Սանատրուկ

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ միապետ Սանատրուկ (ծն.թ.անյայտ–մօտ 110), Հայոց Արշակունի թագաւոր 88-110 թուականներուն։ Յաջորդած է հօրը՝ Տրդատ Ա. արքային։

Յոյն պատմիչ Արիանոս, Սանատրուկը կը բնութագրէ որպէս բոլոր գործերուն մէջ խելամիտ, արդարադատ, պատերազմներուն մէջ քաջակորով, կենցաղավարութեամբ զուսպ ու չափաւոր անձ, ինչպէս յոյն եւ հռոմէացի լաւագոյնները։

Ըստ Մովսէս Խորենացիի, Սանատրուկ, 91-ին արշաւած է Աբգար VI թագաւորի (71-91) դէմ եւ գրաւած ու Մեծ Հայքին միաւորած է Օսրոյենէ–Եդեսիոյ թագաւորութիւնը։ Գուտշմիդ, այսպիսով կը բացատրէ Աբգարեան արքայացանկի ընդհատման տարիները (91–109)։ Ըստ յունա-հռոմէական պատմիչներու, Սանատրու նաեւ տիրած է Ասորիքի մէկ մասին վրայ։

Սանատրուկ բարիացակամ յարաբերութիւններկը հաստատէ ինչպէս Պարթեւական թագաւորութեան, այնպէս ալ Հռոմէական կայսրութեան հետ, շինարարական աշխատանքներով զբաղած է։ Տարօն գաւառի արեւմտեան մասին մէջ՝ Արածանիի եւ Մեղրագետի միախառնման վայրին մէջ, նոր արքայանիստ Մծուրք քաղաքը հիմնած է, նպաստած է երկրի առեւտուրի եւ արհեստներու զարգացմանը։

Վկայաբանութեան մը մէջ, Սանատրուկ իբրև իր Սանդուխտ դստեր եւ Թադէոս առաքեալի սպանող կը ներկայացուի։ Արշակունեաց արքայական դամբարանին մէջ թաղուած է:

Ըստ Փաւստոս Բիւզանդի, 4-րդ դարու 2-րդ կիսուն, երբ Սասանեան Շապուհ Բ. արքայի զօրքերը աւերած են Արշակունեաց դամբարանը, անոնք միայն չեն կրցած Սանատրուկի շիրիմը քանդել, որը «հսկայաշէն էր, ամրապինդ եւ ճարտարագործ»։

Արշակունիներու հարստութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Գլխաւոր Յօդուած

Արշակունիներու դրօշ

Արշակունիները պարթեւական արքայական հարստութեան ներկայացուցիչներ էին, որոնց մէկ ճիւղը Հայաստան հաստատուած էր։ Առաջին Արշակունին Տրդատ Ա.-ն էր՝ Պարթեւստանի թագաւոր Վաղարշ Ա.-ի եղբայրը։ Ան հայոց գահին բազմած էր 52-ին եւ ընդմիջումներով իշխած էր աւելի քան քառորդ դար՝ մինչեւ 88։ Պաշտօնապէս, անոր թագաւորութեան սկիզբը 66-ը կը համարուի, երբ ան Հռոմի կայսր Ներոնի կողմիէն թագաւոր կը ճանչցուի:

Արշակունիները ընդհատումներով մօտ 4 դար իշխած են՝ մինչեւ 428։ Անոնց անուան հետ կապուած է աւատատիրական կարգերու հաստատումը, քրիստոնէութեան ընդունումը, Հայոց գիրերու գիւտը։

Անունը Իշխած է Նշումներ
Տրդատ Ա. 66 - 88 պարթեւ արքայ Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա.-ի եղբայրը
Սանատրուկ 88 - 110 Տրդատ Ա.-ի որդին
Աշխադար 110 - 113 Բակուր Բ Պարթեւի որդին
Պարթամասիր 113 - 114 Բակուր Բ Պարթեւի որդին
հռոմէական բռնագրաւում 114 - 116
Վաղարշ Ա. 117 - 144 Սանատրուկի որդին
Սոհէմոս 144 - 161, 164-186 Ասորիքի Էմեսա քաղաքի թագաւոր
Բակուր Ա. 161 - 163
Վաղարշ Բ. 186 - 198 Վաղարշ Ա.-ի հարազատներէն
Խոսրով Ա. 198 - 217 Վաղարշ Բ.-ի որդի
Տրդատ Բ. 217 - 252 Խոսրով Ա.-ի որդի
Արտավազդ Ե. 252 - 272 Տրդատ Բ.-ի որդի
Խոսրով Բ. 272 - 287 Արտավազդ Ե.-ի որդի
Տրդատ Գ. Մեծ 287 - 330 Խոսրով Բ.-ի որդի
Խոսրով Գ. Կոտակ 330 - 338 Տրդատ Գ.-ի որդի
Տիրան Բ. 338 - 350 Խոսրով Գ.-ի որդի
Արշակ Բ. 350 - 368 Տիրան Բ.-ի որդի
Պապ Թագաւոր 368 - 374 Արշակ Բ.-ի որդի
Վարազդատ 374 - 378 Անոբի որդի, Արշակ Բ.-ի թոռ
Արշակ Գ. 378 - 389 Պապի որդի
Խոսրով Դ. 387 - 389, 415-416
Վռամշապուհ 389 - 415 Խոսրով Դ.-ի եղբայր
Շապուհ պարսիկ 416 - 420
թափուր 420 - 422
Արտաշես Գ 423 - 428 Վռամշապուհի որդի

Կաղապար:Տեղեկաքարտ Հաջորդականություն2

Կաղապար:ՀՍՀ