Սապահ (երգչուհի)
Սապահ արաբերէն՝ صباح | |
---|---|
| |
Ծննդեան անուն | արաբերէն՝ چانيت جرجس فغالى |
Ծնած է | 10 Նոյեմբեր 1927[1] |
Ծննդավայր | Bdadoun, Լիբանան |
Մահացած է | 26 Նոյեմբեր 2014[2] (87 տարեկանին) |
Մահուան վայր | Պէյրութ, Լիբանան |
Քաղաքացիութիւն |
Լիբանան Եգիպտոս |
Մայրենի լեզու | Արաբերէն եւ Եգիպտական արաբերէն |
Երկեր/Գլխաւոր գործ | The Second Man?, That’s What Love Is?, Smooth Hands? եւ Paris and Love? |
Տեսակ | Լիբանանեան Երաժշտութիւն եւ Եգիպտական երաժշտություն? |
Մասնագիտութիւն | երգչուհի, դերասանուհի |
Երեխաներ | Howayda Mansy? |
Սապահ (արաբերէն՝ صباح լատինագիր՝ Sabah), բուն ազգանունը Ժանէթ Ֆղալի (ֆրանսերէն՝ Jeanette Feghali, Պտետուն, Լիբանան 10 Նոյեմբեր 1927 – 26 Նոյեմբեր 2014)։ Ծանօթ է նաեւ "Սապպուհա" եւ "Շահրուրա" մակդիրներով։ Նշանաւոր լիբանանցի համա-արաբական երգչուհի՝ լիբանանեան ժողովրդային երաժշտութեան։ Լայնօրէն ճանչցուած է արաբական եւ միջազգային շրջանակներու մէջ իր երգահանդէսներով ու փառատօներու մէջ իր մասնակցութեամբ։ Ան 50 ալպոմ արձակած է եւ 98 ֆիլմերու մէջ խաղցած է եւ 20 հատը Լիբանանեան թատրոններ եղած են: Ան ելոյթներ կատարած է Փարիզի Օլիմփիայի մէջ, Նիւ Եորքի Գարնիէճ Սրահին մէջ, Լոնտոնի Բիգատիլի Թատրոնին մէջ եւ Սիտնիի Օփերա Տունին մէջ[3] : Ան հաշուուած է 4 Լիբանանցի նշանաւոր երգչուհիներէն մէկը ինչպէս Ֆէյրուզ, Ուատիհ Էլ Սաֆի եւ Սամիրա Թաուֆիք եւ ան կոչուած է Լիբանանի Երգերու Կայսրուհին (արաբերէնով՝ مبراطورة الأغنية اللبنانيةا): Ան նշուած է հռչակաւոր արաբական երգչուհիներէն:
Ընթացքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սապահ արձակած է իր առաջին երգը 1940-ին երբ 15 տարեկան էր։ Ան արագ ձեւով Եգիպտացի ֆիլմ արտադրողի աչքը մտած է Ասիա Տաղէր, որ ան արագ ձեւով իրեն 3 ֆիլմի մէջ արձանագրեց: Իր առաջին ֆիլմն է «El-Qalb Louh Wahid» (Սիրտը ունի իր պատճառները) եւ այս ֆիլմը իրեն աստղ կ'ընէ եւ նոր անուն կը ստանայ՝ Սապահ, որ արաբերէնով «առտու» կը նշանակէ: Ան Ունեցած է ուրիշ անուններ ալ «Շահրուրա» (երգող թռչուն) եւ «Սապպուհա»: Իր հռչակաւոր ֆիլմերէն եղած են «Soft Hands» (1964), «Ataba Sqaure» (1959) եւ «The Second Man» (1960): Ան 3000 երգ արձակած է եւ աշխատած է հռչակաւոր Եգիպտացի յօրինողի հետ Մուհամմատ Ապտուլ Ուահապ: Ան ընդհանրապէս երգած է Լիբանանեան Ժողովրդային երգեր, որմէ նշանաւորնէրէն են «Zay el-Assal» (Քու Սէրդ Մեղրի պէս է իմ Սրտին) եւ «Akhadou el-Reeh» (Անոնք Հովը առին):
Սապահ Լիբանանեան քաղաքացիութենէն զատ ունէր Եգիպտական, Յորդանական եւ Ամերիկեան Քաղաքացիութիւն:
Երգեցողութեան մէջ, Սապահ մրցակիցներ ունեցած է, որոնցմէ են. Նաժադ Ալ Սաղիրա[4] (ծնած է 1938-ին), Ուարտա Ալ Ժազաիրա (1939-2012), Շատիա (ծնած է 1931-ին), Ֆայզա Ահմէտ (1934-1983), Ֆէյրուզ (ծնած է 1934-ին) եւ ուրիշներ:
Անձնական Կեանքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սապահ ամուսնացած է 7 անգամ: Իր ամուսինները եղած են Ռոշտիօ Ապազա Եգիպտացի դերասան, Լիբանանցի գրող Ուիսսամ Թապպարա, Լիբանանցի արուեստագէտ Ֆատի Լուպնան, Լիբանանցի առեւտրական Նաժիպ Շամմաս եւ Եգիպտացի Անուար Մանսի: Ունեցած է 2 զաւակ՝ բժշկուհի Սապահ Շամմաս եւ դերասանուհի Հուէյտա Մանսի:
Ան ըսած է, որ հպարտ եմ որ գիւղացի աղջիկ եղած եմ բայց փառասէր էի. 2008-ին ըսած է: Շատի Ծաալուֆ Լիբանանի Ձայնի ձայնասփիւռի տնօրէն ըսած է որ ան շատ հռչակաւոր եղած է, ան Աստղի օրինակ է եւ իր ելոյթներու մէջ կատարեալ եղած է թէ ձայնով եւ տեսքով:
Ան ապրած է սիրային պատմութիւններու մէջ բայց երբէք սէր չէ գտած: Իր տեսակցութեան մէջ ըսած է որ իր առաջուան ամուսինը իրեն Տիկին Դրամատուն կը կոչէր: Իր ամուսինները իրեն հետ ամուսնացած են միայն իր դրամներուն համար, այդ պատճառով է որ շատ չեն տեւած իրարու հետ եւ ձգուած են եւ քանի անգամներ իր ամուսինները ուրիշ կիներու հետ եղած: Ուիսսամ Թապպարան ուրիշի սիրած է երբ ամուսնացած էին, Նաժիպ Շամմասը ըսած է որ երգը ձգէ եւ տանտիկին ըլլայ, Անուար Մանսի թուղթ խաղցող եղած է եւ նաեւ իրեն կը հարուածէր:
Վերջին Տարիները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2000-ի ատեն Սապահ դրամական հարցեր ունեցաւ եւ ստիպուեցաւ իր տունը ծախել եւ պանդոկի մը մէջ ապրեցաւ. Պանդոկ Գոմֆորդ Հազմիէհ, Պէյրութ: Ան հիւանդութիւներէ տառապեցաւ ուղեղին մէջ եւ իր ձախ ձեռքի եւ ձախ ոտքի հակակշիռը կորսնցուց:
Մինչեւ 2009 ան կատարեց թէ՛ ելոյթներ եւ թէ երեւցաւ հեռատեսիլի վրայ, ինչպէս Սդար Ագատեմիի մէջ, ուր հոն իր երգերը երգեց: 1990-ականներուն ինք եւ իր նախկին ամուսինը ֆատի Լուպնան իր մասին գրեց. Ֆիւչր կայանը ցուցուց «The Journey of my Life» (Իմ կեանքի ճամբորդութիւնը):
Մահը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շատ խօսքեր ելան թէ Սապահ մեռաւ, բայց դեր ան չէր մեռած: Տխրելով այս լուրերէն ըսաւ որ եթէ իրենց կ'արգիլեմ ինչու դեռ ողջ եմ:
Սապահ մեռաւ 26 Նոյեմբեր 2014-ին իր տունին մէջ. 87 տարեկան էր ։ Գլոտիա Աքլ՝ իր քրոջը աղջիկը, տարածեց այս տխուր լուրը դիմատետրի վրայ, առտուան 6:45-ին, ըսելով որ Սապահ երբ մեռնի փափաքած է որ իր յուղարկաւորութիւնը ըլլայ Տապքէհ պարեն, եւ չտխրին, որովհետեւ ան գնաց եւ միշտ անընդհատ իր երգերը մտիկ ընեն եւ ուրախ մնան ամէն պարագաններու մէջ, ինչպէս որ ինք ուրախութիւն կու տար ժողովուրդին: Եւ Սապահ ըսաւ. «Ես բաւական ապրեցայ»:
Յուղարկաւորութիւնը կատարուեցաւ 30 Նոյեմբեր 2014-ին Կիրակի: Հարիւրաւոր ընկերներ, ընտանիք եւ սիրածներ հաւաքուեցան Պէյրութի Սուրբ Ճորճ Մայր Եկեղեցիին մէջ մահէն 4 օր ետք որպէսզի ցտեսութիւն ըսեն Լիբանանցի սիրուած երգչուհիին եւ դերասանուհիին: Երգեր երգուեցան եկեղեցիէն դուրս: Նաեւ Լիբանանեան պարախումբը Լիբանանեան Ժողովրդային պարեր պարեց:
Հեռատեսիլի Կենսագրութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շահրուրա, հեռատեսիլի ֆիլմ որ իր կեանքի վրայ է որ հեռատեսիլէն ցուցադրուեցաւ 2011-ին Րամատանի ատեն: Գարոլ Սամահա Լիբանանցի երգչուհի եւ դերասանուհին այս ֆիլմին դերը խաղցաւ իբր Շահրուրա, եւ նշանաւոր եղաւ այս ֆիլմը[5]:
Գնահատանքի Նուէրները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սապահ ստացաւ բաւական գնատահանքի նուէրներ իր ապրած շրջանին-
- ԿԵանքի տեւողութեան Կատարումը որ ստացաւ Տուպայի Միջազգային Ֆիլմի Փառատօնը[6]:
- Պատիւ առաւ Եգիպտական Շարժանկարէն Գահիրէի մէջ[7]:
- Պատուուեցաւ Պէյրութի մէջ[7]:
- Պատուուեցաւ Լիբանանի Հանրապետութեան կողմէ քանի անգամ:
- Թանգարան կը շինուի իր գիւղին մէջ Պտատուն եւ հոն իր գաղտնի նամակները պիտի ըլլան, հագուստները, զարդեղէնները եւ իր հին նկարները:
- Իր երգերը կը սորվեցնեն դպրոցներու մէջ երգի դասապահին:
- Պատուուեցաւ Լիբանանի շարժանկարի սրահի եւ յօրինողներու կողմէ:
- Մեռնելէ քանի մը ամիս առաջ, Լիբանանցի լրագրող Ռիմա Նժէյմ իրեն պատուեց ՄԴՎ Լիբանան կայանի հեռատեսիլէն:
Զատուած Ֆիլմեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Iyam El Loulou գրուած է Գարիմ Ապու Շաքրայի կողմէ (Լուլույի օրերը)
- Kanat Ayyam (1970) (Օրեր)
- Nar el shawk (1970) (Կրակի Փուշը)
- Mawal (1966)
- El Aydi el naema (1963) (Փափուկ Ձեռքերը)
- El Motamarreda (1963)
- Jaoz marti (1961) (Կնոջս Ամուսինը)
- El Rajul el thani (1960)
- El Ataba el khadra (1959)
- Sharia el hub (1958)
- Salem al habaieb (1958) (Բարեւէ Սիրածներուն)
- Izhay ansak (1956)
- Wahabtak hayati (1956)
- Khatafa mirati (1954)
- Lahn hubi (1953)
- Zalamuni el habaieb (1953) (Սիրողները Չարչարեցին Ինծի)
- Khadaini abi (1951)
- Ana Satuta (1950)
- Sabah el khare (1948) (Բարի Լոյս)
- Albi wa saifi (1947) (Սիրտս եւ Ամառս)
- lubnani fi al gamiaa (1947)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Aissa Djermouni, Algerian singer, from Aures, performed at olympia paris around the first world war, Oum Kalthoum Egyptian singer did, that timeshe was 22 years of age ;http://www.revues-plurielles.org/_uploads/pdf/20_32_.pdf;http://www.arabestar.com/biographie-Aissa-Djermouni.php[permanent dead link]
- ↑ [1], English Article titled “Who is Najat Al Saghira? “,2015, Accessed 2015/08/28.
- ↑ http://www.imdb.com/title/tt2196613/
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-04-09-ին։ արտագրուած է՝ 2016-02-10
- ↑ 7,0 7,1 http://launch.groups.yahoo.com/group/Sabah_Of_Lebanon/message/157
|