Ուատիհ Էլ Սաֆի
| Ուատիհ Էլ Սաֆի արաբերէն՝ وديع الصافي | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | մասրի՝ وديع بشاره يوسف فرنسيس |
| Ծնած է | 1 Նոյեմբեր 1921[1][2] |
| Ծննդավայր | Niha Chouf, Շուֆի Շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան |
| Մահացած է | 11 Հոկտեմբեր 2013[3][1][2] (91 տարեկանին) |
| Մահուան վայր | Mansourieh, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | երգիչ, երգահան, Երգահան, ուդահար և դերասան |
Ուատիհ Էլ Սաֆի (1 Նոյեմբեր 1921[1][2], Niha Chouf, Շուֆի Շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան - 11 Հոկտեմբեր 2013[3][1][2], Mansourieh, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան) եղած է Լիբանանցի երգիչ, հորինող եւ դերասան։ Ան եղած է Լիբանանեան արուեստի դէմքերէն մէկը, եւ կոչուած է Լիբանանի Ձայնը[4][5]: Ծնած է Նիհա շրջանը՝ Լիբանան։ Սկսած է արուեստի ասպարէզը 17 տարեկանին, երբ ան մասնակցածէր Լիբանանի ռատիօկայանի կազմակերպած երգի մրցոյթին, ուր զատուած էր առաջինը 40 այլ մասնակիցներու մէջէն։
Երգի ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուատիհ Էլ Սաֆին ճանչցուած է իր թենօրային ձայնով։ Սկսած է իր ասպարէզի ճամբան 17 տարեկանին երբ գրաւած էր առաջին դիրքը Լիբանանի ռատիօկայանի կազմակերպած երգի մրցոյթին։
1947-ին Սաֆին ճամբորդած է Պրազիլ, ուր մնացած է մինչեւ 1950:
1973-ի աշնան, Սաֆին սկսած է աշխատիլ իր առաջին երգերուն վրայ «Իման եա Զաունա»ն եւ «Կրիշլահ Իտի»ն։
Երգի Փառատօներ[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուատիհ Ալ-Սաֆին մասնակցած է հետեւեալ երգի փառատօներուն.
| Տարեթիւ | Փառատօնի Անունը | Նկատառումներ |
| 1959 | «Հարսանիքը Գիւղին Մէջ» (العرس في القرية) | (Պաալպէք) |
| 1960 | «Փառքի Սեզոնը» (موسم العز) | |
| 1960 | «Ճպէյլի Փառատօնը» (مهرجان جبيل) | |
| 1960–1963 | «Ալ-Անուար Խումբի Փառատօները» (مهرجانات فرقة الأنوار) | |
| 1963 | «Մայրիներու Փառատօնը» (مهرجان الأرز) | |
| 1964 | «Մեր Երկիրը Յաւերժ» (أرضنا إلى الأبد) | (Պաալպէք) |
| 1965 | «Ալ-Ուաֆա Գետի Փառատօնը» (مهرجان نهر الوفا) | (Որ նիւթապէս ձախողեցաւ) |
| 1969 | «Մըզիարայի Փառատօնը» (مهرجان مزيارة) | |
| 1970–1972 | «Պէյթ Էտ-Տինի Փառատօնը» (مهرجان بيت الدين) | |
| 1973–1974 | «Պաալպէքի Փառատօնը» (مهرجان بعلبك) |
Կինոնկարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուատիհ Ալ-Սաֆին մասնակցած է մէկէ աւելի կինոնկարի, որոնցմէ կը յիշենք.
- «Հինգ Լիրան» (الخمسة جنيه)
- «Աղջիկներուն Սիրաբանութիւնը» (غزل البنات)
- «Առաջին Մեղեդին» (اللحن الأول) – 1958 թուականին։
- «Դուն Իմ Կեանքս Ես» (إنت عمري) – 1964 թուականին։
- «Արեւելքի Գիշերները» (ليالي الشرق) – 1965 թուականին։
- «Մաուալ» (موّال)
- «Կարօտի Կրակը» (نار الشوق) – Սապահի հետ՝ 1970 թուականին։
- «Մեծ Ցուցադրութիւնը» (الاستعراض الكبير) – 1975 թուականին։
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Երաժշտություն
- 1 2 Wadih El Safi Dies: Famed Lebanese Singer Was 91
- ↑ «World Music:Wadih El Safi, Place des Arts, Montreal»։ sixmoons.com։ արտագրուած է՝ 2007-11-23
- ↑ «Classic Streams on Afropop Worldwide»։ Afropop Worldwide։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-02-29-ին։ արտագրուած է՝ 2007-11-23
- ↑ (արաբերեն) وديع الصافي, 2025-10-09, https://ar.wikipedia.org/w/index.php?title=%D9%88%D8%AF%D9%8A%D8%B9_%D8%A7%D9%84%D8%B5%D8%A7%D9%81%D9%8A&oldid=72219531, վերցված է 2025-11-23
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ուատիհ Էլ Սաֆի Internet Movie Database կայքէջին վրայ
| ||||||||||