպիա | 16,998 | 19,378 |
9 | Եթովպիա | 27,122 | 17,905 |
10 | Սրի Լանկա || 8,293 || 8,438 | ||
— | Համաշխարհային | 1,995,523 | 2,063,472 |
Source: UN Food & Agriculture Organization[2] |
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Համեմունքներ
-
Համեմունքներ
-
Կոճապղպեղի արմատներ
-
Սխտոր
-
Պապրիկա
-
Չաման
-
Խնկունի
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ FAOSTAT Archived 2016-10-16 at the Wayback Machine., выбрать: countries by commodity; selected item: spices; 2009.
- ↑ «Production of Spice by countries»։ UN Food & Agriculture Organization։ 2011։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-10-16-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ դեկտեմբերի 20–ին
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Пряности // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Ароматические средства // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Corn, Charles. Scents of Eden: A History of the Spice Trade. New York։ Kodansha, 1999.
- Czarra, Fred (2009)։ Spices: A Global History։ Reaktion Books։ էջ 128։ ISBN 978-1-86189-426-7
- Dalby, Andrew. Dangerous Tastes: The Story of Spices. Berkeley։ University of California Press, 2002.
- Freedman, Paul. Out of the East: Spices and the Medieval Imagination. New Haven։ Yale UP, 2008.
- Keay, John. The Spice Route: A History. Berkeley։ U of California P, 2006.
- Krondl, Michael. The Taste of Conquest: The Rise and Fall of the Three Great Cities of Spice. New York։ Ballantine Books, 2007.
- Miller, J. Innes. The Spice Trade of the Roman Empire. Oxford։ Oxford UP, 1969.
- Morton, Timothy. Poetics of Spice: Romantic Consumerism and the Exotic. Cambridge UP, 2000.
- Turner, Jack (2004)։ Spice: The History of a Temptation։ Knopf։ ISBN 0-375-40721-9
Յօդուածներ
- «Food Bacteria-Spice Survey Shows Why Some Cultures Like It Hot»։ ScienceDaily։ մարտի 5, 1998։ արտագրուած է՝ 2008 թ․ դեկտեմբերի 20–ին։ «...Garlic, onion, allspice and oregano, for example, were found to be the best all-around bacteria killers (they kill everything)»
- Sallam Kh.I., Ishioroshi M, Samejimab K. (December 2004)։ «Antioxidant and antimicrobial effects of garlic in chicken sausage»։ Lebensm. Wiss. Technol. 37 (8): 849–855։ PMC 1805705։ PMID 17330154։ doi:10.1016/j.lwt.2004.04.001
- Billing Jennifer, Sherman Paul W. (March 1998)։ «Antimicrobial Functions of Spices: Why Some Like it Hot»։ The Quarterly Review of Biology 73 (1): 3–49։ PMID 9586227։ doi:10.1086/420058
- «Common Kitchen Spices Kill E. Coli O157:H7»։ օգոստոսի 18, 1998։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 1999-10-05-ին։ արտագրուած է՝ 2014-11-26։ «...The study is the first in the United States that looks at the effect of common spices on E. coli O157:H7. Previous studies have concluded spices kill other foodborne pathogens. 'In the first part of our study, we tested 23 spices against E. coli O157:H7 in the laboratory', Fung said. 'We found that several spices are good at killing this strain of E. coli.'»
- «The Lure and Lore of Spices»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-08-11-ին։ արտագրուած է՝ 2014-11-26։ «If the appearance of spices were to reflect their real importance in the history of the world, the bottles of spices would be filled with bright glittery substances, diamonds, rubies, emeralds or gold would be appropriate. When you opened the bottle, a poof of vibrantly colored, mystically fragrant, magical smoke would slowly billow softly throughout the room.»
- «Spice»։ Encyclopedia of Spices, Spice Blends by Region, The Spice Trade։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-06-21-ին։ արտագրուած է՝ 2008 թ․ դեկտեմբերի 20–ին
- International Organization for Standardization (2009)։ «67.220: Spices and condiments. Food additives»։ արտագրուած է՝ 2009 թ․ ապրիլի 23
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Вильям Похлёбкин :: Все о пряностях Archived 2011-08-28 at the Wayback Machine..
- Pungency of spices