Սիտնի
| Բնակավայր | |
|---|---|
| Սիտնի | |
|
անգլերէն՝ Sydney չին.՝ 悉尼 | |
|
| |
| Երկիր |
|
| Հիմնադրուած է՝ | 26 Յունուար 1788 |
| Տարածութիւն | 12 144,6 քմ² |
| ԲԾՄ | 6 մեթր |
| Կլիմայ | Մերձարեւադարձային կլիմա |
| Պաշտօնական լեզու | Ավստրալիական անգլերեն? |
| Բնակչութիւն | 5 450 496 մարդ (30 Յունիս 2023)[2] |
| Կը գտնուի ափին | Parramatta River? |
| Ժամային գօտի | UTC+10? և UTC+11 |
| Հեռախօսային ցուցանիշ | 0272[3][4], 0273[3][4], 0274[3][4], 0276[3][4], 0277[3][4], 0279[3][4], 0280[3][4], 0282[3][4], 0283[3][4], 0285[3][4], 0288[3][4], 0290[3][4], 0291[3][4], 0292[3][4], 0293[3][4], 0294[3][4], 0295[3][4], 0296[3][4], 0297[3][4], 0298[3][4] և 0299[3][4] |
| Փոստային ցուցանիշ | 2000 |
| Անուանուած է | Thomas Townshend, 1st Viscount Sydney? |
| Պաշտօնական կայքէջ | cityofsydney.nsw.gov.au(անգլերէն) |
Սիտնի,[5] Աւստրալիոյ ամէնէն շատ բնակիչ ունեցող քաղաքը: Կը գտնուի երկիրին հարաւ-արեւելքը, Քանպերա մայրաքաղաքէն 300 քմ հեռու:
Սիտնի շինուած է Փորթ Ճաքսընի շուրջ, մեծ ծովածոց մը, որ կրնայ ընդունիլ մինչեւ 10 հազար նաւ: Բազմաթիւ մարդիկ փոխադրող նաւակներ հազարաւոր անձեր կը տանին քաղաքին տարբեր շրջանները: Փորթ Ճաքսըն կը բացուի Խաղաղական ովկիանոսին վրայ, որ շրջապատուած է ժայռերով եւ աւազոտ ծովափներով:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքին կեդրոնը` Սիրքըլըր Քուէյի վայրին մէջ է, որ անգլիացիները հիմնած են Սիտնին` 1788-ին: Սակայն մեծ քաղաք մը ըլլալէ առաջ Սիտնի եղած է ընդարձակ բանտ մը: Անգլիացիները հոն ղրկած են հազարաւոր բանտարկեալներ, մինչեւ 1820-ական թուականները: Այս ձեւով, Սիտնիի առաջին բնակիչները եղած են տաժանակիր աշխատանքի դատապարտուած բանտարկեալներ[6]:

Հարպուր Պրիճ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1932-ին շինուած պողպատէ 1,1 քմ երկարութեամբ այս մեծ կամուրջը իրարու կը միացնէ քաղաքին կեդրոնը` Սիտնիի հիւսիսային թաղամասերուն: Անոր վրայէն կ'անցնին շոգեկառքեր, ինքնաշարժներ եւ հետիոտներ: Քաղաքին բնակիչները զայն կ'անուանեն «Հին կախիչը»:
Գործի թաղամասը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքին կեդրոնը կազմուած է երկնաքերներով, ուր կարելի է գտնել գրասենեակներ, յարկաբաժիններ, բնակարաններ, պանդոկներ, խանութներ, եւ այլն: Հոն կարելի է հանդիպիլ նաեւ ԺԹ. դարու շինութիւններու, ինչպէս` «Քուին Վիքթորիա Պիլտինկը», որ կամարներով շինուած է, եւ` Սենթ Անտրու՛զ տաճարը:
Աշտարակը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]305 մեթր բարձրութիւն ունեցող այս աշտարակը շատ յարմար դիրք մըն է դիտելու քաղաքին գեղեցիկ տեսարանը, ծովածոցը, ովկիանոսը եւ հեռուէն երեւցող լեռները:
Օփերան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծովածոցին ծայրը, իրարու մէջ մտած պեթոնէ խեցիներու ձեւով օփերայի շէնքը ներկայացուած է իբրեւ իր առագաստները հովին բացած մեծ նաւ մը: Սկզբունքով անոր կառուցումը պիտի տեւէր չորս տարի եւ կարօտէր 7,25 միլիոն տոլարի: Սակայն 1959-ին սկսած աշխատանքները վերջ կը գտնեն տասնչորս տարի ետք, եւ 105 միլիոն տոլարի ծախսէ ետք, անոր դռները կը բացուին 1973-ին:
Ունի տարեկան 8,2 միլիոն այցելու:
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ archINFORM — 1994.
- ↑ https://www.abs.gov.au/statistics/people/population/regional-population/2022-23
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 Telecommunications Numbering Plan 2015
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 Telstra J // Charging Zones — 2018. — 274 p.
- ↑ Սիտնի
- ↑ Աւստրալիոյ նշանաւոր քաղաքը