Վոլփրամ
Վոլփրամ, (Անգլ.՝ Tungsten, or wolfram), քիմիական տարր մը, որուն նշանն է W (լատ.՝ Wolframium), կարգահամարը՝ 74, աթոմական զանգուածը՝ 183,81:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վոլփրամը յայտնաբերած եւ WO3-ի ձեւով անջատած է Քարլ Վիլհեմ Շէելէն (Carl Wilhelm Scheele) 1781-ին, թունկսթեն հանքանիւթէն, որուն իբրեւ արդիւնք կը ստացուի դեղին, ծանր քար մը (Վոլփրամի եռաթթուիդ (trioxide)), որ հետագային վերանուանուած է՝ շէելիթ։
1783-ին սպանացի քիմիագէտ Էլհույեար (Elhuyar) եղբայրները կը յայտարարեն, թէ սաքսոնական Վոլփրամիթ հանքանիւթէն ստացած են նոր մետաղ մը։
Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիներուն Վոլփրամ քաղաքական գործընթացներուն համար ունեցած է նշանակալի դերակատարութիւն։ Փորթուկալ, իբրեւ Եւրոպայի այս տարրին գլխաւոր մատակարարը, ճնշման տակ էր երկու կողմերէն, որովհետեւ Փանասքերայի մէջ (Panasqueira) Վոլֆրամի հանքավայրեր ունէր։ Վոլփրամ այդ օրերուն ռազմարդիւնաբերութեան կարեւոր նիւթերէն եղած է։
Անուանումը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անունը ստացած է Վոլփրամիթ հանքանիւթէն, որ կը նշանակէ «Գայլի փրփուր» (լատ.՝ Spuma Lupi կամ գերմաներէն՝ Wolf՝ գայլ, Rahm՝ փրփուր): Շուէտերէն tungsten («ամուր քար») անունը կը գործածուի անգլերէնի մէջ։
Բնութեան Մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վոլփրամ հազուագիւտ տարր է, երկրակեղեւին մէջ պարունակութիւնը 1•10−4 զանգուած%, տարածութեամբ 55րդն է: Կը յառաջացնէ հանքանիւթեր, որոնցմէ արդիւնաբերական նշանակութիւն ունին Վոլփրամիթը՝ (FeMn) WO4 եւ շեէլիթը՝ CaWO4։
Բնութենական յատկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վոլփրամ ծանր, դժուարահալ, արծաթափայլ մոխրագոյն մետաղ մըն է, հալման ջերմաստիճանը՝ 3420°C, եռմանը՝ 5700°C, խտութիւնը՝ 19,3 կ/սմ3, տեսակարար ելեկտրահաղորդականութիւնը՝ 1,82•105 • օհմ−1 սմ−1) (20°C)։
Պահուածքին յատկութիւնները կախեալ են մաքրութեան աստիճանէն եւ վերամշակման եղանակէն։ Սովորական պայմաններուն, օդին մէջ քիմիապէս կայուն է։ Միացութիւններուն կը ցուցաբերէ +2-էն +6 ժանգահարման աստիճաններ (առաւել կայուն է վեցարժէք Վոլփրամը)։
Սենեկային ջերմաստիճանին, չոր օդին քիմիապէս բաւականին անաշխոյժ է, բայց բարձր ջերմաստիճանին՝ 400 – 500°C-ին դանդաղօրէն կը ժանգահարի թթուածինով: Ջրածինին հետ գործնական գետնի վրայ չի փոխազդեր, նոյնիսկ հալման ջերմաստիճանին։ Բորակածինին հետ կը փոխազդէ 2000°C-էն բարձր ջերմաստիճանին։ Ածխածինը 1100 – 1200°C-ին կը փոխազդէ Վոլփրամին հետ՝ յառաջացնելով WC եւ W2C միացութիւնները։ Վոլփրամ կը փոխազդէ նաեւ աղածիններու (քիմիական), ծծումբի եւ սեղէնի հետ։
Քիմիական Յատկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անցումային տարր է։ Պարբերական համակարգին գրաւած դիրքին համապատասխան ունի 6 արժէքական ելեկտրոն[1] 5s2 5p6 5d4 6s2: K, L, M, N թաղանթները լրացուած են։ Վոլփրամ միացութիւններ կը յառաջացնէ +2, +3, +4, +5 եւ +6 ժանգահարման աստիճաններով[2][3], սակայն զինք աւելի կը բնութագրէ +6 օքսիտացման աստիճանը։
Արդիւնահանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տեղ | Երկիր | Արդիւնահանում (2012, հազար թոն) |
---|---|---|
1 | Չինաստան Չինաստան | 64 000 |
2 | Ռուսաստան Ռուսիա | 3 557 |
3 | Կանադա Քանատա | 2 197 |
4 | Կաղապար:Country data Բոլիվիա Պոլիվիա | 1 247 |
5 | Կաղապար:Country data Վիետնամ Վիէթնամ | 1 050 |
6 | Կաղապար:Country data Պորտուգալիա Փորթուկալ | 763 |
7 | Կաղապար:Country data Ավստրիա Աւստրիա | 706 |
8 | Կաղապար:Country data Ռուանդա Ռուանտա | 700 |
9 | Սպանիա Սպանիա | 542 |
10 | Պրազիլ Պրազիլ | 381 |
Վոլփրամի միացութիւնները բնութեան մէջ բաւականին քիչ տարածում ունին։ Երկրակեղեւին անոր պարունակութիւնը կը կազմէ 0,0013%: Վոլփրամի ընդհանուր համաշխարհային պահեստային քանակը կը կազմէ 7,5 միլիոն թոն։ Վոլփրամի մեծ պաշարներ կան Չինաստանի, Քանատայի, Ռուսիոյ, Պոլիվիոյ եւ Փորթուկալի մէջ:
Վոլփրամի հանքեր կան նաեւ Հայաստանի մէջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Erik Lassner, Wolf-Dieter Schubert (1999)։ Tungsten: properties, chemistry, technology of the element, alloys, and chemical compounds։ Springer։ էջ 9։ ISBN 0-306-45053-4
- ↑ Emsley John E. (1991)։ The elements (2nd հրտրկթն․)։ New York: Oxford University Press։ ISBN 0-19-855569-5
- ↑ Morse P. M., Shelby Q. D., Kim D. Y., Girolami G. S. (2008)։ «Ethylene Complexes of the Early Transition Metals: Crystal Structures of [HfEt4(C2H4)2−] and the Negative-Oxidation-State Species [TaHEt(C2H4)33−] and [WH(C2H4)43−]»։ Organometallics 27 (5): 984–993։ doi:10.1021/om701189e