Յակոբ Յակոբեան (գրող)
Յակոբ Յակոբեան | |
---|---|
| |
Ծնած է | 17 (29) Մայիս 1866[1] |
Ծննդավայր | Գանձակ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 13 Նոյեմբեր 1937[3][4][1][…] (71 տարեկանին) |
Մահուան վայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Տեսակ | քնարապատմողական? |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, Յեղափոխական |
Վարած պաշտօններ | կոմիսար? |
Կուսակցութիւն | Պոլշեւիկեան կուսակցութիւն |
Յակոբ Մնացական ՅակոբԵան (17 (29) Մայիս 1866[1], Գանձակ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 13 Նոյեմբեր 1937[3][4][1][…], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1][2]), Սովետական հայ գրող:[5]
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Գանձակ, 1866-ին, արհեստաւոր ընտանիքի մը մէջ։ Յակոբեանի հայրը իր տղան քահանայ կամ արհեստաւոր դարձնելու նպատակ ունէր, բայց մայրը կը յաջողի զաւակը ճեմարան ուղարկել։ Ճեմարանին մէջ արգիլուած էին հայերէն լեզուն եւ գրականութիւնը, Յակոբեան կը կազմակերպէր դասէ դուրս հաւաքոյթներ քանի մը գրասէր աշակերտներուն հետ, որոնց ընթացքին հայերէն կը կարդային եւ գրականութիւն կը քննարկէին։
Յակոբեան տակաւին ճեմարանի 6–րդ դասարանի ուսանող, մասնակցած է աշակերտական գաղտնի հաւաքոյթներու եւ գրած՝ բանաստեղծութիւններ։ «Հիւսիսի ագռաւը» իր բանաստեղծութիւնը կը փակցնէ եկեղեցւոյ պատին, որու պատճառաւ կը վռնտուի ճեմարանէն։ Յակոբեան կը մեկնի Թիֆլիս, ուր դեղատան մը աշկերտ կը դառնայ։ Կը սկսին զրկանքներով, դառնութիւններով եւ թափառումներով լի կեանքի տարիները։ Դեղատունէն հեռանալով՝ Յակոբեան այս անգամ կը մեկնի Պաքու՝ նաւթահանքերուն մէջ բանուորութիւն կ'ընէ ապա մեքենագիտական գործարանի մը գանձապահի պաշտoնը կը ստանձնէ, յետոյ Էյզենշմիտի գործարանի հաշուապահութիւնը։ 1894-ին, վերադառնալով Թիֆլիս, Յակոբեան քանի մը հիմնարկներու հաշուապահական պաշտօնները կը վարէ, մինչեւ Սովետական կարգերու հաստատումը՝ 1921 թուական:
Մահացած է Թիֆլիսի մէջ, 1935-ին։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յակոբ Յակոբեանի գրական գործունէութիւնը կը սկսի 1893-ին։ Սկզբնական շրջանի բանաստեղծութիւնները տպագրուած են «Մուրճի» մէջ։ «Նոր հոսանք» ամսագրին մէջ տպագրուած են «Մաքառման ժամին», «Էթափը», «Գործարան», «Գիւղը հարաւում» եւ այլ բանաստեղծութիւններ։ Ազդուած է ազգային շունչով գրողներէն, յատկապէս՝ Ռ. Պատկանեանէն։
Երգեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Բանաստեղծութիւններ, Թիֆլիս, 1912, 144 էջ:
- Բանաստեղծութիւններ, հատ. 1, Թիֆլիս, 1926, 352 էջ:
- Բանաստեղծութիւններ, Երեւան, 1935, 300 էջ:
- Ընտիր երկեր, Երեւան, 1936, 150 էջ:
- Բանաստեղծութիւններ, Երեւան, 1948, 182 էջ:
- Երկեր, Երեւան, 1951, 494 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 1–4, Երեւան, 1955–1958:
- Բանաստեղծութիւններ եւ պոեմներ, Երեւան, 1958, 103 էջ:
- Բանաստեղծութիւններ եւ պոեմներ, Երեւան, 1966, 111 էջ:
- Յակոբեան Յակոբ, Կուրղինեան Շուշանիկ, Արազի Մովսէս, Երկեր, Երեւան, 1982, էջ 14–196:
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ասատուր Ասատրեան, Յակոբ Յակոբեան, Երեւան, 1947, 96 էջ։
- Ասատուր Ասատրեան, Յակոբ Յակոբեան, Երեւան, 1955, 178 էջ։
- Սովետահայ գրականութեան պատմութիւն, հատոր առաջին (1917-1941, հատորը ներառած է «Յակոբ Յակոբեան» գլուխը, որ գրած է Ասատուր Ասատրեանը), Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
- Արսէն Տէրտէրեան, Հայոց նոր գրականութեան պատմութիւն։ 19-20-րդ դդ. (սղագրուած դասախօսութիւններ ձեռագիրի իրաւունքով), պրակ 7, Յ. Յակոբեան, Երեւան, Երեւանի համալսարանի հրատարակչութիւն, 1939, 76 էջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ 3,0 3,1 3,2 Prabook — 2018.
- ↑ 4,0 4,1 4,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija — 2009.
- ↑ газета "Путь правды", 13 сентября 1914 (in Russian)
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պետրոսեան, Հ., «Հայ գիտնականներ, հրապարակախօսներ, ժուռնալիստներ», Երեւան, 1960, էջ 353-356։
- Սուրխաթեան «Հայ Գրականութիւն», Հատոր 2
|