Ռեհան
Ռեհան (Ocimum) շրթնածաղկաւորներու (Lamiaceae) ընտանիքին պատկանող բուրաւէտ, միամեայ եւ բազմամեայ խոտաբոյսերու ու թփուտներու ցեղ մըն է: Անիկա բնիկ է բոլոր 6 բնակեցուած ցամաքամասերու արեւադարձային եւ տաք բարեխառն շրջաններուն մէջ, իսկ տեսակներու ամէնամեծ քանակութիւնը կը գտնուի Ափրիկէի մէջ[1]: Անոր ամէնայայտնի տեսակներն են խոհանոցային խոտաբոյս սովորական ռեհանը (O. basilicum) եւ բուժիչ խոտաբոյս թուլսին կամ սուրբ ռեհանը (O. tenuiflorum)[2]:
Բնապահպանութիւն[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռեհանի տեսակները կը ծառայեն իբրեւ սննդատու բոյսեր որոշ թեփուկաթեւաւորներու (Lepidoptera) թրթուռներուն համար, ներառեալ՝ Endoclita malabaricus տեսակը:
Մշակում եւ գործածութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խոհարարական եւ զարդարային ռեհաններու մեծ մասը Ocimum basilicum-ի մշակաբոյսեր են, ինչպէս նաեւ գոյութիւն ունին տեսակներու միջեւ բազմաթիւ խաչասերումներ (hybrids): Թայլանտական ռեհանը (O. basilicum var. thyrsiflora) թայլանտական խոհանոցի ընդհանուր բաղադրիչներէն է. անիկա ունի անիսոնի նմանող զօրաւոր համ եւ կը գործածուի թայլանտական «քարի» (curry) կերակուրներուն ու տապակած ուտեստներուն համ տալու համար: Կիտրոնի ռեհանը (Ocimum × citriodorum) O. americanum-ի եւ O. basilicum-ի խաչասերումն է: Անիկա յայտնի է իր կիտրոնային բոյրով եւ կը գործածուի խոհանոցի մէջ:
Սուրբ ռեհանը կամ թուլսին (O. tenuiflorum) նուիրական խոտաբոյս է, որ Վիշնու աստուծոյ սիրելի բոյսը կը համարուի Վիշնուականութեան որոշ յարանուանութիւններու մէջ: Հնդկաստանի մէջ թուլսին կը գործածուի թէյերու, բուժիչ միջոցներու եւ շպարի (cosmetics) պատրաստութեան մէջ, ինչպէս նաեւ՝ թայլանտական խոհանոցին մէջ: Ամազոնեան ռեհանը (O. campechianum) հարաւամերիկեան տեսակ մըն է, որ յաճախ կը կիրառուի «այահուասքա»-ի (ayahuasca) ծիսակարգերու ընթացքին. կը հաւատան, որ անոր բոյրը կ'օգնէ խուսափելու վատ տեսիլքներէ[5]: Իսկ O. centraliafricanum-ը կը գնահատուի իբրեւ «ցուցանիշ տեսակ»՝ պղինձի հանքավայրերու առկայութիւնը յայտնաբերելու համար:
Առաջինը՝ մանր տերեւներով գնթաձեւ կ'աճի եւ թեթեւ հպումով զօրաւոր բուրմունք կը տարածէ: Երկրորդը՝ աւելի մեծ տերեւներով, նոյն բուրմունքը ունի եւ յաճախ կերակուրներուն մէջ ալ կը գործածուի որպէս համեմ:

Խաչվերացի տօնին, հաւատացեալները, որպէս բարեպաշտական զգացում, ռեհանի այս երկու տեսակները ուխտաւորաբար եկեղեցի կը բերեն, որպէսզի առաւօտեան Ս․ Պատարագին Ս․ Սեղանը զարդարուի եւ երեկոյեան Անդաստանի արարողութեան՝ խաչափայտէն մասունք մը իր մէջ ունեցող ճաճանչը ռեհանով զարդարուի:
Խաչասերումներ[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ocimum × africanum Lour. – Ափրիկէ, Մատակասքար, Չինաստան, Հնդկական ենթացամաք, Հնդկաչին. Կուաթեմալաի, Չիափաս (Մեքսիքօ), Հոլանտական Անթիլներ եւ արեւելեան Պրազիլ:
- Ocimum × citriodorum (O. americanum × O. basilicum) – Կիտրոնի ռեհան:
- Ocimum kilimandscharicum × basilicum 'Dark Opal' – Ափրիկեան կապոյտ ռեհան:
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ծիսական գիտելիքներ, Սուրէն Արք. Գաթարոյեան, էջ 184
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Kew World Checklist of Selected PlantFamilies
- ↑ (անգլերեն) Ocimum, 2025-08-17, https://en.wikipedia.org/w/index.php?title=Ocimum&oldid=1306451983, վերցված է 2026-04-21
- ↑ (անգլերեն) Ocimum, 2025-08-17, https://en.wikipedia.org/w/index.php?title=Ocimum&oldid=1306451983, վերցված է 2026-04-21
- ↑ (անգլերեն) Ocimum, 2025-08-17, https://en.wikipedia.org/w/index.php?title=Ocimum&oldid=1306451983, վերցված է 2026-04-21
- ↑ Steele, John J. (2024-09-24), Perfumeros and the Sacred Use of Fragrance in Amazonian Shamanism, Routledge, pp. 228–234, ISBN 978-1-003-57954-0, https://doi.org/10.4324/9781003579540-26, վերցված է 2026-04-21
- ↑ (անգլերեն) Ocimum, 2025-08-17, https://en.wikipedia.org/w/index.php?title=Ocimum&oldid=1306451983, վերցված է 2026-04-21