Օգոստինոս Սեքուլեան
Օգոստինոս Սեքուլեան | |
---|---|
Ծնած է | 19 Սեպտեմբեր 1921 |
Ծննդավայր | Կէորկենի, Ռումանիա (Թրանսիլվանիա) |
Մահացած է | 19 Յուլիս, 2014 |
Քաղաքացիութիւն | Աւստրիա |
Ազգութիւն | Հայ |
Մայրենի լեզու | հայերէն |
Ուսումնավայր | Վիեննայի համալսարան?Կատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ |
Մասնագիտութիւն | թատերագիր |
Օգոստինոս Սեքուլեան (19 Սեպտեմբեր, 1921, Կէորկենի, Ռումանիա (Թրանսիլվանիա) - 19 Յուլիս, 2014, Լոս Անճելէս, Ա․Մ․Ն․), հոգեւորական, աստուածաբան, գրագէտ, տոմարաբան։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Օգոստինոս Սեքուլեան ծնած է 19 Սեպտեմբեր 1921-ին Աւստրոհունգարիոյ (այժմ Ռումանիա) Կէորկենի քաղաքը։ Նախնական կրթութիւնը ստացած է տեղական դպրոցին մէջ։ 1931-ին, Վիեննա մեկնած է եւ յաճախած է Մխիթարեան միաբանութեան Կղերանոցը: Կուսակրօն քահանայ ձեռնադրուած է 1944-ին։ Ուսումը շարունակած է Վիենայի պետական համալսարանը, ուր աստուածաբանութիւն եւ մանկավարժութիւն ուսանած է։ Ան տիրապետած է հին յունարէնի, լատիներէնի, եբրայերէնի, ասորերէնի եւ գրաբարին, ինչպէս նաեւ գերմաներէնի, հայերէնի, հուգարերէնի եւ ֆրանսերէնի։
Վարած պաշտօններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վիեննայի վանքի Գրադարանին, Մատենադարանին, Թանգարանին եւ Դիւանատան պատասխանատու՝ 1946-1957, 1968-1982 եւ 1986-1992։
Հազմիէի (Լիբանան) Մխիթարեան վարժարանի փոխ տնօրէն՝ 1957-1961 եւ տնօրէն՝ 1961-1968։ Իսկ 1972-1978 ան պատասխանատու է Հազմիէի Մխիթարեան Ժառանգաւորներուն։
1968-1992 Մխիթարեան Միաբանութեան ընդհանուր վարչութեան անդամ է։ Որպէս ընդհանուր գործակալ՝ 1968-1982 եւ 1988-1992 ան ստանցնած է վանքի գլխաւոր եկամուտին՝ «Mechitharine Liqueur»-ի արտադրութեան վերակացութիւնը։
1977-1983 եւ 1988-1993 վանքին տպարանին տնօրէնն է եւ «Հանդէս Ամսօրեայ»ի խմբագիրը։
1984-1988 եղած է փոխ-տնօրէն Մխիթարեան հայրերու վարժարանին, Լա Քրեսենթա-Թահանկա (Քալիֆորնիա, ԱՄՆ):
1989-1992 եղած է վերակացու Վիեննայի Մխիթարեան Ժառանգաւորացի։
1990-1992, եղած է Պուտափեշտի հայերուն հոգեւոր հովիւը։
1992-2009 եղած է տնօրէն Մխիթարեան հայրերու վարժարանին, Լա Քրեսենթա-Թահանկա (Քալիֆորնիա, ԱՄՆ):
Հրատարակութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1949 Նոր կտակարանի գիրքերուն կարգը հայոց քով,
- 1971 Վիեննայի Մխիթարեան Թանգարանի՝ Կոստանդին Գ.էն մինչեւ Լեւոն Ը.ի դրամները,
- 1982 Վիեննայի Մխիթարեան Թանգարանի՝ Հեթում Բ., Լեւոն Գ. եւ Աւշինի դրամները,
- 1983 Վիեննայի Մխիթարեան Մատենադարանի հայերէն ձեռագիրներու ցուցակ, Գ. հատոր,
- 1987 Աշխարհաբար Սաղմոսարան,
- 1987 Հանդէս Ամսօրեայի 100 տարուան մատենագիտական ցուցակ։
Նաեւ հեղինակն է բազմաթիւ բանասիրական, դրամաբանական, ծիսաբանական եւ տոմարաբանական յօդուածներու, որոնց մեծ մասը «Հանդէս Ամսօրեայ»ին մէջ հրատարակուած է: Եղած է առաջինը որ ապացուցած է, թէ հայ Կիլիկիան դրամահատութեան արքայական փողերանոց ունեցած է ոչ միայն Սիս ու Տարսոն քաղաքները, այլ նաեւ վաճառաշահ Այաս նաւահանգիստ քաղաքը:
Վախճան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սրբոց Առաքելոց տօնին՝ 19 Յուլիս 2014ին, Լոս Անճելէսի մէջ, 92 տարեկան հասակին իր աչքերը կը փակէ։ Թաղման կարգը տեղի կ՛ունենայ Շաբաթ 26 Յուլիս 2014-ին Կլէնտէյլի Լոս Անճըլես Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ։