Վերնատուն

Jump to navigation Jump to search
Վերնատուն

Վերնատուն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

20-րդ դարու սկիզբը գոյութիւն ունեցած հայ գրական ակումբ, որ հիմնուած է 1899-ին Յովհաննէս Թումանեանի ջանքերով։ Վերնատան անդամները իրենց հանդիպումները կը կատարէին Թումանեանի բնակարանը, որ կը գտնուէր Թիֆլիսի Բեհրութեան փողոց № 44 վերջին՝ չորրորդ հարկը, ուրկէ եկած է իր անուանումը՝ «Վերնատուն»:

Վերնատան մշտական անդամները շաբաթը մէկ-երկու անգամ (հինգշաբթի և շաբաթ օրերը[1]) կը հաւաքուէին Յովհաննէս Թումանեանի տան մէջ զիրար տեսնելու եւ միասին զրուցելու։ Այս հանդիպումներու ընթացքին մեծ գրողները կը կարդային ու կը քննարկէին համաշխարհային գրականութեան դասական և նոր հեղինակներու գործերը, ինչպէս նաեւ իրենց գործերը կը ներկայացնէին ընդհանուր քննադատումի։ Վերնատունը գոյութիւն ունեցած է 7-8 տարի, սակայն անդամներու բացակայութեան պատճառով 1908-ի վերջաւորութեան ան դադրած է գոյութիւն ունենալէ։ «Վերնատունը» դարձած է «Հայ գրողներու կովկասեան ընկերութեան» հիմնաքարը,որ հիմնուած է 1922-ին, նախագահ ունենալով դարձեալ Յովհաննէս Թումանեանը:

Անդամներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վերնատան մշտական անդամներն էին՝

Մշտական անդամներուն կողքին, զանազան առիթներով, Վերնատան հանդիպումներուն կը մասնակցէին նաեւ անուանի հայ գրողներ, արուեստագետներ, պատմաբաններ, լեզուաբաններ կամ գրականասէր մարդիկ, ինչպէս՝ Պերճ Պռոշեանը, Մուրացանը, Վրթանէս Փափազեանը, Կոմիտասը, նկարիչներ՝ Գէորգ Բաշինջաղեանը, Փանոս Թերլեմեզեանը։

Հիմնահարցեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վերնատան մէջ կը քննարկուէին․

  • Գրողի և քննադատութեան կապուած խնդիրներ,
  • Գրականութեան տեսութեան խնդիրներ,
  • Գրական և գրողներու կազմակերպութիւն հիմնելու խնդիրներ,
  • Տարբեր ազգերու պատմութեան խնդիրներ,
  • Գրական ընթացիկ կեանքին վերաբերող խնդիրներ։

Ըստ գրականագէտ Արամ Ինճիկեանի՝ Վերնատան մէջ կը քննարկուէր նաեւ՝

  • Գրական նախորդներու վերագնահատութիւն,
  • Հայ դասական գրականութեան արժեքներու գնահատանք և լաւագոյն աւանդոյթներու զարգացում,
  • Համաշխարհային դասական գրականութիւնը՝ որպէս ուղենիշ,
  • Ժողովրդական բանահիւսութիւնը՝ որպէս հիմք և ներշնչարան,
  • Գրականութեան ժողովրդայնութիւն[2]։

Գրական նախորդներու վերագնահատութեան մասին Թումանեանը անդրադարձած է «Միքայել Նալպանտեանի յիշատակին» յօդուածին մէջ․ «Չէ՞ որ ամեն մի գրող ոչ այն ինչ է, եթե ոչ՝ իրենից առաջ եղածների ազդեցությունների համագումար՝մեկից շատ, մյուսից քիչ, որ ընդունում, հալում է իր ոգևորության հնոցի մեջ ու ձուլում, ձևակերպում իր ճաշակով»։

Գրականութիւն «Վերնատան» մասին[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Դերենիկ Մովսիսեան, Վերնատուն (պատմահայրենասիրական հուշապատում), Երևան, 2009, 60 էջ

Նկար «Վերնատան» մասին[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տիմիթրի Նալպանտեան գծած է «Վերնատունը» (1974-1976)[3][4], ուր ներկայ են.

Նկարին մէջ նկարուած որոշ գործիչներ Վերնատան գոյութիւն ունեցած տարիներուն արդէն ողջ չէին[5]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Սուսաննա Հովհաննիսյան «Հովհաննես Թումանյանի կյանքի ու ստեղծագործության պատմությունը (1900-1912 թթ․)» էջ 30
  2. Սուսաննա Հովհաննիսյան «Հովհաննես Թումանյանի կյանքի ու ստեղծագործության պատմությունը (1900-1912 թթ․)» էջ 31
  3. «Это работа кисти художника Дмитрия Налбандяна "Вернатун" (1974-76 гг.).»
  4. https://www.flickr.com/photos/65903724@N04/8667378654
  5. «Вечер, посвященный истории картины Д. Налбандяна «Вернатун»»