Պերճ Պռօշեան
Պերճ Պռօշեան | |
---|---|
| |
Ծննդեան անուն | հայ.՝ Հովհաննես Ստեփանի Տեր–Առաքելյան[1] |
Ծնած է | 3 Յունիս 1837[2] |
Ծննդավայր | Աշտարակ, Էջմիածին[1] |
Մահացած է | 23 Նոյեմբեր 1907[1] (70 տարեկանին) |
Մահուան վայր | Պաքու, Ռուսական Կայսրութիւն[1] |
Ազգութիւն | Հայ[1] |
Մայրենի լեզու | հայերէն[2] |
Ուսումնավայր |
Թիֆլիսի Հոգեւոր ՃեմարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ Ներսիսեան դպրոցԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[1] Թիֆլիսի ԳիմնազիոնԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[1] |
Երկեր/Գլխաւոր գործ | Սօս եւ Վարդիթեր |
Մասնագիտութիւն | գրագէտ |
Աշխատավայր |
Ներսիսեան դպրոց[1] Հայ Առաքելական Եկեղեցի Մշակ Փորձ |
Երեխաներ | Պռօշ Պռօշեան, Պերճանուշ Պռօշեան, Աշխէն Պռօշեան, Շուշանիկ Պռօշեան եւ Էաչի Պռօշեան |
Պերճ Պռօշեան (3 Յունիս 1837[2], Աշտարակ, Էջմիածին[1] - 23 Նոյեմբեր 1907[1], Պաքու, Ռուսական Կայսրութիւն[1]), հայ գրող։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Աշտարակ: Համեստ, գրեթէ չքաւոր ընտանիքի զաւակ։ 1851-ին, աւարտելէն ետք գիւղական վարժատան ընթացքը, Ներսէս Աշտարակեցի կաթողիկոսի միջնորդութեամբ, որդեգիր ուսանող (անվճար) կ'արձանագրուի Թիֆլիսի Ներսիսեան վարժարանին։ 1855-ին յաջողութեամբ կը լրացնէ ուսման ընթացքը եւ կը նուիրուի ուսուցչութեան, Աշտարակի մէջ։ Պաշտօնի բերումով շրջած է գիւղէ գիւղ, դիտած է մեր ժողովուրդի կեանքը՝ իր արտին մէջ, իր տան, իր աւանդութիւններուն եւ սովորութեանց։
1858-ին կը հրաւիրուի Թիֆլիս, ուսուցչական պաշտօնով:
1859-ին իր առաջին բանաստեղծական փորձը կ'երեւի «Մեղու Հայաստանի»ի մէջ։
1860-ին մաս կը կազմէ «Կռունկ» խմբագրութեան։ Քառասունեւհինգ տարիներու իր ուսուցչական գործունէութեան ընթացքին, պաշտօնավարած է նաեւ Շուշիի եւ Ագուլիսի մէջ։ Այս վերջին քաղաքին մէջ հիմնած է աղջկանց վարժարան մը, 1876-ին։
1876-ին Ասրախարն է, ուր եւս ծխական վարժարան մը կը հիմնէ։ Երեք տարի ետք, կը նշանակուի Երեւանեան թեմի եւ Կարսի շրջանի կրթական քննիչ։
1885-ին, երբ հայկական վարժարանները կը փակուին, անձկութեան կը մատնուի։ Պաշտօնի կը հրաւիրուի Ներսիսեան վարժարանին մէջ։ 1898-ին հանգստեան կը կոչուի։
1907-ին կը վերադառնայ Աշտարակ, ուրկէ կ'անցնի Պաքու։ Կը մեռնի նոյն տարին, Պաքուի մէջ։
Գործերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պռօշեանի գործերը վիպական բնոյթ ունին առաւելապէս։ «Սօս եւ Վարդիթեր»էն ետք, 1877-ին, Աբգար Յովհաննէսեանի «Փորձ» ամսագրին մէջ հրատարակութեան կու տայ «Կռուածաղիկը»ը, 1879-ին՝ «Հացի Խնդիր» եւ 1883-ին՝ «Շահէն»:
Գրած է «ցեցեր»ը, «Բղղէ» (1890), «Սկիզբն Երկանց» (1892) եւ վերջին գործը՝ «Յունոն» (1900)[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 — հատոր 9. — է. 400–401.
- ↑ 2,0 2,1 2,2 Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Մինաս Թէօլէօլեան, Դար մը գրականութիւն, հ. հատոր (Բ. հրատարակութիւն), Հալէպ։
|