Սուրէն Սպանդարեան
Սուրէն Սպանդարեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 3 (15) Դեկտեմբեր 1882[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 24 Սեպտեմբեր 1916 (33 տարեկանին) |
Մահուան վայր | Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ուսումնավայր |
Թիֆլիսի Գիմնազիոն[1] Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ?[1] Մոսկուայի պետական համալսարանի իրաւաբանական բաժին[1] |
Մասնագիտութիւն | հրապարակախօս, լրագրող, Խմբագիր, հասարակական գործիչ, Յեղափոխական, գրաքննադատ |
Կուսակցութիւն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն? |
Ամուսին | Օլկա Սպանդարեան |
Ծնողներ | հայր՝ Սպանդար Սպանդարեան[1] |
Երեխաներ | Ստեփան Սպանդարյան? |

Սուրէն Սպանդարի Սպանդարեան (3 (15) Դեկտեմբեր 1882[1], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] - 24 Սեպտեմբեր 1916, Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական Կայսրութիւն), հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ Սպանդար Սպանդարեանի որդին, Ստեփան Սպանդարեանի հայրը։ ՌՍԴԲԿ անդամ 1901-էն։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծնած է Թիֆլիսի մէջ։ Աւարտած է Թիֆլիսի արական մարզարանը (1902)։ Սորված է Մոսկուայի պետական համալսարանի պատմաբանասիրական (1902-03), ապա՝ իրաւաբանական ճիւղը, յաճախած է Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներուն։ Տիրապետած է հայերէն, ռուսերէն, վրացերէն, Ազրպէյճաներէն, գերմաներէն եւ այլ լեզուներու։ Եղած է ՌՍԴԲԿ Կովկասեան միութեան կոմիտէի կազմին մէջ։ Սպանդարեանը 1906-ի օգոստոսին Ստեփան Շահումեանի հետ ղեկավարած է Ալավերդի պղնձահանքերու բանուորներու գործադուլը։
Սպանդարեանը ղեկավար մասնակցութիւն ունեցած է Անդրկովկասի պոլշեւիկեան մամուլի ստեղծման ու զարգացման գործին մէջ։ Ստեփան Շահումեանի եւ Սարգիս Կասեանի հետ խմբագրած է «Կայծ», «Նոր խօսք», «Օրեր» հայկական պոլշեւիկեան թերթերը եւ գրած է բազմաթիւ յօդուածներ։
1907-ի սկզբը Սպանդարեան ուղարկուած է կուսակցական աշխատանքի՝ Պաքու. ընտրուած է Պաքուի կոմիտէի անդամ եւ քաղաքական կուսակցական կազմակերպիչ։ Մասնակցած է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուքն ալ՝ ռուսերէն) եւ այլ թերթերու հրատարակութիւնը։ Քանիցս ձերբակալուած է, իսկ 1909-ի օգոստոսին աքսորուած Պաքուի նահանգէն։ 1910-ի յունուարէն սկսեալ գործած է Թիֆլիսի մէջ, ղեկավարած «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսքն ալ՝ ռուսերէն) եւ այլ վաւերական թերթեր, աշխատակցած է պոլշեւիկեան «Զվեզդա» (ռուսերէն) լրագիրին։ 1912-ի յունուարին, որպէս Պաքուի կազմակերպութեան պատգամավոր, մասնակցած է ՌՍԴԲ(բ) կ VI (Պրահայի) համաժողովին։ Ընտրուած է ՌՍԴԲ(բ) կ կեդրոնական խնամակալութեան եւ անոր ռուսաստանեան պիւրոյի անդամ։ Համաժողովէն ետք մեկնած է Լայպցիգ, մասնակցած ՌՍԴԲ(բ) կ կեդրոնական խնամակալութեան ու Պետական Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատ խմբակցութեան ներկայացուցիչներու խորհրդակցութեանը։
1912-ին վերադարձած է արտասահմանէն, մասնակցած է IV Պետական խորհրդարանի պոլշեւիկեան նախընտրական քարոզարշաւին, Թիֆլիսի մէջ կազմակերպած է տպարան։ 1912-ի մայիսին ձերբակալուած եւ բանտարկուած է Թիֆլիսի Մետեխի բանտին մէջ։ 1913-ի մայիսին դատապարտուած է ցմահ աքսորի՝ Սիպիր, ուր (Կրասնոյարսկ) ալ մահացած է։[2]
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — է. 51–54.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ։ Երեւան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2007։ էջ էջ 487